Ձայնալար (17.01.2009)
Ես էլ եմ կերել հնդկական հաց և ասեմ, որ շատ համեղ էր և ի դեպ այն մեր լավաշին ահագին համային առումով նման էր:Ես էլ շատ հաճախակի եմ ուտում նրանց ճաշերը, բայց ասել, որ բոլոր ճաշատեսակներն եմ հավանում մի քիչ սխալ կլինիivy
Ես հիմա համարյա ամեն օր եմ զգում, տանը հնդկական ճաշեր եմ սարքում, նույնիսկ հնդկական հաց եմ թխում. շատ եմ սիրում էդ խոհանոցը ու հենց մեծ մասամբ՝ կծվության համար: Իսկ քաղցրեղենը շատ եմ սիրում, ափսոս անունները չեմ հիշում// պետք է քրոջս հարցնեմ//
: Իսկ հոտերը ինչքանով, որ հասկացել եմ յուրահատուկ են ու չեն էլ անցնում, կարծես իրենցից հենց կպած լինեն:
![]()
Ճապոնական խոհանոցից խելքս գնում է բուսական սուշիի համար: Թաթախում ես սոյա սոուսի ու վասաբիի մեջ, հետը մի կտոր ջինջեր վերցնում... և գժվում համից:Հետն էլ ճապոնական օխան՝ կանաչ թեյը, շատ լավ է գնում:
Ամեն օր կարող եմ ուտել...
![]()
Կարդացի, կարդացի ու որոշեցի, որ ուզում եմ գնալ ճապոնական ռեստորան, հանդիպում կազմակերպենք, գնանք
Ու ամեն անգամ տարբեր ազգերի խոհանոցներ համտեսենք
Մեկ էլ ես էլ էլի մենակ արաբական եմ փորձել ու էլի ինչպես Հայկոն ասաց երևի ախպարական գծերիցս է, որ շատ եմ սիրում ու համով էլ ինքս եմ պատրաստումմաման միշտ զարմանում է, թե ոնց չտեսնելով հանդերձ էտ սաղ գիտեմ պատրաստել ու վաշե որտեղից
![]()
Մեկ էլ Երևանում կա՞ հնդկական խոհանոցԷտ էլ գնանք
![]()
Ты или заходи в мою жизнь, или иди куда-нибудь.. стоишь на пороге, а дверь настежь. мне холодно.
ժողովուրդ չինականի գներից ովա խաբար?))
Pacta sunt servanda
Մենք ամենքըս հյուր ենք կյանքում
Մեր ծնընդյան փուչ օրից,
Հերթով գալիս, անց ենք կենում
Էս անցավոր աշխարհից։
Այվի ջան դու կիմանաս
lee kum kee
oyster flavoured sauce-ն ինչի՞ համար ա
չինական խանութից եմ առել,բայց չգիտեմ թե դրանով ինչ են պատրաստում
Oyster flavoured sauce նշանակում է ոստրեի (устрица) համով սոուս, հենց ոստրեներից պատրաստված է: Սովորաբար չինական նմանատիպ սոուսները կարելի է ավելացնել եփած կամ տապակած ձկնեղենի, մսեղենի կամ բանջարեղենային սալաթի վրա: Համ էլ մարինադ սարքելիս կարելի է օգտագործել: Պիտի որ մի քիչ քաղցրավուն, մի քիչ էլ աղի համ ունենա: Մի հատ բացիր, համը մատի ծայրով տես, ինքդ կզգաս՝ ինչի վրա կարելի է լցնել:![]()
Վերջին խմբագրող՝ Ռուֆուս: 18.01.2009, 02:02:
I may be paranoid but no android!
REAL_ist (18.01.2009)
Սիրում եմ իտալական խոհանոցը: Չեմ սիրում հունական խոհանոցը: Համարյա ինչ կերել, չեմ հավանել, բացի` հունական աղցանից:
Բարությունը միակ զգեստն է, որը երբեք չի հնանում:
Հենրի Թորո
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ