Հայաստանի բնության համար ցավող քաղաքացինե'ր,

նոյեմբերի 13-ին` հինգշաբթի օրը, ՀՀ կառավարության շենքի դիմաց տեղի կունենա բողոքի ցույց` ի պաշտպանություն Թեղուտի անտառների:

ՄԵՐ ՊԱՀԱՆՋԸ ՆՈՒՅՆՆ Է`

անվավեր ճանաչել Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի շահա•ործման վերաբերյալ ՀՀ կառավարության 2007թ. նոյեմբերի 1-ի N1278-Ն ու N1279-Ն որոշումները և դադարեցնել հանքավայրի տարածքում իրականացվող աշխատանքները` մասնավորապես լայնածավալ անտառահատումները` ելնելով ինչպես շրջակա միջավայրին ու մարդու առողջությանը հասցվելիք վնասների ծավալներից, այնպես էլ ռազմավարական նշանակություն ունեցող պաշարները վատնելու աննպատակահարմարությունից:

ՄԻԱՑԵ'Ք ՄԵԶ

Հանցագործությունները տեղի են ունենում մեր լուռ մասնակցությամբ:

Lռությունը համաձայնություն է:

ԻՍԿ ՄԵՆՔ ԲՈԼՈՐՍ ՆՈՒՅՆ ՆԱՎԱԿՈՒՄ ԵՆՔ …

_____________________________

Թեղուտի պաշտպանության շարժում
[email protected]www.bigfamily.am/eco