Իմ այս բանաստեղծությանը վերնագիր դեռ չեմ մտածել, վերնագիր ընտրելը հաճախ ավելի դժվարա ստացվում, քան թե բուն ստեղծագործությունը Առայժմ ում համար որ գրվածա, իր անունով էլ կթողնեմ... մի խոսքով`

_____ Տաթևիկին _____

Բյուր ծաղիկներից` բույրերով անուշ
Վարդն է սոխակին անսահման գերում,
Քանի որ վարդն իր թերթերին քնքուշ
Հենց քո մատների հետքերն է կրում:

Վաղ գարունքի դեմ քամի է մեղմիկ,
Զեփյուռն է ասես ծաղկից թուփ վազում,
Թեկուզ ծաղիկներ շատ կան գեղեցիկ,
Քո վարսն է շոյել նա միայն ուզում:

Աստղերն են հառել իրենց բարձրունքից,
Սակայն մարում են անտակ ջրերի մովում,
Ծով լինի անափ, թե աստղ` պոկված երկնքից,
Անհետ կկորչի քո ջինջ աչքերի ծովում:

Մի պահ քար կտրեց անտառը խորհուն.
Մարալի պատկերն է տեսել նա հեռվում,
Հեզանուշ տեսքով իր, քայլվածքով սահուն,
Եղնիկը կարծես քեզ է նմանվում:

Կարծր է լինում միշտ ոսկյա մատանին,
Քարի պես ամուր… ո՞վ չի իմանում,
Դժբախտ է դարձել սիրող պատանին.
Քո ոսկե սրտին սեր չի դիմանում…

Սպասում եմ գրաքննադատների կարծիքներին