User Tag List

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 24 հատից

Թեմա: Այս անկյունի իմ անկյունը

  1. #1
    Սկսնակ անդամ Sam521-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.10.2006
    Գրառումներ
    36
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Այս անկյունի իմ անկյունը

    Եվ այսպես վերջապես... Ակումբի մասնակիցների բազմահազար խնդրանքներին ու նամակներին ընդառաջելով, և հաշվի առնելով այն, որ մեր *Ստեղծագործողի անկույն*-ում վերջին ժամանակներս ստեղծագործական աննախադեպ բում է նկատվում, որոշեցի իմ անձնական հավաքածուի գլուխգործոցները այստեղ ներկայացնել ձեր դատին
    Ոնց որ թե մի քիչ անհամեստ ստացվեց.....
    Իրականում բազմահազար խնդրանքների ու նամակների փոխարեն եղել է ընդամենը մեկը (բայց չեմ ասի ում կողմից), իսկ *անձնական հավաքածուի գլուխգործոցներ* ասվածը մի քանի բանաստեղծություններ են.... բայց և այնպես այս բաժնում գեղեցիկ ստեղծագործություններն շատ են ու բազմազան: Հուսով եմ, որ իմ անկյունն էլ դրանց ավելացման գործում իր լուման կունենա:
    Այսքանից հետո մնում է միայն ներկայանալ. անունս Սամվել է, 27 տարեկան եմ:
    Ուրախ կլինեմ բոլորին ձեզ բոլորիդ այստեղ տեսնել, կարդալ ձեր գրառումները, կարծիքներն ու մանավանդ քննադատությունները
    Հարգանքներով` S. B.
    11.11.08թ.

  2. #2
    Մշտական անդամ Nadine-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.07.2008
    Հասցե
    Մոնումենտ – Glendale
    Տարիք
    50
    Գրառումներ
    343
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Այս անկյունի իմ անկյունը:

    Մեջբերում Sam521-ի խոսքերից Նայել գրառումը

    Բարի Գալռւստ...Անհամբեր սպասւմ ենք ...
    How can I move on with my past, if the only thing I want in my future is my past?

  3. #3
    Սկսնակ անդամ Sam521-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.10.2006
    Գրառումներ
    36
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Այս անկյունի իմ անկյունը:

    Իմ այս բանաստեղծությանը վերնագիր դեռ չեմ մտածել, վերնագիր ընտրելը հաճախ ավելի դժվարա ստացվում, քան թե բուն ստեղծագործությունը Առայժմ ում համար որ գրվածա, իր անունով էլ կթողնեմ... մի խոսքով`

    _____ Տաթևիկին _____

    Բյուր ծաղիկներից` բույրերով անուշ
    Վարդն է սոխակին անսահման գերում,
    Քանի որ վարդն իր թերթերին քնքուշ
    Հենց քո մատների հետքերն է կրում:

    Վաղ գարունքի դեմ քամի է մեղմիկ,
    Զեփյուռն է ասես ծաղկից թուփ վազում,
    Թեկուզ ծաղիկներ շատ կան գեղեցիկ,
    Քո վարսն է շոյել նա միայն ուզում:

    Աստղերն են հառել իրենց բարձրունքից,
    Սակայն մարում են անտակ ջրերի մովում,
    Ծով լինի անափ, թե աստղ` պոկված երկնքից,
    Անհետ կկորչի քո ջինջ աչքերի ծովում:

    Մի պահ քար կտրեց անտառը խորհուն.
    Մարալի պատկերն է տեսել նա հեռվում,
    Հեզանուշ տեսքով իր, քայլվածքով սահուն,
    Եղնիկը կարծես քեզ է նմանվում:

    Կարծր է լինում միշտ ոսկյա մատանին,
    Քարի պես ամուր… ո՞վ չի իմանում,
    Դժբախտ է դարձել սիրող պատանին.
    Քո ոսկե սրտին սեր չի դիմանում…

    Սպասում եմ գրաքննադատների կարծիքներին

  4. #4
    ginger Dayana-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Գրառումներ
    5,421
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Այս անկյունի իմ անկյունը:

    ես սա կարդացել էի

  5. #5
    Սկսնակ անդամ Sam521-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.10.2006
    Գրառումներ
    36
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Այս անկյունի իմ անկյունը:

    Մեջբերում Dayana-ի խոսքերից Նայել գրառումը
    ես սա կարդացել էի
    Ես էլ եմ հիշում որ քեզ ուղարկել էի.. Քո չկարդացածներից էլ կդնեմ, շատ մի նեղվի

  6. #6
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    45
    Գրառումներ
    12,743
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Այս անկյունի իմ անկյունը:

    Մարդիկ հիմնականում իրենց ստեղծագործությունները տեղադրում են ոչ թե անկեղծ կարծիք լսելու, այլ հենց գովեստներ ու հիացական խոսքեր լսելու համար, դրա համար էլ ես ինքս մեծ մասամբ գրում եմ դրական կարծիքի դեպքում, իսկ քննադատություն գրում եմ միայն փոքրաթիվ մարդկանց ստեղծագործությունների մասին, քանի որ գիտեմ՝ իրենք անկեղծ կարծիք են ուզում լսել։ Իհարկե, գրաքննադատ չեմ, բայց քանի որ հենց սկզբից գրել էիր, որ քննադատություններին դեմ չես, մի քիչ քննադատեմ, հուսով եմ՝ չես նեղանա։

    Նախ ընդհանրապես սիրո թեման էնքան ծեծված է արդեն, որ սիրո մասին գրելիս պետք է շատ ինքնատիպ գրել, որ կարդացվի։ Ճիշտ է, ինքնատիպ մտքեր էլ կային, բայց ստանդարտ ու ծեծված մտքերը կարծես ավելի շատ էին։ Տեղ–տեղ հանգերն ու վանկերը մի քիչ զոռով էր ստացվել, այսինքն՝ երևում էր, որ կոնկրետ բառեր գործածվել են հենց վանկերի քանակն ու հանգերն ապահովելու համար, ինչից, բնականաբար, չէր կարող չտուժել բանաստեղծությունը՝ որպես այդպիսին. նման դեպքերում միտքը պարզունակ է դառնում։ Երրորդ տնից սկսած՝ տողերում վանկերի քանակներն իրար չեն համապատասխանում, որի հետևանքով սահուն չի կարդացվում, անհարթ է։

    Մի հատ էլ լեզվական դիտողություն. ոչ թե բարձրունք, այլ բարձունք։

    Ամեն դեպքում, ինձ թվում է՝ դու ավելի լավ էլ կարող ես գրել։ Կսպասեմ հետագա գործերիդ։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  7. #7
    Սկսնակ անդամ Sam521-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.10.2006
    Գրառումներ
    36
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Այս անկյունի իմ անկյունը:

    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը

    Ես մանկուց չեմ սիրել իմ հասցեին գովասանքի խոսքեր լսել, եթե գովալու խնդիր լինի ինձանից լավ ինձ ոչ ոք չի կարող գովալ Հետո էլ քննադատություների մեջ գոնե կարող ես համոզված լինել, որ անկեղծ խոսքեր ես լսում.. Այնպես որ նեղանալու թեմա ընդհանրապես չկա, նույն կերպ շարունակիր

    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
    Նախ ընդհանրապես սիրո թեման էնքան ծեծված է արդեն, որ սիրո մասին գրելիս պետք է շատ ինքնատիպ գրել, որ կարդացվի։ Ճիշտ է, ինքնատիպ մտքեր էլ կային, բայց ստանդարտ ու ծեծված մտքերը կարծես ավելի շատ էին։ Տեղ–տեղ հանգերն ու վանկերը մի քիչ զոռով էր ստացվել, այսինքն՝ երևում էր, որ կոնկրետ բառեր գործածվել են հենց վանկերի քանակն ու հանգերն ապահովելու համար, ինչից, բնականաբար, չէր կարող չտուժել բանաստեղծությունը՝ որպես այդպիսին. նման դեպքերում միտքը պարզունակ է դառնում։ Երրորդ տնից սկսած՝ տողերում վանկերի քանակներն իրար չեն համապատասխանում, որի հետևանքով սահուն չի կարդացվում, անհարթ է։

    Մի հատ էլ լեզվական դիտողություն. ոչ թե բարձրունք, այլ բարձունք։

    Ամեն դեպքում, ինձ թվում է՝ դու ավելի լավ էլ կարող ես գրել։ Կսպասեմ հետագա գործերիդ։
    Քանի որ գրածս վերաբերվում էր կոնկրետ անձնավորության, պարզունակությունը ես ինքս գերադասեցի: Ճիշտ ես, որոշ անհարթություններ կան, մանավանդ երբ առաջին անգամ ես կարդում:
    Իսկ լեզվական դիտողությունդ... կետադրություն ի սկզբանե լավ չեմ իմացել, ուղղագրությունս էլի ոչինչ, կաշխատեմ ավելի ուշադիր լինել նման հարցերում: Նոր գործեր շուտով կլինեն, գրառմանդ համար էլ շնորհակալ եմ

  8. #8
    Սկսնակ անդամ Sam521-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.10.2006
    Գրառումներ
    36
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Այս անկյունի իմ անկյունը:

    Նորից մի բանաստեղծություն եմ ուզում տեղադրեմ, և նորից սիրո թեմա Ուզում եմ նշել նաև, որ սա համատեղ ստեղծագործություն է:

    _____ Ես քեզ սիրում եմ _____

    Ես քեզ սիրում եմ...
    Բայց արդյոք կարող եմ ես դա քեզ ասել,
    Ինչու՞ այդ մասին
    Քո ներկայությամբ բարձրաձայն խոսել...

    Դու սրտիս մեջ ես...
    Բայց արժե՞ արդյոք, որ կուրծքս ծեծեմ,
    Դա ամեն անգամ քեզ հասկացնելով
    Էլ ինչու բացած դռները բացեմ...

    Ավելին կուզե՞ս,
    Ես պաշտում եմ քեզ, բայց և ատում եմ,
    Նորի՞ց կրկնել, երբ արդեն ասվել է,
    Թեկուզ և չասված, քո ականջներում արդեն լսվել է...

    Իմ լուսաբացը այդ դու ես բացել,
    Չե որ դու վաղուց իմ էության իմաստն ես դարձել,
    Իմ արևն ես դու, իմ քնքուշ փերի,
    Քեզ նվիրածս բոլոր վարդերը
    Իրենց թերթերին հետքերն են կրում հենց քո մատների...

    Կարոտում եմ քեզ,
    Բայց ոչ ամեն օր տեղին-անտեղին անունդ տալով,
    Այլ սրտիս խորքում քեզ հավատալով,
    Քեզ հետ կիսելով խինդն ու կարոտն իմ սիրող սրտի,
    Ապավինելով քո լույսին մաքուր,
    Քո աստվածային...

    ԵՍ ՔԵԶ ՍԻՐՈՒՄ ԵՄ...
    Բայց քանի՞ անգամ կարող եմ ասել,
    Ինչու՞ այդ մասին նորից և նորից
    Բարձրաձայն խոսել...

  9. #9
    ginger Dayana-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Գրառումներ
    5,421
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Այս անկյունի իմ անկյունը:

    Սամ կներես, բայց շատ ես ասում ես քեզ սիրում եմ, վախենալույա փախնի շատ ասելը արհեստականա, պետք ա ասել էն ժամանակ, երբ գիտես, որ էդ վերջին հնարավորությունդա կներես, էդ իմ կարծիքնա, չեմ ուզում նեղացնեմ բայց մտքերդ լավ ես ձևակերպել

  10. #10
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    45
    Գրառումներ
    12,743
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Այս անկյունի իմ անկյունը:

    Երկրորդ բանաստեղծությունդ նախորդից շատ ավելի հաջող էր։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  11. #11
    ... Chilly-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.11.2006
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    1,619
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Այս անկյունի իմ անկյունը

    +1 Ուլուանայի ասածին դու էլ իմ պես ծեծած տեղերն ես ծեծում

  12. #12
    Պատվավոր անդամ Second Chance-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.06.2007
    Գրառումներ
    1,143
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Այս անկյունի իմ անկյունը:

    Մեջբերում Sam521-ի խոսքերից Նայել գրառումը
    Ավելին կուզե՞ս,
    Ես պաշտում եմ քեզ, բայց և ատում եմ,
    Նորի՞ց կրկնել, երբ արդեն ասվել է,
    Թեկուզ և չասված, քո ականջներում արդեն լսվել է...
    Էս մասը լրիվ անկապա իմ կարծիքով , չի մտնում ընդհանուր կոնտեքստի մեջ, չգիտեմ ինչ մոդայա դարձել սենց հակասություններ գրելը
    մանացածը լավ էր
    Love has an enemy, but it is already defeated!

  13. #13
    Սկսնակ անդամ Sam521-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.10.2006
    Գրառումներ
    36
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Այս անկյունի իմ անկյունը:

    Մեջբերում Dayana-ի խոսքերից Նայել գրառումը
    Սամ կներես, բայց շատ ես ասում ես քեզ սիրում եմ, վախենալույա փախնի շատ ասելը արհեստականա, պետք ա ասել էն ժամանակ, երբ գիտես, որ էդ վերջին հնարավորությունդա կներես, էդ իմ կարծիքնա, չեմ ուզում նեղացնեմ բայց մտքերդ լավ ես ձևակերպել
    Դե գրում ենք էլի Դայան ջան Կյանքում դեռ չեմ էլ ասել, երևի վերջին հնարավորությունս դեռ չի եկել..

  14. #14
    Սկսնակ անդամ Sam521-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.10.2006
    Գրառումներ
    36
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Այս անկյունի իմ անկյունը:

    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
    Երկրորդ բանաստեղծությունդ նախորդից շատ ավելի հաջող էր։
    Բայց մի թերություն կար, որի մասին բան չասեցիր:
    Քեզ նվիրածս բոլոր վարդերը
    Իրենց թերթերին հետքերն են կրում հենց քո մատների...
    Առաջին բանաստեղծության մեջ էլ նույն միտքը կար, իսկ ոչ մի վարպետ իր գործը երկրորդ անգամ չի կրկնում... ուղղակի այդ բառերն ինձ շատ էր դուր եկել ու շատ լավ տեղավորվեց գրածիս մեջ Չնայած եթե ստեղծագործությունների ժամանակագրությունը փոխենք, նշված թերությունը նույնպես կտեղափոխվի

  15. #15
    ԺՊՏԱ:) Morpheus_NS-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    31.07.2008
    Հասցե
    Հեռու
    Գրառումներ
    1,966
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Այս անկյունի իմ անկյունը:

    Մեջբերում Sam521-ի խոսքերից Նայել գրառումը
    Իմ այս բանաստեղծությանը վերնագիր դեռ չեմ մտածել, վերնագիր ընտրելը հաճախ ավելի դժվարա ստացվում, քան թե բուն ստեղծագործությունը Առայժմ ում համար որ գրվածա, իր անունով էլ կթողնեմ... մի խոսքով`

    _____ Տաթևիկին _____

    Բյուր ծաղիկներից` բույրերով անուշ
    Վարդն է սոխակին անսահման գերում,
    Քանի որ վարդն իր թերթերին քնքուշ
    Հենց քո մատների հետքերն է կրում:

    Վաղ գարունքի դեմ քամի է մեղմիկ,
    Զեփյուռն է ասես ծաղկից թուփ վազում,
    Թեկուզ ծաղիկներ շատ կան գեղեցիկ,
    Քո վարսն է շոյել նա միայն ուզում:

    Աստղերն են հառել իրենց բարձրունքից,
    Սակայն մարում են անտակ ջրերի մովում,
    Ծով լինի անափ, թե աստղ` պոկված երկնքից,
    Անհետ կկորչի քո ջինջ աչքերի ծովում:

    Մի պահ քար կտրեց անտառը խորհուն.
    Մարալի պատկերն է տեսել նա հեռվում,
    Հեզանուշ տեսքով իր, քայլվածքով սահուն,
    Եղնիկը կարծես քեզ է նմանվում:

    Կարծր է լինում միշտ ոսկյա մատանին,
    Քարի պես ամուր… ո՞վ չի իմանում,
    Դժբախտ է դարձել սիրող պատանին.
    Քո ոսկե սրտին սեր չի դիմանում…

    Սպասում եմ գրաքննադատների կարծիքներին
    Վանկավորման խնդիր ունես
    Իմ խմբագրած տարբերակը տես հավանում ես:

    _____ Տաթևիկին _____

    Բյուր ծաղիկներից` բույրերով անուշ
    Վարդն է սոխակին անսահման գերում,
    Քանի որ վարդն իր թերթերին քնքուշ
    Հենց քո մատների հետքերն է կրում:

    Վաղ գարունքի դեմ քամի է մեղմիկ,
    Զեփյուռն է ասես ծաղկից թուփ վազում,
    Թեկուզ ծաղիկներ շատ կան գեղեցիկ,
    Քո վարսն է շոյել նա միայն ուզում:

    Աստղերն են հառել իրենց բարձունքից,
    Մարում են սակայն ջրերի մովում,
    Թե աստղ լինի` պոկված երկնքից,
    Անհետ կկորչի աչերիդ ծովում:

    Մի պահ քար կտրեց անտառը խոհուն.
    Պատկերն է տեսել մարալի հեռվում,
    Հեզանուշ տեսքով, քայլվածքով սահուն,
    Եղնիկը կարծես քեզ է նմանվում:

    Միշտ կարծր է լինում ոսկյա մատանին,
    Քարի պես ամուր… ո՞վ չի իմանում,
    Դժբախտ է դարձել սիրող պատանին.
    Քո ոսկե սրտին սեր չի դիմանում…

    И чтобы нас никто не разлучил,
    Я превратил тебя в воспоминания. -Григорий Лепс

    Ռազմավարական խաղ Travian.ru

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. «ՈՒԳԼ» Վահիկի անկյունը այս ակումբում
    Հեղինակ՝ Վահիկ, բաժին` Անձնական օրագրեր
    Գրառումներ: 4
    Վերջինը: 27.02.2018, 03:19
  2. Տան իմ ամենասիրելի անկյունը
    Հեղինակ՝ Cassiopeia, բաժին` Տուն-տեղ, ընտանիք, երեխաներ
    Գրառումներ: 40
    Վերջինը: 29.11.2012, 01:00
  3. Իմ մեծ սրտի փոքր անկյունը…
    Հեղինակ՝ Malu, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 30
    Վերջինը: 25.02.2010, 02:00
  4. PoeT-ի ստեղծագործական անկյունը
    Հեղինակ՝ PoeT, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 39
    Վերջինը: 22.03.2008, 23:41
  5. Սա էլ իմ անկյունը
    Հեղինակ՝ PygmaliOn, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 0
    Վերջինը: 23.01.2007, 21:47

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •