ե-ի հետ կապված.
Սովորական ֆոնտերում (այդ թվում` Յունիկոդ) Latin-1 բաժնում 0xAB կոդին (տասական համակարգում` 171) համապատասխանում է բացվող չակերտը, իսկ 0xBB կոդին (187) փակվող չակերտը: Յունիկոդից ANSI փոխակերպման ժամանակ այդ սիմվոլները (ինչպես ամբողջ Latin-1-ը և ոչ միայն) չեն փոխակերպվում` մնում են նույնը: Իսկ "հայերեն" ֆոնտերում, մասնավորապես ասենք Arial LatArm-ում 0xAB-ին համապատասխանում է ստորակետը, իսկ 0xBB-ին` ե փոքրատառը:
Հիմա Յունիկոդի մասին.
Իմ կոնվերտերը գրելուց ես հիմնվել եմ Arial Unicode ֆոնտի վրա: Այդ ֆոնտում հայերենի բաժնում չակերտները գտնվում են 0x0559 և 0x055A համարների տակ: Էդ պատճառով երբ որ AUC-ում ANSI-ով գրում եք չակերտներ (0xA7 և 0xA6) կոնվերտերը փոխակերպում է 559 և 55A: Եվ հակառակը: Այսինքն` այս ֆոնտով աշխատելուց խնդիրներ չկան:
Խնդիրը կայանում է նրանում, որ Յունիկոդում 559 և 55A կոդերի համար սահմանված են այլ սիմվոլներ` մասնավորապես Modifier Letter Left Half Ring և Armenian Apostrophe: Այդ պատճառով երբ որ AUC-ով կոնվերտ արված տեքստը նայում եք այլ Յունիկոդ ֆոնտով (օրինակ` Sylfaen կամ ասենք Tahoma Armenian), չակերտների փոխարեն երևում են ապաթարցի նման սիմվոլներ:
Իսկ չակերտներ որպես այդպիսին Յունիկոդի հայերեն բաժնում սահմանված չեն: Հավանաբար նախատեսված է օգտագործել Latin-1-ում գտնվող AB և BB սիմվոլները, որոնք պատահականորեն "վերադրվում են" Հայերեն ANSI ֆոնտերում ստորակետի ու ե տառի հետ...
Էջանիշներ