Մեջբերում Սահակ-ի խոսքերից Նայել գրառումը
Քանի խոսք ա բացվել Յունիկոդ փոխարկիչների մասին, մի բան էլ ես ասեմ։ Հայերեն միջակետը Յունիկոդում U+2024 համարի տակ ա կոդավորված։
Միջակետը U+2024-ի համար «մտածված է», սակայն դեռ ստանդարդիզացված չէ, ինչքան ես եմ տեղյակ, համենայն դեպս միջազգայնորեն. Յունիկոդ 5.1-ում դեռ հայերեն միջակետն և լատինական վերջակետը համընկնում են, ինչը խնդիրներ է առաջացնում օրինակ Word-ում հայերեն Յունիկոդ տեքստ հավաքելիս, երբ միջակետից հետո ավտոմատ մեծատառ է սարքում, քանի դեռ այդ ֆունկիցան չես անջատել։ Ահա թե ինչու է U+2024-ի տարբերակը մտածված։
Սա արդեն պետական խնդիր է և միայն պետական մակարդակով կարծում եմ կարելի է հետամուտ լինել խնդրի լուծմանը։
Այնուամենայնիվ, դեռ բաց է մնում «նորմալ» կամ «ընդունելի» առանձին պատուհանով փոխարկիչ գտնելու ցանկությունը։