Ոչ մի տարբերակը ասյտեղ բերված չեմ ստուգել, կներեք ժամանակ չկա։
Պարզապես մեկ խնդրանք, մինչև դռայվեր/փոխարկիչ գրելը նայեք պաշտոնական ստանդարտին։
http://www.unicode.org/charts/
Մի կես տարի առաջ մեկ նախագծի համար 10-ից ավելի փոխարկիչ/դռայվեր էի նայում և 10-ից 2-ն էին որ կորրեկտ անում էին դա։ Օրինակ հայերեն վեջակետի փոխարեն լատիներեն երկուկետ էին դնում։ Եթե «էկրանի վրա ամեն ինչ նորմալ է երևում» դա դեռ չի նշանակում, որ ծրագիրը կորրեկտ աշխատում է։ Իսկ երբ անհրաժեշտություն կառաջանա տեսքը մեքենայական անալիզի ենթարկել, սեմանտիկ-վեբում օգտագործել այդ կիսահայերեն-կիսաանգլերեն տեքստը շատ անիմաստ գլխացավանք է առաջացնում։
Էջանիշներ