Այդ ծրագրում, ինչպես արդեն ասվել է, դեպի Unicode ճիշտ չեն փոխակերպվում որոշ տառեր ու նշաններ (չակերտ, միջակետ) և այլն։ Բացի այդ, հայկական ANSI տառատեսակները նույնպես միասնական ստանդարտով չեն, կան որոնք ունեն «և», կան, որոնք չունեն, հետո տարբեր են -, բազմակետի, միջակետի և այլն տեղերը։ Տիպիկ համամետություն Թարումյան ArialAM-ը ասենք DALLAK կամ ArialArmenian, TimesArmenian-ի հետ։ Ինքներդ կհամոզվեք։ Հիմա եթե լինի փոխակերպման MAP-ը ըստ օգտվողի հայեցողության փոխելու հնարավորություն, ապա կախված տառատեսակից նա ինքը կարող է շտկել բոլոր թերությունները։
Իսկ կոնկրետ իմ դեպքում, կա հատուկ պատվիրված ANSI տառատեսակ, որը շատ ավելի խառն է քան վերոնշյալները։ Իսկ անհրաժեշտ է գոնե 95%-անոց ճիշտ դեպի Unicode փոխակերպում։ Կան դեպքեր, երբ Word-ի ֆորմատը էլ կարևոր չէ, ավելի հեշտ է փոխակերպել ու հետո ֆորմատավորել։
Հուսամ փաստարկները բավարար համոզիչ էին «Կարող եմ և նման բան գրել»-ը նախաձեռնելու համար։ Ես պատրաստ եմ աջակցել ինչով կկարողանամ։
Հարգանքով
Մարատ
Էջանիշներ