Շատ վայելքներ ունեմ, ու ու ու...
1.Հաճույք եմ ստանում իմ աշխատանքից, հատկապես այն հանգամանքից որ այդ աշխատանքը թեկուզ և չնչին չափով գունավորում է մարդկանց առօրյան
2.Հաճույք եմ ստանում իմ ընտանիքից ու հարազատների հետ շփումից, այն առավոտներից երբ մայրս ինձ արթնացնելու միտումով սուրճի բաժակը մոտեցնում է քթիս (սա ինձ արթնացնելու միակ ձևն է) ու ժպտալով բարի առավոտ մաղթում: Փոքր եղբորս հետ բանավեճերից, որը սովորաբար ավարտվում է իր հաղթանակով որովհետև պատության ու քաղաքականության ասպարեզում իր հայացքներն անդրդվելի են:
3. Պատմամշակութային արժեքներ ներկայացնող կոթողները կատարվող այցելություններից:
4.Երեխաների հետ շփումից:
Եվ դեռ շատ ու շատ բաներից
Այս գրառումն էլ հաճույքով արեցի:
Էջանիշներ