Alphaone (05.10.2013)
Իմ ամենամեծ հաճույքներից մեկը փափուկ փիսո գրկելն ա: Իսկ որ փիսոն սկսում ա մռռալ, դրանից լրիվ հալվում եմ:
Մեկ էլ ահավոր շատ սիրում եմ առավոտյան սուրճը, հատկապես երբ մենակ եմ խմում` օտար քաղաքում, կամ Երևանում մամայիս հետ:
Գերագույն հաճույք եմ ստանում նաև հեծանիվ քշելուց ու յոգայից:
Alphaone (06.10.2013)
Սրա մի ուրիշ դրսևորում էլ երկար, անկեղծ ու մտերմիկ նամակներ գրելն ու ստանալն ա ինձ համար։ Ցավոք, մեր էս դարում նամակները դարձել են հիմնականում մենակ գործնական հարցեր պարզաբանելու միջոց, բայց ինձ համար էդ երևույթը դժվար թե երբևէ կորցնի իր էմոցիոնալ ֆունկցիան։ Իրականում դրան փոխարինող ուրիշ երևույթ չկա, առնվազն ինձ համար։ Ես ընդհանրապես, էսպես ասած, գրավորի մարդ եմ, երևի դրա համար նամակն իր բնույթով լրիվ իմն ա ու էն հազվագյուտ երևույթներից, որ կարողանում ա ստեղծել ոչ թե զուտ անկեղծության, այլ բացության գերագույն վիճակ ու մտքերի ազատագույն հոսք։ Ու դա անփոխարինելի զգացողություն ա ապահովում։
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ