Ամեն ճշմարտություն չի, որ տրամաբանության մեջ է ծնվում:
Ճիշտ է նաև հակառակը. տրամաբանության մեջ ծնվածը ոչ միշտ է ճշմարտություն: Սա՝ հատկապես այն դեպքերում, երբ տրամաբանությունը, որտեղ ծնվել է տվյալ երևույթը, կառուցվել է մեկ այլ տրամաբանության հիմքի վրա, որի մեջ ինչ-որ բան ճիշտ չէ: Մասնավորապես` այդ ոչ ճիշտ բանը կարող է լինել ինչ-որ թույլատրելի սխալանք «ծնող» տրամաբանության համար, որը հաշվի չառնելը «որդի» տրամաբանության մեջ կարող է բերել շատ ավելի մեծ` անթույլատրելի սխալանքի, հետևաբար` դրանից ծնվածը չի կարող լինել ճշմարտություն:
Էջանիշներ