User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 538 հատից

Թեմա: Մեր գրած աֆորիզմները և թևավոր խոսքերը

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    աջ
    Գրանցման ամսաթիվ
    29.08.2008
    Գրառումներ
    753
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մեր գրած աֆորիզմները և թևավոր խոսքերը

    Լավ է ուշ, քան ավելի ուշ
    Ես ոչինչ չեմ ուզում...

  2. #2
    Պատվավոր անդամ Մանոն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.02.2007
    Գրառումներ
    835
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Մեր գրած աֆորիզմները և թևավոր խոսքերը

    Ինչու,՞ երբ մեկին չենք կարող պատասխանել «Ես էլ քեզ եմ սիրում», ասում ենք «Ինչ լավ է, որ դու կաս...»:

  3. #3
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    44
    Գրառումներ
    12,736
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Մեր գրած աֆորիզմները և թևավոր խոսքերը

    Սերը ոչ միայն լավ ժամանակներում իրար պուպուշ բառեր ասելն է, այլև վատ ժամանակներում միմյանց ներել կարողանալը։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  4. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Սելավի (10.01.2009)

  5. #4
    Ես և դու՝ մի ենք... ihusik-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.01.2007
    Հասցե
    Երկիր մոլորակ
    Տարիք
    51
    Գրառումներ
    781
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Մեր գրած աֆորիզմները և թևավոր խոսքերը

    Մեջբերում Manon-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինչու,՞ երբ մեկին չենք կարող պատասխանել «Ես էլ քեզ եմ սիրում», ասում ենք «Ինչ լավ է, որ դու կաս...»:
    Որովհետև դա նույն բանն է դե լավ, տեղ տեղ ուրիշ, բայց շատ քիչ տարբերությամբ

    Սիրելուն աշխարհում միայն մեկ բան կարող է արգելք հանդիսանա՝ սիրել չկարողանալը։
    Թե սիրում ենք՝ մեր սրտի բոլոր լարերո՜վ սիրենք... Միայն Սիրուն է երաժշտությունը զիջում, բայց և Սերն էլ մեղեդի է... Ես և Դու՝ Մի Ենք՝ Մի-Մի Աշխարհ Ենք, Հավերժի Ճամփորդներ...

  6. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Dorian (10.01.2009)

  7. #5
    Արգելափակված
    Գրանցման ամսաթիվ
    26.12.2008
    Տարիք
    37
    Գրառումներ
    647
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Մեր գրած աֆորիզմները և թևավոր խոսքերը

    Հավերժության հասնելու համար հարկավոր է ապրել իմաստով և մեռնել… երիտասարդ:

  8. #6
    չկամ ... Empty`Tears-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.02.2008
    Գրառումներ
    888
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Մեր գրած աֆորիզմները և թևավոր խոսքերը

    Մեջբերում Բարեկամ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ամենաանկապ իրավիճակում մտքումդ ապուշի պես կրկնի "ես երջանիկ եմ" , ...կհայտնաբերես, որ այդպես էլ կա:

    Միապաղաղ օրինավորությունը փակում է ոգեշնչման կանալները` դապարտելով ամլության. գործը պոռթկվում է խենթությունից` ուղղորդվելով ճշտի ձգողականությամբ:

    Մարդ կա, ում գոյության իմաստն ու ձեւը արտահայտվելու մեջ ա:

    - Ինչու՞ ես լավ մարդկանց հետ:
    - Սովորում եմ…

    Ժամանակը կա՛մ վատնվում ա, կա՛մ աննկատ անցնում. չգիտեմ որտեղ ափսոսամ…


    Այդպես է բոլոր հարցերում էլ: Լավագույնն արվում է այն ժամանակ, երբ չի կարող չարվել:

    Յուրաքանչյուր կնոջ մեջ կա կոկոնված գեղեցկության իր բաժինը, որն առավելագույնս բացվում է, երբ կինն իր տասներկուերորդ զգայարանով գիտակցում է, որ իրեն սիրահարված են

    Սերը /համամարդկային սերը/ ձեռքբերում չէ, ոչ էլ հասանելիություն, այլ մարդու նորմալ, չեզոք վիճակն է՝ թաղված ձեռքբերովի կրքերի մրուրի տակ:

    Իրականում երջանկությունը չհագեցվածությունն է, այլապես այն թվացյալ է. վայրկենապես խամրում է, անհամանում, հարթվում ունայնության...

    չկա ոչ մենակ մարդ. կան զբաղված մարդիկ:

    գործելու և ապրելու միջև առաջինն ընտրելիս շահում ես, իսկ երկրորդը չարաշահելիս՝ տանուլ տալիս…

    որքան էլ պարադոքսալ թվա, գոռոզամտությունը լավագույնս տապալվում է, երբ վատ կամ տհաճ պահերին մտածում ես, որ ամեն ինչ լավ է!

    Կախվածություններից վատագույնը՝ երբ քո մասին մտածում ես այն, ինչ ուրիշներն են մտածում

    Ամուսնությունն այն շեմն է, որը թևակոխողն այլևս ինքն իրեն չի պատկանում:

    Սեփական արժեքը գիտակցելը ոչ թե մտաբերելն է, թե ինչ ես արել, այլ գիտենալը, թե ինչ ես անելու:

    Խելոք լինել չի նշանակում խելոք վարվել:

    Կա մոլորություն շփոթել արուի բնազդային հմայքը տղամարդկության հետ:
    Խոստումնազանց չլինելն է տղամարդկությունը, մաքուր ու պինդ տղամարդկությունը, ու դա հավասարապես հատուկ է երկու սեռերին էլ:

    Լռակյացությունը խելացիության նշան է՝ չբացահայտել հոգու մութ անկյունները:

    Եթե քեզ գովում են, ուրեմն քո միջավայրում չես :

    ինչու՞ չենք ընտրում ազատություն. այնտեղ գրկող չկա…

    ձանձրույթի կեսը կանխատեսելիությունն ա…

    ավելի լավին հասնելու համար, պետք է հրաժարվել լավից

    Հաճախ ամենամեծ բանը , որ կարելի է անել ՝ ոչինչ չանելն է:

    Ա՛ն երեք տարվա գրածներդ են…(հավեսս տվեց) որոնք նշել եմ լավն են…
    մոդեռներ չջնջեք լավ…

  9. #7
    Մշտական անդամ lili-4-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.01.2007
    Գրառումներ
    484
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Մեր գրած աֆորիզմները և թևավոր խոսքերը

    Սերը նա է, երբ աշխարհը քո սիրելի մարդով ես չափում, այլ ոչ թե քո սիրելի մարդուն`աշխարհով…
    Վերջին խմբագրող՝ lili-4: 29.01.2009, 20:16:

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Անհայտ արտահայտություններ՝ թևավոր խոսքեր
    Հեղինակ՝ Smokie, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 9
    Վերջինը: 14.06.2016, 10:53
  2. Մեր սիրած երգերի խոսքերը
    Հեղինակ՝ Ֆելո, բաժին` Երաժշտություն
    Գրառումներ: 1239
    Վերջինը: 23.10.2015, 13:57
  3. Մեր գրած ԱԿՐՈՍՏԻՔՈՍՆԵՐԸ
    Հեղինակ՝ Simon, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 58
    Վերջինը: 15.03.2014, 14:23
  4. Գրառումներ: 14
    Վերջինը: 22.11.2008, 03:28
  5. Իմ գրած երգերը
    Հեղինակ՝ Ra$Ta, բաժին` Երաժշտություն
    Գրառումներ: 8
    Վերջինը: 27.01.2008, 10:49

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •