Պատճառը էն ա, որ Visual Studio 2008-ը (ու երևի նախորդներն էլ) ռեսուրսների ֆայլը (.rc) պահում ա ԱՆՍԻ-ով, ու դիալոգի վրա գրված հայերեն տեքստը .rc ֆայլում որպես հարցականներ ա գրվում:
Սխալը ուղղելու համար պետք ա մինչև դիալոգի վրա հայերեն գրելը .rc ֆայլը յունիկոդ դարձնել: Դրա համար`
1. Solution Explorer-ում աջ քլիք արեք .rc ֆայլի վրա ու ընտրեք "View Code"
2. File մենյուից ընտրեք "Save xxx.rc As..."
3. Սխմեք "Save"-ի կողքի սլաքը և ընտրեք "Save With Encoding..." (կհարցնի ուզում եք replace անեք, ասեք հա)
4. Բացված պատուհանի վրա "Encoding"-ը ընտրեք "Unicode - Codepage 1200" ու OK
5. Փակեք .rc ֆայլը, բացեք դիալոգը ու սկսեք հայերեն գրել
Ահա արդյունքը`
Հ.Գ. Visual Studio 2010-ը արդեն էս խնդրիը չունի

Էջանիշներ