User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 14 համարի արդյունքները՝ ընդհանուր 14 հատից

Թեմա: Ի՞նչ է ասմունքելը, և ո՞վ կարող է ասմունքել

  1. #1
    Մշտական անդամ
    Գրանցման ամսաթիվ
    22.11.2006
    Տարիք
    40
    Գրառումներ
    195
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Հարց Ի՞նչ է ասմունքելը, և ո՞վ կարող է ասմունքել

    Ես լսել եմ Սևակ և Շիրազ, և միայն նրանց կատարմամբ եմ կարողանում լսել նրանց խոսքը:

  2. #2
    ... aniko-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.11.2006
    Գրառումներ
    210
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ի՞նչ է ասմունքելը, և ո՞վ կարող է ասմունքել

    հետաքրքիր հարց է, ով կարող է?, եթե ասմունքողը պետք է ներակայցնի երկիրդ, ազգդ, մշակույթդ, ապա նա ով լսողի սրտի ու հոգու թելերին կհասցնի բառերը...
    ում անունը տալուց միանգամից նրա ձայնը կնույնացնես հեղինակի անվան հետ, կհիշես ու կպատկերացնես, 2 անհատներին մեկ անձի մեջ
    այնպես ինչպես բոլորի համար են
    Աբաջյան և Սևակ
    Սոս Սարգսյան և Համո Սահյան
    իսկ կյանքը շարունակվում է...

  3. #3
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ի՞նչ է ասմունքելը, և ո՞վ կարող է ասմունքել

    Մեջբերում Simon-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես լսել եմ Սևակ և Շիրազ, և միայն նրանց կատարմամբ եմ կարողանում լսել նրանց խոսքը:
    Իսկ ես ընդհանրապես չեմ սիրում ասմունք... Նախընտրում եմ ինքս մտքումս կարդալ իմ սիրած կամ թեկուզ անծանոթ բանաստեղծությունները, քանի որ ուրիշի՝ թեկուզ լավագույն դերասանների կատարմամբ լսելիս այնպիսի զգացողություն եմ ունենում, կարծես ինձ պարտադրվում է ասմունքողի սուբյեկտիվ վերաբերմունքը տվյալ բանաստեղծության նկատմամբ... Այսինքն՝ շեշտադրությունը, առոգանությունը, ընդհանուր հնչերանգն ու դրա միջոցով հաղորդվող տրամադրությունն ամեն դեպքում սուբյեկտիվ է, ուրեմն ինչու՞ ուրիշինը լսեմ, ավելի լավ է ինքս ընկալեմ՝ «համր» տեսքսը կարդալով իմ սեփական շեշտադրությամբ ու առոգանությամբ և ինքս փորձեմ զգալ կամ ստեղծել համապատասխան տրամադրությունը։

    Սա զուտ իմ անձնական կարծիքն է, իմ նախընտրությունը։ Ասմունքողներին կամ ասմունք սիրողներին նսեմացնելու որևէ մտադրություն չունեի... Հայտնի է, որ շատերը սիրում են ունկնդրել ասմունք, ուղղակի ես նրանց թվին չեմ պատկանում, այդքան բան։
    Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 07.01.2008, 06:53:
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  4. #4
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ի՞նչ է ասմունքելը, և ո՞վ կարող է ասմունքել

    Ես ասմունք լսել չեմ սիրում բոլորովին այլ պատճառով. այսօրվա մեր ասմունքողներից ոչ մեկը չի տիրապետում այդ արվեստին: Եթե ուշադիր լսես, կնկատես, որ բոլոր շեշտերը սխալ են դնում: Դրա համար էլ ինձ չի ձգում: Նրանք, ովքեր ճիշտ են շեշտադրում, նախընտրում են դերասաններ լինել:
    Բայց եթե նույնիսկ ճիշտ շեշտադրություն դնող ասմունքող հանդիպեր, էլի չէի լսի. դա նույնն է, ինչ մեկը նստի, քեզ համար գիրք կարդա: Մի՞թե չես կարող ինքդ կարդալ:

  5. #5
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ի՞նչ է ասմունքելը, և ո՞վ կարող է ասմունքել

    Մեջբերում Բյուրակն-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես ասմունք լսել չեմ սիրում բոլորովին այլ պատճառով. այսօրվա մեր ասմունքողներից ոչ մեկը չի տիրապետում այդ արվեստին: Եթե ուշադիր լսես, կնկատես, որ բոլոր շեշտերը սխալ են դնում: Դրա համար էլ ինձ չի ձգում: Նրանք, ովքեր ճիշտ են շեշտադրում, նախընտրում են դերասաններ լինել:
    Բայց եթե նույնիսկ ճիշտ շեշտադրություն դնող ասմունքող հանդիպեր, էլի չէի լսի. դա նույնն է, ինչ մեկը նստի, քեզ համար գիրք կարդա: Մի՞թե չես կարող ինքդ կարդալ:
    Բա ես էլ եմ էդ ասում, էլի։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  6. #6
    ալոգիկ Արշակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2006
    Հասցե
    Շվեդիա
    Տարիք
    39
    Գրառումներ
    3,408
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ի՞նչ է ասմունքելը, և ո՞վ կարող է ասմունքել

    Չեմ սիրում ասմունք լսել հետևյալ պատճառներով.
    1. Ինչպես արդեն ասվեց, ասմունքի ժամանակ սովորաբար խիստ դրսևորվում է ասմունքողի սուբյեկտիվ ընկալումը, որը իմի հետ չի համընկնում։
    2. Շեշտադրությունն իրոք հաճախ խիստ սխալ են դնում։
    3. Ասմունքողները սովորաբար շատ են կոտրատվում ու ավելորդ սենտիմենտալացնում ստեղծագործությունը (իմ շատ համեստ կարծիքով)։ Համենայն դեպս, ինչքան որ լսել եմ, միշտ այդպես է եղել։ Խոսքի բնական առոգանություն եմ սիրում։
    Կներեք, եթե մի քիչ կոպիտ է հնչում, բայց ասմունք լսելիս հաճախ այն զգացողությունն եմ ունենում, կարծես ստեղծագործության հեղինակը կամ ասմունքողը խիստ անհավասարակշռված, ցնորված տիպ է։

    Մի խոսքով, չգիտեմ, գուցե ուղղակի ես դեռ խակ եմ ու էդ արվեստից բան չեմ հասկանում, բայց ասմունք լսել չեմ սիրում ու նախընտրում եմ ինքս կարդալ։ Կամ էլ լավ ասմունքողների դեռ չեմ լսել։
    Добро победило зло, поставило его на колени и зверски убило

  7. #7
    Պատվավոր անդամ Grieg-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.03.2006
    Գրառումներ
    1,049
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ի՞նչ է ասմունքելը, և ո՞վ կարող է ասմունքել

    սիրում եմ լսել երբ զգում եմ որ ասմունքը համապտասխանում է ասմունասմունքողի ներքին աշխարհին..երբ ամեն մի խոսքի մեջ խոսում են նրա բոլոր բջիջները ..երբ կա ծարավ և երբ կա հագեցում..երբ հոգին ոռնում է՛ ուզումա ճչա և դուրս պրծնի ու լռիի.. ես չեմ ասում որ դա պետք է արտահայտել ձայնի և տոնի փոփոխություներով գոռալով գոչալով և այլն..
    ինչ որ չափով համաձյն եմ, որ այն պետք է կարդա հեղինակը, քանի որ նա է ստեղծել, բայց մյուս կողմից նա ստեղծել է այն ինչ ծնվել է իր մեջ, իսկ ինչ ծնվել է նրա մեջ գու՞ցե դա ամենուր է. սփռված ամբողջ տիեզերքով և գուցե մեր բոլորիս մեջ..

    այս վիդեո ասմունքը սիրում եմ ..
    ...

  8. #8
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Գրառումներ
    59
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ժպիտ Re. Ի՞նչ է ասմունքելը, և ո՞վ կարող է ասմունքել

    Համաձայն եմ վերե թվարկված բոլոր այն կարծիքների ու պատճառների հետ, որոնց համար չպետք է սիրել ասմունք լսել, բայց միևնույնն ե ես սիրում եմ, ու երբեմն- երբեմն մեծ հաճույքով լսում: Անշուշտ հաշվի առնելով բոլոր նայն նախապայմանների բացակայությունը, որոնք ասմունքը վեր են ասում կեղծ ու ցածրարժեք ներկայացման, բայց չէ, որ լինու է նաև հակառակը, երբ ասմունքողն ստեղծագործությունը ներկայացնում է, ճիշտ այնպես ինչպես դու /հեղինակը, մարդիկ/ ես ընկալու առանց գոռում գոչյունների առանց աղաղակների ու ավելորդությունների...
    Սիրում եմ նաև ասմունքել, գուցե դա է պատճառներից մեկը, որ սիրում եմ նաև լսել...
    Դու շրջում ես ամենուրեք, դու չըկաս,
    Աներևույթ դու խոսում ես աշխարհում,
    Հանկարծ, անկարծ շշնջում ես, որ կըգաս,
    Հըմայում ես, կանչում, կանչում ու լռում.

    ՎԱՀԱՆ ՏԵՐՅԱՆ

  9. #9
    Պատվավոր անդամ Tig-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.10.2007
    Տարիք
    44
    Գրառումներ
    3,757
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ի՞նչ է ասմունքելը, և ո՞վ կարող է ասմունքել

    Մեջբերում Լուսաստվեր-ի խոսքերից Նայել գրառումը
    Համաձայն եմ վերե թվարկված բոլոր այն կարծիքների ու պատճառների հետ, որոնց համար չպետք է սիրել ասմունք լսել, բայց միևնույնն ե ես սիրում եմ, ու երբեմն- երբեմն մեծ հաճույքով լսում: Անշուշտ հաշվի առնելով բոլոր նայն նախապայմանների բացակայությունը, որոնք ասմունքը վեր են ասում կեղծ ու ցածրարժեք ներկայացման, բայց չէ, որ լինու է նաև հակառակը, երբ ասմունքողն ստեղծագործությունը ներկայացնում է, ճիշտ այնպես ինչպես դու /հեղինակը, մարդիկ/ ես ընկալու առանց գոռում գոչյունների առանց աղաղակների ու ավելորդությունների...
    Սիրում եմ նաև ասմունքել, գուցե դա է պատճառներից մեկը, որ սիրում եմ նաև լսել...
    Ես համաձայն եմ քեզ հետ: Օրինակ ես չեմ կարողանում ասմունքել, նույնիսկ իմ գրածները այնպես որ իրոք հասնի լսողին: Բայց ես մի քանի տարի առաջ հանդիպել եմ մեկին ով ասմունքել է իմ գրածներից և դա նույնիսկ ինձ են հուզել:
    Հա, հույզն է լոկ մնայունը՝
    Մնացյալը անցողիկ…

  10. #10
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Գրառումներ
    59
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ի՞նչ է ասմունքելը, և ո՞վ կարող է ասմունքել

    Գիտես ես ել իմ գրածները երբեք չեմ ասմունքել ու միշտ խուսափել եմ դրանք այլոց ցույց տալ ...
    Բայց գուցե լավ գաղափար է, ու գուցե արժե փորձել, չգիտեմ, բայց ամեն դեպքում գրառումդ հետաքրքրություն առաջացրեց
    Դու շրջում ես ամենուրեք, դու չըկաս,
    Աներևույթ դու խոսում ես աշխարհում,
    Հանկարծ, անկարծ շշնջում ես, որ կըգաս,
    Հըմայում ես, կանչում, կանչում ու լռում.

    ՎԱՀԱՆ ՏԵՐՅԱՆ

  11. #11
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ի՞նչ է ասմունքելը, և ո՞վ կարող է ասմունքել

    Մեջբերում Grieg-ի խոսքերից Նայել գրառումը
    ինչ որ չափով համաձյն եմ, որ այն պետք է կարդա հեղինակը, քանի որ նա է ստեղծել, բայց մյուս կողմից նա ստեղծել է այն ինչ ծնվել է իր մեջ
    Գիտես, գուցե տարօրինակ է, բայց նկատել եմ, որ բանաստեղծներն իրենց ստեղծագործությունները հիմնականում շատ վատ են ասմունքում... Մի քանի անգամ լսել եմ Սևակի, Սահյանի և այլոց բանաստեղծությունները հենց հեղինակների կատարմամբ, ու առոգանությունը հեչ չեմ հավանել։ Որքան հիշում եմ, երկուսն էլ մի տեսակ անիմաստ երկարաձգելով ու ինտոնացիան անընդհատ դեպի վերև տանելով էին արտասանում, ինչը հաստատ սխալ է... Իսկապես, տրամաբանորեն որ մտածում ես, թվում է, թե ցանկացած ստեղծագործություն ամենալավը պիտի հենց հեղինակն արտասանի, բայց, փաստորեն, այդպես չի... Գուցե պատճառն այն է, որ մարդ իր ստեղծագործությունն արտասանելիս ավելորդ հուզականությամբ է լցվում, ինչն էլ խանգարում է այն ճիշտ արտասանելուն...
    Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 12.01.2008, 02:36:
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  12. #12
    ginger Dayana-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Գրառումներ
    5,421
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ի՞նչ է ասմունքելը, և ո՞վ կարող է ասմունքել

    Իսկ ես սիրում եմ ասմունք ու դա չի նշանակում, որ ասմունքողի պատկերացմամաբ եմ ընկալում բանաստեղծությունը, ուղղակի լսում եմ ինչ-որ մեկի կարդալն ու համեմատում ում պատկերացրածին ու հնարավոր է որ նրա կարդալն ինձ ավելի դուր գա քան իմ սեփական կարդալը, չնայած որ դա հաճախ չի լինում իսկ շեշտադրումն իսկապես կարևր բան է և ստեղծագործության իմաստը կարող է փոխել բայց ամեն դեպքում սիրում եմ

  13. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Sona_Yar (10.02.2009)

  14. #13
    ո՛չ այնքան պարապ մարդ Ջուզեպե Բալզամո-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.11.2007
    Հասցե
    Ստեղարենք
    Գրառումներ
    621
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ի՞նչ է ասմունքելը, և ո՞վ կարող է ասմունքել

    Սուրեն Քոչարյան
    Եթե Ռադիոյի և Հեռուստատեսության արխիվներում պահպանվել են խոսքի այս կախարդի ձայնագրությունները, փորձեք գտնել…

    Հ.Գ. Եթե գտնեք,խնդրում եմ ինձ լուր տվեք… փորձենք փրկել:
    Կյանքի իմաստը քեզ կերտելու մեջ չէ , այլ` քեզ գտնելու...

  15. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Sona_Yar (10.02.2009)

  16. #14
    Անդամության թեկնածու
    Գրանցման ամսաթիվ
    21.01.2008
    Գրառումներ
    7
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ի՞նչ է ասմունքելը, և ո՞վ կարող է ասմունքել

    Ասմունքն ըստ իս պարզապես մի ձև է պատմելու` այսինքն դու կողքինիդ քո ընկալած ձևով պետք է պատմես այդ ստեղծագործությունը, պատմես հանգիստ, սովորական, առանց ավելորդ գոռգոռոցի, լացի...

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Որտեղի՞ց կարող ենք գնել
    Հեղինակ՝ Zangezur, բաժին` Առք և վաճառք
    Գրառումներ: 30
    Վերջինը: 20.02.2019, 22:15
  2. Մենակ ակումբցիները կարող են
    Հեղինակ՝ Ռուֆուս, բաժին` Զվարճալի
    Գրառումներ: 200
    Վերջինը: 14.01.2014, 20:10
  3. կարող ես նաեւ խմել
    Հեղինակ՝ Բաքոսուհի, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 9
    Վերջինը: 19.07.2010, 08:21
  4. օգնեք եթե կարող եք
    Հեղինակ՝ Lyonik, բաժին` Հայտարարություններ
    Գրառումներ: 16
    Վերջինը: 05.11.2009, 23:31
  5. Դուք կարող եք օգնել...
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Հայտարարություններ
    Գրառումներ: 2
    Վերջինը: 20.11.2007, 12:24

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •