Միամիտ Շուշանը

Ինչ թարս բան ստացվեց... Հենց էսօր, հենց մամայի ծնունդին...
Շուշանին ուրիշ բան չէր մնում: Մոտակա տաքսին նստեց ու ուղիղ տուն: Ամբողջ ճանապարհին մտածում էր, թե ինչ է ասելու մորը, ինչ բառերով է բացատրելու, հետն էլ Վալոդի հետ մտքում կռիվ էր տալիս: <<Սպասի, Վալոդ, ձեռքս կընկնես... Համ էլ Արթուրն իրանից հազար անգամ ավելի լավն է, գոնե վրայից քրտինքի հոտ չի փչում>>:
Դռան զանգը տալուց առաջ Շուշանը խորը շունչ քաշեց: Չէ, Վալոդն իրեն էնքան էլ չէր հուզում: Ուղղակի սիրուն բան չեղավ, գոնե մամայի ծնունդը չէր հարամի...
- Մամ?
Մոր հայացքից փորձեց ինչ-որ բան որսալ, բայց չկարողացավ:
- Ներիր, մամ, ես... մենք... Մամ, մեր մեջ ոչ մի լուրջ բան չկա... Ես... Մենք... Դե ընդամենը մի երկու անգամ հանդիպել ենք... Դու գիտես, Վալոդն էնքան էլ իմ ճաշակով չէ, ուղղակի ստացվել է...Ոնց կարող է մտածեիր, որ... Ներիր, մամ... Ես կարող եմ Վալոդին ջնջել իմ կյանքից, ոնց որ թե չի էլ եղել, իսկ էն աբորտի պատմությունը սուտ է, ինքը հորինել է, մամ...,- Շուշանը կմկմալով, բայց իրար հետևից անկապ շարեց տաքսու մեջ արագ-արագ նախապատրաստած մտքերը ու երբ հայացքը բարձրացրեց, տեսավ մոր զարմացած ու անակնկալի եկած հայացքը:
- Ոնց? Շուշ, դու?, Վալոդի հետ?, Ինչ աբորտ?, Երբ?
Հիմա էլ Շուշանն էր զարմացել.
-Ոնց մամ, Վալոդն ուրեմն քեզ բան չէր ասել? Իսկ ես կարծում էի.