Ինչ սուսուփուս է էստեղ. էս անգամ որոշել ենք մեկնաբանություններ, կարծիքներ չգրե՞լ, միայն լուռ քվեարկո՞ւմ ենք։
Ինչ սուսուփուս է էստեղ. էս անգամ որոշել ենք մեկնաբանություններ, կարծիքներ չգրե՞լ, միայն լուռ քվեարկո՞ւմ ենք։
Չէ, կարդում ենք
Ես ոչինչ չեմ ուզում...
լավ պահեր կային, դուրս եկան, չնայած... եսիմ... համենայն դեպս վերջինի օգտին եմ քվեարկել
Կարդացել եմ:
Դեռ մտածում եմ` ում քվեարկեմ:
Կարծիքս էլ կգրեմ, ուշոտ
Բայց ամենաշատը Փոսնա դուրս եկել
Սկիզբը տրամադրող չէր, բայց հեղինակները լավ են «տակից դուրս եկել»: Կարծում եմ, «Փոսը» հենց սկիզբը գրող հեղինակինն է:
"Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"
Voice of the Nightingale - իմ բլոգը
Ինձ համարյա բոլորը դուր են եկել, համաձայն եմ, որ գրողները նախաբանի տակից լավ են դուրս եկել։
Հետաքրքիր էր, որ շատերը լրիվ «փախել եին» սկզբից։ Չգիտեմ՝ ձեզ մոտ ոնց, բայց ինձ մոտ նախաբանը կարդալուց հետո էնպիսի համոզմունք էր, որ գործողությունները Հայաստանում են կատարվում, բայց օրինակ հեղինակներից մեկը շատ նուրբ ձևով «Միմինո»–ի կողքերը ծովափ էր տեղադրել... Ու էդ պատմվածքը ահագին լավն էր ստացվել։
Դեռ չեմ որոշել՝ որին եմ քվեարկելու։
Ասեմ, որ սկիզբը բավական խճճված էր /հանգամանքները/, ու բավական հաստատակամություն ու ցանկություն էր պետք դրսևորել այն շարունակելու համար: Այդ իսկ պատճառով համարյա բոլոր շարունակությունները զոռով դասավորածի տպավորություն թողեցին, ինչը և սպասելի էր: Ու աշխատելով հարմարացվել՝ ստացվել էին անբնական, արհեստական-սենտիմենտալ պատմություններ աբորտի, գանձերի, կտակի, ինչ-որ կորած տիկնիկների մասին, կամ ավելի անհեթեթ բաներ, որոնք սկզբին էլ ոչ մի կերպ չէին կպնում:
Ճիշտն ասած ես չէի պատրաստվում գնահատել, թե ով ինչքան լավ է հարմարացնելու առաջադրանքի տակից դուրս եկել, որի դեպքում բնականաբար շահելու էր Փոսը, ինչը իրոք երևի թե հենց օրիգինալն էր: Քվեարկել եմ "ուր ուզում ես գնա"-ի օգտին, որտև տեղ հեղինակը շատ չի կոտրակտվել սկզբի պոչից կախված, ու կատարել ա "ինչ ուզում ես գրի": Արդյունքում ստացվել ա ավելի բնական պատմություն, չնայած ծովին, ու սկզբի հանգամանքներին չբռնելուն, բայց բնական ա ստացվել, որտև արտահայտվել ա հեղինակի սրտի միջինը, ու դրանով արդեն հետաքրքիր էր ավելի, քան մնացածները:
Իմ կարծիքով էս ամեն ինչի իմաստը հենց նրանում ա, որ պետք է շարունակել ու զարգացնել առաջին մասը, հավատարիմ մնալ նրա մտքին ու ոճին, այսինքն այնպես անել, որ սկիզբը եւ վերջը համահունչ լինեն: Ուստի այս առումով համաձայն չեմ քեզ հետ:
Բոլոր վերջնամասերն էլ կարդացել եմ, դուրս մի քանի պատմվածք եկավ, բայց չեմ ասի թե որոնք, որպեսզի թեկուզ եւ անուղղակի ուրիշների կարծիքի վրա չազդեմ: Հետո կքվեարկեմ:
И чтобы нас никто не разлучил,
Я превратил тебя в воспоминания. -Григорий Лепс
Ռազմավարական խաղ Travian.ru
Համաձայն եմ, ու ես էլ եմ կարծում, որ «Փոսը» նախաբանի հեղինակի շարունակությունն է։
Ամենաշատը հավանել եմ «Փոսն» ու «Գնա ուր ուզում ես» տարբերակները, բայց քվեարկել եմ երկրորդի օգտին նույն պատճառով, ինչ Բարեկամը։ Չկրկնելու համար պարզապես կմեջբերեմ նրա գրածի մի մասը, որին համաձայն եմ.
Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 18.11.2008, 04:35:
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Մի քիչ տատանվում էի՝ որին քվեարկել։ Ի վերջո «Գոհարիկ»–ին ձայն տվեցի. շատ համով է գրված։ Ու հետն էլ էնքան հայկական է ստացվել։ Ապրի հեղինակը։
Մի առաջարկ ունեմ։ Ինձ թվում է՝ լավ կլինի օրիգինալը չդնել քվեարկության։ Բոլորն էլ հասկանում են, որ դա ինչ–որ առումով առավելություն ունի մնացածի հանդեպ, քանի, որ ամբողջը նույն մարդն է գրել՝ նախապես ունենալով որևէ սյուժետային մտահաղացում։ Այդ իմաստով օրիգինալը «անարդար ձևով« դառնում է «ամենսազականը», «ամենահաջողվածը», ինչը ևս մի պատճառ է քվեարկել մյուսների համար։
Էդ տարբերակը արժի պահել մրցույթից դուրս և դնել թեմայում միայն քվեարկությունից հետո՝ ուղղակի ցույց տալու համար, թե իրական շարունակությունը որն էր։
Կարծում եմ, մրցույթը նախատեսված է շարունակութունների էսթետիկական արժեքը գնահատելու համար, ու օրիգինալը, իմ կարծիքով, նույն հավանականությունն ունի հաջող կամ անհաջող լինելու, ինչ մնացած տարբերակները: Այնպես որ, կարծում եմ, լրիվ նորմալ է, որ այն մասնակցում է:
"Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"
Voice of the Nightingale - իմ բլոգը
Բայց ինչ համոզված եք գրում, որ նախաբանի հեղինակը ինքն էլ է մասնակցում մրցույթին
Նենց հետաքրքիրա... շարունակությունները կարդալով ՝կարող եմ ասել որը ովա գրել
Чеширский КотЭ
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ