User Tag List

Նայել հարցման արդյունքները: Որ հեղինակի վերջաբանն եք ամենաշատը հավանել:

Քվեարկողներ
22. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • Միամիտ Շուշանը- GISastgh

    0 0%
  • Գոհարիկը- Ariadna

    3 13.64%
  • Փոսը- ivy

    6 27.27%
  • Անվերնագիր- Morfeus_NS

    3 13.64%
  • Էտյուդ «Սի բեմոլ մինոր» ...- *e}|{uka*

    3 13.64%
  • Գնա, ուր ուզում ես- Needles In Eyes

    2 9.09%
  • Գանձեր որոնելիս- Գալաթեա

    5 22.73%
Էջ 1 6-ից 12345 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 87 հատից

Թեմա: "Պատմվածք փակ աչքերով". ՄԱՍ ԵՐԿՐՈՐԴ

  1. #1
    Պո Վարպետ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.04.2006
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    42
    Գրառումներ
    1,739
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    "Պատմվածք փակ աչքերով". ՄԱՍ ԵՐԿՐՈՐԴ

    ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
    Նոր պատվածք. Այն սիրով մեզ է տրամադրել Հեղինակը:
    Նոր պայման: Շարունակության հետ անպայման պետք է ուղարկել ողջ ստեղծագործության վերնագիրը:
    Վերջաբանները կտեղադրվեն ուղիղ մեկ շաբաթից` կիրակի երեկոյան:
    .................
    Շուշանը կանգնել էր «Միմինո»–ի մոտ ու անհանգիստ նայում էր ժամացույցին։ Դրսում ցուրտ էր, իսկ ինքը հիմարի պես զուգվել էր՝ հագնելով եղանակին անհամապատասախան զիզի–բիզի շորեր։ Ու հիմա ոտքերով դոփում էր տեղում՝ փորձելով զսպել դողը։ Հեռախոսը դավաճանաբար լռում էր։ Իսկ իր զանգերին պատասխանող չկար։ Ռեստորանի դռան մոտ կանգնած սպասավորը աչքը չէր կտրում մրսող ու անհանգիստ աղջկանից՝ փորձելով որսալ նրա հայացքը։ «Դո՜ւ էիր պակաս»,–մտածեց Շուշանը ու նորից նայեց ժամացույցին։ Արդեն քառասուն րոպե ուշանում էր։ Աղջիկը սկսեց անհնագստանալ։ Ճիշտ է, իր մայրն ուշանալու հանդեպ կարգին սեր ուներ, բայց սրանից արդեն սիրո հոտ չէր գալիս։ Իբր թե ուզում էր մորն ուրախացնել, նրա ծննդյան օրն իր սիրած վրացական ռեստորանում նշել, և ահա... կանգնած էր մենակ ու շան նման դողում էր՝ դիմանալով անհամեստ սպասավորի պլպստացող աչքերին։ Նվեր էլ չէր հասցրել առնել, ինչ հիմարն էր... դրա փոխարեն ընկել էր փոսերով, գործից էլ ուշացել... Ու նորից հիշեց Վալոդի փոսը։ Պիտի որ հիմա ուրախացած լիներ, վերջապես գտել էր այն, ինչ երկար օրեր փնտրում էր իր բահի բութ ծայրով։ Շուշանը նայեց իր կրունկներին. դեռ հողի մնացորդներ կային, այդքա՜ն էլ մաքրել էր։ Մեկը տեսներ իրեն, թե ինչպես էր առավոտ շուտ զիզի շորերով մտնում փոսը, որ Վալոդին երջանկացնի... Շուշանը զգաց, որ փորը վեց–վեց է անում՝ ազդարարելով ոչ այնքան ժամը, որքան իր սոված հալը։ Աղջիկը ձեռքը մտցրեց պայուսակի մեջ ու սկսեց փնտրել Գրանդ Քրենդիի «Ռախատ–Լոխումը»։ Դա էլ ճանապարհին էր արագ առել՝ որպես չեղած նվերի փոքրիկ «մխիթարություն». մայրն այդ քաղցրավենիքը շատ էր սիրում։ «Մամ ջան, կներես, շատ եմ սոված»,–մտքում ասեց Շուշանը ու սպիտակափոշի լոխումը մոտեցրեց ագահ շուրթերին...
    Սվետան Վալոդի հետևից փակեց դուռն ու անմիջապես վրա ընկավ հեռախոսին։
    – Մամ ջան, ի՞նչ եղար,– մոր երկար սպասված զանգին պատասխանես աղջիկը։
    – Շուշ, իմ գալը չստացվեց, մենակ իմանաս՝ ինչ է եղել... Վալոդն էր էստեղ։ Կարո՞ղ ես տուն գալ։
    Աղջիկն արդեն գուշակում էր, թե ինչ էր եղել։ Պիտի հենց ինքն ամեն ինչ պատմած լիներ մորը, որ այս օրը չընկնեին... Լավություն արա, գցի ջո՜ւրը... Բա չէ՜ մի... Դրա պատճառով մոր ծնունդը հարամվեց։

    Վերջին խմբագրող՝ Վարպետ: 09.11.2008, 22:07:
    В детстве я нередко сочинял заведомый вздор и притом всегда
    только для того, чтобы вызвать удивление окружающих…
    Чарльз Дарвин

  2. #2
    Պո Վարպետ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.04.2006
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    42
    Գրառումներ
    1,739
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. "Պատմվածք փակ աչքերով". ՄԱՍ ԵՐԿՐՈՐԴ

    Օրն է չորեքշաբթի, մեզ մնաց միայն 4 ու կես օր
    В детстве я нередко сочинял заведомый вздор и притом всегда
    только для того, чтобы вызвать удивление окружающих…
    Чарльз Дарвин

  3. #3
    Պո Վարպետ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.04.2006
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    42
    Գրառումներ
    1,739
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. "Պատմվածք փակ աչքերով". ՄԱՍ ԵՐԿՐՈՐԴ

    Օրն է հինգշաբթի, մեզ մնաց միայն 3 և կես օր
    В детстве я нередко сочинял заведомый вздор и притом всегда
    только для того, чтобы вызвать удивление окружающих…
    Чарльз Дарвин

  4. #4
    Պո Վարպետ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.04.2006
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    42
    Գրառումներ
    1,739
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. "Պատմվածք փակ աչքերով". ՄԱՍ ԵՐԿՐՈՐԴ

    Օրն է ուրբաթ, և մեզ մնաց 2 ու կես օր
    В детстве я нередко сочинял заведомый вздор и притом всегда
    только для того, чтобы вызвать удивление окружающих…
    Чарльз Дарвин

  5. #5
    Պո Վարպետ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.04.2006
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    42
    Գրառումներ
    1,739
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. "Պատմվածք փակ աչքերով". ՄԱՍ ԵՐԿՐՈՐԴ

    Մեզ մնաց 2 օր
    В детстве я нередко сочинял заведомый вздор и притом всегда
    только для того, чтобы вызвать удивление окружающих…
    Чарльз Дарвин

  6. #6
    Պո Վարպետ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.04.2006
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    42
    Գրառումներ
    1,739
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. "Պատմվածք փակ աչքերով". ՄԱՍ ԵՐԿՐՈՐԴ

    Մեզ մնաց մեկ օրից էլ պակաս
    В детстве я нередко сочинял заведомый вздор и притом всегда
    только для того, чтобы вызвать удивление окружающих…
    Чарльз Дарвин

  7. #7
    Պո Վարպետ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.04.2006
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    42
    Գրառումներ
    1,739
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. "Պատմվածք փակ աչքերով". ՄԱՍ ԵՐԿՐՈՐԴ

    Ուղիղ ժամը 21.00-ին սկսում եմ տեղադրել: Եթե դեռ ունեք տարբերակներ` շտապեք
    В детстве я нередко сочинял заведомый вздор и притом всегда
    только для того, чтобы вызвать удивление окружающих…
    Чарльз Дарвин

  8. #8
    Պո Վարպետ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.04.2006
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    42
    Գրառումներ
    1,739
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    "Պատմվածք փակ աչքերով"-ԵՐԿՐՈՐԴ ՄԱՍ: Ընթերցում ենք և քվեարկում:

    ՔՎԵԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ ԿՏԵՎԻ 5 ՕՐ

    ՆԱԽԱԲԱՆ


    Շուշանը կանգնել էր «Միմինո»–ի մոտ ու անհանգիստ նայում էր ժամացույցին։ Դրսում ցուրտ էր, իսկ ինքը հիմարի պես զուգվել էր՝ հագնելով եղանակին անհամապատասախան զիզի–բիզի շորեր։ Ու հիմա ոտքերով դոփում էր տեղում՝ փորձելով զսպել դողը։ Հեռախոսը դավաճանաբար լռում էր։ Իսկ իր զանգերին պատասխանող չկար։ Ռեստորանի դռան մոտ կանգնած սպասավորը աչքը չէր կտրում մրսող ու անհանգիստ աղջկանից՝ փորձելով որսալ նրա հայացքը։ «Դո՜ւ էիր պակաս»,–մտածեց Շուշանը ու նորից նայեց ժամացույցին։ Արդեն քառասուն րոպե ուշանում էր։ Աղջիկը սկսեց անհնագստանալ։ Ճիշտ է, իր մայրն ուշանալու հանդեպ կարգին սեր ուներ, բայց սրանից արդեն սիրո հոտ չէր գալիս։ Իբր թե ուզում էր մորն ուրախացնել, նրա ծննդյան օրն իր սիրած վրացական ռեստորանում նշել, և ահա... կանգնած էր մենակ ու շան նման դողում էր՝ դիմանալով անհամեստ սպասավորի պլպստացող աչքերին։ Նվեր էլ չէր հասցրել առնել, ինչ հիմարն էր... դրա փոխարեն ընկել էր փոսերով, գործից էլ ուշացել... Ու նորից հիշեց Վալոդի փոսը։ Պիտի որ հիմա ուրախացած լիներ, վերջապես գտել էր այն, ինչ երկար օրեր փնտրում էր իր բահի բութ ծայրով։ Շուշանը նայեց իր կրունկներին. դեռ հողի մնացորդներ կային, այդքա՜ն էլ մաքրել էր։ Մեկը տեսներ իրեն, թե ինչպես էր առավոտ շուտ զիզի շորերով մտնում փոսը, որ Վալոդին երջանկացնի... Շուշանը զգաց, որ փորը վեց–վեց է անում՝ ազդարարելով ոչ այնքան ժամը, որքան իր սոված հալը։ Աղջիկը ձեռքը մտցրեց պայուսակի մեջ ու սկսեց փնտրել Գրանդ Քրենդիի «Ռախատ–Լոխումը»։ Դա էլ ճանապարհին էր արագ առել՝ որպես չեղած նվերի փոքրիկ «մխիթարություն». մայրն այդ քաղցրավենիքը շատ էր սիրում։ «Մամ ջան, կներես, շատ եմ սոված»,–մտքում ասեց Շուշանը ու սպիտակափոշի լոխումը մոտեցրեց ագահ շուրթերին...
    Սվետան Վալոդի հետևից փակեց դուռն ու անմիջապես վրա ընկավ հեռախոսին։
    – Մամ ջան, ի՞նչ եղար,– մոր երկար սպասված զանգին պատասխանես աղջիկը։
    – Շուշ, իմ գալը չստացվեց, մենակ իմանաս՝ ինչ է եղել... Վալոդն էր էստեղ։ Կարո՞ղ ես տուն գալ։
    Աղջիկն արդեն գուշակում էր, թե ինչ էր եղել։ Պիտի հենց ինքն ամեն ինչ պատմած լիներ մորը, որ այս օրը չընկնեին... Լավություն արա, գցի ջո՜ւրը... Բա չէ՜ մի... Դրա պատճառով մոր ծնունդը հարամվեց։
    Վերջին խմբագրող՝ Վարպետ: 16.11.2008, 21:23: Պատճառ: Գրառման ավելացում
    В детстве я нередко сочинял заведомый вздор и притом всегда
    только для того, чтобы вызвать удивление окружающих…
    Чарльз Дарвин

  9. #9
    Պո Վարպետ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.04.2006
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    42
    Գրառումներ
    1,739
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. "Պատմվածք փակ աչքերով"-ԵՐԿՐՈՐԴ ՄԱՍ: Ընթերցում ենք և քվեարկում:

    Միամիտ Շուշանը

    Ինչ թարս բան ստացվեց... Հենց էսօր, հենց մամայի ծնունդին...
    Շուշանին ուրիշ բան չէր մնում: Մոտակա տաքսին նստեց ու ուղիղ տուն: Ամբողջ ճանապարհին մտածում էր, թե ինչ է ասելու մորը, ինչ բառերով է բացատրելու, հետն էլ Վալոդի հետ մտքում կռիվ էր տալիս: <<Սպասի, Վալոդ, ձեռքս կընկնես... Համ էլ Արթուրն իրանից հազար անգամ ավելի լավն է, գոնե վրայից քրտինքի հոտ չի փչում>>:
    Դռան զանգը տալուց առաջ Շուշանը խորը շունչ քաշեց: Չէ, Վալոդն իրեն էնքան էլ չէր հուզում: Ուղղակի սիրուն բան չեղավ, գոնե մամայի ծնունդը չէր հարամի...
    - Մամ?
    Մոր հայացքից փորձեց ինչ-որ բան որսալ, բայց չկարողացավ:
    - Ներիր, մամ, ես... մենք... Մամ, մեր մեջ ոչ մի լուրջ բան չկա... Ես... Մենք... Դե ընդամենը մի երկու անգամ հանդիպել ենք... Դու գիտես, Վալոդն էնքան էլ իմ ճաշակով չէ, ուղղակի ստացվել է...Ոնց կարող է մտածեիր, որ... Ներիր, մամ... Ես կարող եմ Վալոդին ջնջել իմ կյանքից, ոնց որ թե չի էլ եղել, իսկ էն աբորտի պատմությունը սուտ է, ինքը հորինել է, մամ...,- Շուշանը կմկմալով, բայց իրար հետևից անկապ շարեց տաքսու մեջ արագ-արագ նախապատրաստած մտքերը ու երբ հայացքը բարձրացրեց, տեսավ մոր զարմացած ու անակնկալի եկած հայացքը:
    - Ոնց? Շուշ, դու?, Վալոդի հետ?, Ինչ աբորտ?, Երբ?
    Հիմա էլ Շուշանն էր զարմացել.
    -Ոնց մամ, Վալոդն ուրեմն քեզ բան չէր ասել? Իսկ ես կարծում էի.
    В детстве я нередко сочинял заведомый вздор и притом всегда
    только для того, чтобы вызвать удивление окружающих…
    Чарльз Дарвин

  10. #10
    Պո Վարպետ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.04.2006
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    42
    Գրառումներ
    1,739
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. "Պատմվածք փակ աչքերով"-ԵՐԿՐՈՐԴ ՄԱՍ: Ընթերցում ենք և քվեարկում:

    Գոհարիկը

    Հիմա երևի Վալոդը գնացել է իր գտածոն ձեռքում, իսկ մայրը հիստերիայի մեջ է ընկել, ինչպես ամեն անգամ, երբ նրա հետ խոսում էին ամուսնանալուց։ Բայց դե ինչ իմանաս, ախր Վալոդը մորը շատ էր սիրում, միշտ էլ սիրել էր, համ էլ պայմանը մայրն էր դրել...
    Շուշանի ծիծաղը միշտ գալիս էր, որ տեսնում էր, թե ոնց է Վալոդը նայում մոր հետևից. չգիտես ինչու, Վալոդի՝ մոր հետեվից նայող հայացքը նմանեցնում էր հեռուստացույցով «Կենդանիների աշխարհ» հաղորդաշարին հետևող տնային կատվի հետաքրքրասեր ու տարված հայացքին։ Հա, իրոք էդպես էր նայում, աչքերը պսպղացնելով, էն որ նայում ես, ու քեզ թվում է, թե հեսա, ուր որ է, թաթերն էլ կլպստի.... Հա, էդպիսին էր Վալոդը, սիրահարված, սիրատոչոր, չէր ամուսնացել երբեք, էլի, ասում էին Սվետայի սիրուց։ Շուշանի հայրը, Մկոն, մի քսան տարի առաջ փախել էր Ռուսաստան, չար լեզուներն ասում էին, որ մոր ցանցառությանը չէր դիմացել։ Բայց դե ինչ իմանաս, մինչև հաստատ չիմանաս։ Փառք աստծո, ֆինանսապես նեղություն երբեք չէին կրել։ Անհայր Շուշանին Սվետան մեծացրել էր շատ հանգիստ, ծնողները ու եղբայրը Լոս Անջելեսում էին բնակվում արդեն վաղուց, Սվետան էլ, չնայած իր ցանցառությանը, բայց, պետք է խոստովանել, որ լավ կողմեր էլ ուներ։ Ասում էր՝ իմ աղջիկը իր հողի վրա պետք է մեծանա, մայրենի լեզվով կրթություն ստանա։ Դե ինչ արած, ծնողներն էլ դրա հետ համակերպվել էին ու էնտեղից իրենց պարտքն էին համարում ամեն ինչով օգնել աղջկան և թոռնիկին, որ ոչնչի կարիք երբևէ չունենան։ Իհարկե, Սվետան էլ ձեռքերը ծալած չէր նստում, մեկ–մեկ ինչ որ գործեր անում էր, բայց դա զուտ շփման պահանջը լրացնելու համար։ Սվետան բավական սիրունատես կին էր, իր տարիքի մյուս կանանց կողքին առանձնանում էր թե՛ կառուցվածքի նրբագեղությամբ, թե՛ անթերի մաշկով, թե, վերջապես, գեղեցիկ դիմագծերով։ Բայց, չգիտես ինչու, տղամարդկանց հարցում բախտը չէր բերում։ Ամեն դեպքում, ինչպես ասում է հայտնի ասացվածքը՝ դիմավորում են՝ շորերով, ճանապարհում՝ խելքով։ Չէ, սուտ բան է, ասում են տղամարդիկ հիմար կին են սիրում, չգիտեմ, չեմ հավատում, և ամենայն հավանականությամբ Սվետային էլ, թարսի պես, դրանք չէին պատահում։ Բացի... դե իհարկե, բացի մեր Վալոդից։ Վալոդի սերը ուրիշ էր, թերևս այն էր պատճառը, որ սիրել էր Սվետային 3-4 տարեկանից, երբ միասին մանկապարտեզ էին գնում։ Հետո դպրոց գնացին։ Ճիշտ է, սկզբում դասվարը Սվետային ու Վալոդին տարբեր նստարանների էր նստեցրել, բայց Վալոդը համառորեն պայքարեց, նույնիսկ երկու օր դասի չգնաց, մինչև մայրը եկավ դպրոց և խնդրեց ուսուցչուհուն, որ այդ երկուսին իրար կողք նստեցներ։ Այդ օրվանից նրանք անբաժան էին։ Իսկ ի՞նչ էր զգում Սվետան Վալոդի հանդեպ։ Դե, ոչ մի նորմալ մարդ չի կարող այդքան նվիրվածությունը տեսնելով ոչինչ չզգալ։ Բայց, թերևս, Սվետայի զգացածը զուտ հարազատություն էր, ընկերություն, բայց ոչ ավել։ Հիշում ե՞ք Թումանյանի «Անխելք մարդը»....
    Ասում ենք Վալոդ ու պատկերացնում ինչ–որ կիսադեբիլ մեկին, որը սիրում է գեղեցիկ, բայց մտավոր ունակություններով իրենից ոչնչով չտարբերվող մի կնոջ։ Իրականում էդպես չէր։ Վալոդը ավարտել էր այն ժամանակվա Պոլիտեխնիկի մեխանիկայի ֆակուլտետը, տեխնիկական գիտությունների թեկնածու էր, բայց դե, ինչպես և շատ–շատերը, երբ հայտնվեց գործազուրկ կոչվելու սարսափելի իրականության առջև, ի տարբերություն իր ընկերների, ոչ թե սկսեց առևտրով զբաղվել, այլ ծրագրավորում սովորեց և հիմա հաջողակ ինժեներ էր մոդայիկ արտասահմանյան ֆիրմաներից մեկի մասնաճյուղում՝ Երևանում։ Վալոդի ու Սվետայի հարաբերությունները իհարկե միշտ էլ շատ լավ էին. Շուշանը կարելի է ասել Վալոդի ուսերին էր մեծացել, բայց Սվետան շարունակում էր Վալոդի մեջ տեսնել անսեռ մի արարածի, որի հետ կարող էր խոսել ամեն ինչի մասին, քննարկել ցանկացած թեմա և երբեք չհիշել, որ դիմացինը տղամարդ է։ Միայն վերջերս ինչ որ մի բան փոխվել էր նրա մեջ։ Վալոդը դա զգում էր, բայց վախենում էր որևէ կտրուկ քայլ անել, վախեցնել կնոջը, դե ինքներդ էլ եք հասկանում, թե ինչ է նշանակում старый холостяк, իր բոլոր կոմպլեքսներով հանդերձ. ասում են դրանք ավելի կոմպլեքսավորված են լինում, քան պառավ կույսերը, միգուցե... Ինչևէ, իրականում, պատճառն այն էր, որ Սվետային խելքի էին գցել ընկերուհիները. «Այ ախչի, դու հո քոռ չես, էդ մարդը հալվում ա քեզ համար, ամուսնացի հետը, ինչ ես տուժելու, էսպես թե էնպես ամբողջ օրը ձեր տանն ա, միասին ուտում եք, միասին հեռուստացույց նայում, որ գիշերն էլ կողքիդ քնի, մի թեթև էլ սեքս անես, կխանգարի՞, այ տնաշեն»։ Իսկապես որ, ճիշտ էին ասում ընկերուհիները։ Ու Սվետան կամաց–կամաց սկսել էր էդ ուղղությամբ մտածել։ Բայց դե, քանի որ կյանքում միակ կարդացած գիրքը տարբեր ազգերի հեքիաթների ժողովածուն էր, որոշել էր, որ ինքն էլ արքայադուստր է, ու Վալոդին հենց այնպես չի տրվելու, այլ պայմաններ է դնելու, գոնե մի պայման, բայց հետաքրքիր և անիրականանալի։ Դե էնքան հիմար էր, որ չէր մտածում, բա որ էդ պայմանին չբավարարի, հետո ինչ եմ անելու։
    Մի խոսքով, Սվետան Վալոդից պահանջել էր..... գտնել իր մանկության տիկնիկին, որին կորցրել էր խաղալուց, կամ ինչպես ինքն էր աղոտ հիշում, բակում շինարարություն էր եղել, փոս էր փորած եղել, գցել էր էդ փոսը և դրանից հետո էլ չէր գտել:
    Ու մեր Վալոդը, իրեն ասպետի տեղ դրած, որոշել էր գտնել բաղձալի տիկնիկին։ Սակայն ուզում էր, որ Սվետան դրա մասին դեռ ոչինչ չիմանա։ Պատկերացնում եք չէ՞ էդ անհեթեթ տեսարանը, քառասունն անց տղամարդը փորում է արդեն վաղուց քարացած հողը, և երբ ինչ որ մեկը մոտենում է, թե` ինչու՞ եք փորում հողը, ասում է՝ տիկնիկ եմ փնտրում... Բայց դե ինչեր ասես որ չես անի հանուն սիրո, էէէհ... Վալոդը ստիպված էր փորել գիշերները, որ Սվետան չնկատի, ինչպես նաև մյուս հարևանները և պատահական անցորդները, քանի որ շատ դժվար կլիներ որևէ տրամաբանական պատասխան հորինելը, իսկ անտրամաբանական ճշմարտությունը ասելն էլ՝ ավելի անհեթեթ։ Այդ առավոտյան Շուշանը պետք է 12-ին լիներ աշխատանքի, մինչ այդ ուզում էր գնալ խանութներով՝ մոր համար մի հետաքրքրիր նվեր գտնելու, Սվետայի 45 ամյակն էր։ Նախորդ օրը ընկերուհիները հրավիրել էին քաղաքից դուրս ծնունդը այնտեղ նշելու, և Սվետան ուր որ է պետք է արդեն վերադառնար. աղջկան խոսք էր տվել, որ երեկոյան միասին են ճաշելու։ Վալոդն էլ, օգտվելով Սվետայի բացակայությունից, այս անգամ գիշերվա փոխարեն առավոտ շուտ էր սկսել իր պեղումները։ Շուշանը տնից դուրս եկավ և հանկարծ հետևից լսեց Վալոդի ձայնը, որը փորձում էր հնարավորինս անձայն բղավել Շուշանի հետևից։ Շուշանը շրջվեց։ Ոչինչ չտեսավ։ Ձայնը նորից լսվեց, գնաց ձայնի ուղղությամբ և նոր հասկացավ, որ Վալոդը փոսի մեջ է։ Շուշան, խնդրում եմ, իջիր մոտս, մի կերպ իջիր, բան եմ ցույց տալիս։ Շուշանը Վալոդի օգնությամբ մի կերպ իջավ փոսի մեջ, ճանապարհին հասցրեց քերծել ձեռքը, բայց լավ է գոնե տաբատով էր, ջինսը թափ տալը հեշտ է։
    Վալոդի ձեռքին մի քրքրված տիկնիկ էր։ «Ինչ ես կարծում սա Գոհարի՞կն է (դա Սվետայի կորուսյալ տիկնիկի անունն էր)»։ «Հա, Վալոդ ձյաձյա, կարծում եմ արդեն Գոհար ։))))))))))»: Վալոդը այնքան անհեթեթ տեսք ուներ այդ տիկնիկը ձեռքում, որ Շուշանը սկսեց բարձրաձայն ծիծաղել. «Շնորհավորում եմ, պարոն արքայազն, ձեր արձակուրդը իզուր չանցավ»։ Վալոդը ոչինչ չէր լսում, սիրահարված աչքերով նայում էր տիկնիկին։

    xxxxxx
    – Շուշ, իմ գալը չստացվեց, մենակ իմանաս՝ ինչ է եղել... Վալոդն էր էստեղ։ Կարո՞ղ ես տուն գալ։

    xxxxx
    Դուռը բացեց մայրը։ Շուշանը երբեք այդպիսին չէր տեսել նրան։ Սվետայի աչքերը փայլում էին ադամանդային աներևակայելի փայլով։ Սեղանին շատ գեղեցիկ ծաղկեփունջ էր դրված, ծաղկեփնջի տակ տան տիրուհու իրավունքով բազմել էր Գոհարիկը, ավելի ճիշտ, ինչպես ուղղեց Շուշանը՝ արդեն Գոհարը։ Իսկ մոր մատին փայլում էր ամուսնական մատանին։ «Շուշ, կներես, աղջիկս, ամեն ինչ էնքան արագ ստացվեց, երբեք չէի մտածի, որ Վալոդը իրոք կգտնի Գոհարիկին, ախր ինձ թվում էր, թե մանկապարտեզում եմ կորցրել, նրան հենց այնպես էի ասել, որ մեր այգում է։))) Դե ժամանակը էնպես թռավ, էս ամեն ինչը էնքան ասպասելի էր.... կներես աղջիկս, սառել ես....
    Շուշանը գրկեց մորը. «Մամ ջան, քո երջանկությունը ինձ համար ամեն ինչից թանկ է, կներես, նվերդ վաղը կառնեմ, իսկ Վալոդը իրոք շատ–շատ լավն է»։
    Խոհանոցից լսվում էր Վալոդի փնթփնթոցը` խորովածի միսն էր բաստուրմա դնում։
    В детстве я нередко сочинял заведомый вздор и притом всегда
    только для того, чтобы вызвать удивление окружающих…
    Чарльз Дарвин

  11. #11
    Պո Վարպետ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.04.2006
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    42
    Գրառումներ
    1,739
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. "Պատմվածք փակ աչքերով"-ԵՐԿՐՈՐԴ ՄԱՍ: Ընթերցում ենք և քվեարկում:

    Փոսը

    Շուշանը նայեց Գրանդի վերջին ու մենակ լոխումին։ Այն է՝ ուզում էր տուփը պայուսակի մեջ դնել, մեկ էլ լսեց «Միմինո»–ի կողքից եկող ձայնը։
    Մեզ մոտ ավելի համով բաներ կան, ներս եկեք, հյուրասիրեմ։
    Շուշանը արագ քայլերով մոտեցավ սպասավորին, կանգնեց ուղիղ նրա դիմաց ու կտրուկ ասաց.
    Բերանդ բացի։
    Տղայի աչքերը զարմանքից կլորացան, բայց բերանը հնազանդորեն բացվեց։
    Աղջիկը վերջին լոխումը թափով մտցրեց երիտասարդի բերանը։
    Այսօր հյուրասիրողը ես եմ,– ասաց Շուշանը ու «պոնչո» անելով ապշած սպասավորին՝ շտապեց հեռանալ։
    Տաքսու մեջ նստած՝ աղջիկը մտքերով նորից իրենց հարևանի ու նրա փոսի հետ էր։ Բոլորն ասում էին՝ Վալորդը գժվել է։ Գուցե իսկապես ցնորվել էր... Մի շաբաթ է՝ բակում փոս էր փորում։ Ոչ ոք չգիտեր, թե ինչի համար։ Հարցնելիս կարճ պատասխանում էր՝ «Գտնելու եմ»։ Ծեր էր, մենակ ու ծայրահեղ չքավոր։ Ոչ ոք ձեռքից բահը չէր վերցնում՝ գուցե խղճահարությունից, գուցե վախից, որ դրանով վերջնականապես գերեզմանի դուռը կտանեն ծերուկին։ Իսկ նա փորում էր ու փորում... Շուշանը գիտեր՝ կյանքի դեմ կռիվ էր դա, չեղած բախտի անհույս որոնում։ Ու փոխանակ մտածելու մոր ծննդայն օրվա նվերի մասին, աղջիկն այդ մի շաբաթը չէր կարողանում «դուրս գալ» Վալոդի փոսից։ Սվետան էլ էր խղճում ծերուկին. մայր ու աղջիկ միշտ օգնում էին ինչով կարող էին... Բայց այդ փոսը... Ախ այդ փոսը... Ո՞նց օգնեին բիձուն։ Ու Շուշանը գտել էր ճարը։ Այդ առավոտ գնացել էր փոսի մոտ՝ հետը տանելով նախապես կապածպատրաստած բոխչան։ Բոխչան էլ մի կարգին ապրուստ էր, մեջը՝ նոր շորեր, մի զույգ տաք կոշիկ, մի շիշ հոյակապ գինի... ու կլորիկ գումար։ Հենց էդ ապրուստը ձեռքին էլ Շուշանը իր զիզի շորերով մտել էր փոսը, հողը մի քիչ վեր արել ու եղածը թաղել մեջը։
    Տաքսին կանգնեց վեցհարկանի շենքի դիմաց։ Շուշանը դուրս եկավ միջից ու աչքն անմիջապես գցեց փոսին։ Չկար... Փակված էր։ «Գտել ես»... Աղջկա աչքերը լցվեցին ջերմությամբ...
    Տեսնելով իր դստերը՝ Սվետան սկսեց արագարագ պատմել եղածը։ Ու Շուշանը դեռ չէր հասցրել կարգին հասկանալ մոր խոսքերը, երբ նա արդեն ավարտեց պատմությունը.
    Այ էդպես, զուգվածզարդարված, պլպլան կոշիկներն ու թազա շորորը հագին, ձեռքին՝ մի շիշ կարմիր գինի, եկավ ծնունդս շնորհավորելու։ Ասում էր՝ Աստված ինձ լսեց, լավություն արեց, ես էլ պիտի քեզ նման բարի կնոջը նվեր անեմ, որ ինձ էսքան ժամանակ շահելպահել ես... Հրեն, գնացել էն նոր լվացքի մեքենան առել, բերել է նվեր։ Թե էդ փողը ո՜նց է գտել, ի՜նչ... չեմ հասկանում։ Ա՜յ քեզ բան... Ամբողջ գումարն էլ էս լվացքի մեքենայի վրա է ծախսել, բայց երջանիկ ման է գալիս՝ թե Աստված ինձ չէր մոռացել...
    Շուշանը պատկերացրեց Վալոդի փայլող ու հույսով լի դեմքը. Աստված իրեն չէր մոռացել... Հետո նայեց շքեղ նվերին ու աչքերը լցվեցին։ Նա գրկեց մորը.
    Մամ ջան, ծնունդդ շնորհավոր...
    В детстве я нередко сочинял заведомый вздор и притом всегда
    только для того, чтобы вызвать удивление окружающих…
    Чарльз Дарвин

  12. #12
    Պո Վարպետ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.04.2006
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    42
    Գրառումներ
    1,739
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. "Պատմվածք փակ աչքերով"-ԵՐԿՐՈՐԴ ՄԱՍ: Ընթերցում ենք և քվեարկում:

    Անվերնագիր

    Բայց դե ինչպես մորը պատմեր, որ Վալոդը խելքը գցել է. մեկ է մայրը չէր հավատա: Առանց այդ էլ բոլորն իրեն էին ցնդած համարում, բայց դե ինքը հո գիտեր, որ խելագար չի: Հետո էլ մայրը կարծում էր, որ ինքը չի սիրում Վալոդին, որ դեռ հույս ունի, որ հայրը կվերադառնա:
    -Է՜, Վալո՛դ, -մտածեց Շուշանը,- քո հավեսն ունե՞ի: Մի ամիս է ներվերս կերար քո պապի հիմար սունդուկով: Ասա՛ թե պապդ ուտելու բան չուներ, ձեռքն ընկաց կոպեկն էլ խմելու էր տալիս. իրան որտե՞ղից ոսկի, հարստություն: Բայց մեկ է՝ Վալոդը իր էշն էր քշում. պիտի գտնեմ… պիտի գտնեմ: Էս օր առավոտյան էլ շնչակատուր ներս ընկավ, զոռով էր խոսում.
    -Շու՜շ, գը-տել-եմ, գը-տել-եմ:
    Իրեն էլ գործից զոռով հանեց տարավ: Մի հատ մ.թ.ա. սունդուկ էր գտել, որն իսկի հողից չէր կարողանում հանել:
    -Նայի՛, Շու՛շ. հաստատ սրա մեջ է պապս ոսկիները պահել: Օգնի՛ր, օգնի՛ր հանենք: Իսկը ժամանակին գտանք. մորդ ծնունդին լավ նվեր կանենք:
    -Էլ ինչի՞ ես հանում, արի կափարիչը բացենք ու ոսկիներ հանենք,- քմծիծաղ տվեց ինքը, բայց արդեն սկսել էր կասկածել,-կորող է մեջը իրոք ոսկի է:
    Մենակ Վալոդի հայացքն էր պետք տեսնել, երբ սունդուկի մեջ սողուններից ու միջատներից բացի բան չգտավ:
    -Հա՜մա թե հարստություն է ունեցել պապդ: Հիմա էս ունեցվաքը ինչ ենք անելու: Մայրս հաստատ շատ կուրախանա նման նվեր ստանալով:
    Վալոդը նեղացել էր…
    Հաստատ գնացել է մորը բողոքել է, որ Շուշանը իր հետ լեզու չի գտնում: Մայրը հիմա նորից կնեղվի: Հազար անգամ խնդրել էր, որ եթե չի կարող Վալոդին հոր փոխարեն ընդունել, գոնե հետը մի կերպ յոլա գնա, խորթություն ցույց չտա: Բայց դե հիմա ինքը ինչ մեղք ունի, որ էդ Վալոդ խելքը գցել է: Էսքան լավ տղամարդ կա շրջապատում. մոր ընտրությունը հենց այդ կիսախելառի վրա պիտի կանգներ: Ինքը հո դեմ չէր, որ մայրը նորից ամուսնանա, երջանիկ լինի… ուղղակի էտ Վալոդը… Է՜, թե դա որտեղից հայտնվեց. իրենց համար հանգիստ ապրում էին:
    Հիմա էլ էտ խելառը մոր ծնունդը փչացրեց: Հաստատ մայր ուրախանալու տրամադրություն էլ չի ունենա:
    -Թե էն Ռահատ-Լոխումը ինչի կերավ. գոնե մի հատ սփոփանք կլիներ, գուցե մոր սիրտը կարողանար շահել:
    -Ի՞նչ ես աչքերդ չռել, ա՛յ անասուն. կարճ յուբկայով աղջիկ կյանքիդ մեջ չես տեսել,- հեռանալիս նետեց զարմանքից ու անսպասելիությունից ապշած սպսավորին: Վերջինս խեղճ-խեղճ կախեց գլուխը. ուզում էր բան ասել, բայց չհամարձակվեց. միայն երբ Շուշանը այնքան էր հեռացել, որ հաստատ չէր լսի թեթեւացած զգալու համար բացականչեց.
    -Խելա՜՜՜ռ ա՞՞:
    Ճանապարհին անընդհատ մտածում էր, թե ինչ պիտի ասի մորը, ինչպես համոզի, որ ինքը մեղավոր չի:
    -Վա՜յ, Վալո՛դ, ես քո…
    Մի սրճարանի մոտով անցնելիս նկատեց, որ դրա շուրջը սիրուն ծաղիկներ էին աճում: Մոր համար ավելի լավ նվեր դժվար էր պատկերացնել: Ի՜՜նչ էլ գեղեցիկ ծաղկեփունջ էր ստացվել: Ափսոս որ ռետինե խողովակով ծաղիկները ջրող բիձան արվեստից շատ հեռու դուրս եկավ… հերքի չի կարճ յուբկա էր հագել, հիմա էլ թաց շորերը ամբողջովին կպել են մարմնին՝ ընդգծելով նրա բարեմասնությունները: Բոլոր անցնողները ոտքից գլուխ չափում էին խեղճին: Հո բոլորին չի կարող անասուն անվանել:
    Կարեւորը շուտ տուն հասնելն է: Ափսոս փող չունի, որ տաքսի վերցնի… չնայած… կանգրացրեց առաջին պատահած տաքսին…
    Վարորդը ամբողջ ճանապարհին աչքերով չափչփում էր Շուշանին. վերջինիս հենց դա էլ պետք էր: Երբ արդեն մոտենում էին իրենց տանը Շուշանը մի վայնասուն բարձրացրեց.
    -Լքտի՛, հիմա՛ր, չե՞ս ամաչում, մեծ մարդ ես. ի՞նչ աչքերով ինձ ուտում: Հե՛նց հիմա կանգնեցրու՛:
    Խեղճ վարորդը ենթարկվեց: Ինչ կարող էր անել: Միայն երբ արդեն հեռացել էր մեխանիկորեն արտաբերեց.
    -Խելա՜՜՜ռ ա՞՞:
    Շնչակտուր ներս ընկավ.
    -Մա՛մ, մա՛մ, ես ի՞նչ անեմ. Վալոդը խելառ ա…
    Շուշանը ինքն էլ գիտակցեց իր վիճակի զավեշտալի լինելը. ցեխոտված կոշիկներով, թաց շորերով, մի փունջ կիսապռճոկված ծաղիկ ձեռքին՝ շնչակտուր ներս է ընկնում ու հայտարարում, որ ինչ-որ մեկը խելառ ա…
    Հանկարծ աչքը ընկավ մոր ձեռքին փայլփլող մատանուն.
    -Այդ ի՞նչ է:
    -Քո ասած խելառն է նվիրել. գի՞տես, թե ինչ է գտել…
    В детстве я нередко сочинял заведомый вздор и притом всегда
    только для того, чтобы вызвать удивление окружающих…
    Чарльз Дарвин

  13. #13
    Պո Վարպետ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.04.2006
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    42
    Գրառումներ
    1,739
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. "Պատմվածք փակ աչքերով"-ԵՐԿՐՈՐԴ ՄԱՍ: Ընթերցում ենք և քվեարկում:

    Էտյուդ «Սի բեմոլ մինոր» ...

    Անշրջանակ ակնոցների ապակիների տակ մտահոգ թարթելով աչքերը` Շուշանիկը բացեց «Սեկաս» տաքսու դուռը ու դեռ չնստած արտասանեց.Այգեստան 5–րդ նրբանցք երկրորդ տուն:
    Տաքսին կանգնեց: Փողոցի երկու կողմում հիվանդ ծերունիների նման, ասես`վախենալով ընկնելուց, մեկը մյուսին հենված, իրար բռնած, դժգույն ու կիսաքանդ, դեմքներին տարիների կնճիռներ, շարված էին տները: Շատ տներ պատերազմից նոր վերադարձած զինվորների պես, հենակներ ունեին ու մի կերպ ընկած դրանց վրա, վիրավոր ու արնաքամ, քարշ էին տալիս իրենց գոյությունը: Եվ կրծքներին, շքանշանների նման, ժանգոտ ու հին, փայլում էին երկաթե պատվանդանները: Ամեն մի տուն, որպես կանոն, մեծ դարպաս ուներ, որը գիշերները ամուր փակում էին և ամեն դարպաս, որպես կանոն, վառ կարմիր էր ներկված, միակ ուրախ գույնը այդ համատարած գորշության մեջ: Ամեն մի դարպաս ուներ իր թակը`օղակով ամրացված դռանը: Իսկապես անշուք էին փողոցի տները թե դրսից, թե ներսից`կավածեփ պատերով: Շուշանը բացեց դարպասի դուռը, առջևը այգին էր սառած: Հենց դռնակի մոտից սկսվում էր աղյուսով ծածկված ճանապարհը, որը բոսոր ժապավենի պես ոլորվում էր վարդենիների միջև ու կորչում մորու թփերում: Իսկ չորս կողմը ծառեր են ու ծառեր, մի իսկական անտառ: Ձմռանը, իհարկե, այգում ոչ մի հետաքրքիր բան էլ չկա: Մերկ ծառեր են ու ձյուն: Գարնանը, երբ տերևակալում են թթենիները ու ծաղկում նշենին, տների կտուրները ծածկվում են խոտով, որոնց հարևանության մեջ իրենց գլխիկներն են տնկում երիցուկի ծաղիկները ու ժպտում մի-մի փոքրիկ արեգակների պես: Եվ, երբ պառկում ես կտուրին, խոտերի մեջ, զգում թարմ կանաչի բուրմունքը, թվում է , թե քաղաքում չես, կտուրի վրա , այլ հեռավոր դաշտերում: Չէ, գարունը ուրիշ էր բակում: »Այդպիսի գարուն ոչ մի տեղ չկա» վստահորեն պնդում էին տան բնակիչները: Ամենուրեք բուրում է փշատենին, յասամանը հարբեցնում է, ծիրանենին շշմեցուցիչ բուրմունք է սփռում: Այդ հոտից թռչյունները կորցնում էին գլուխները, ծղրտոցով քարի նման ներքև էին ընկնում, նորից սլանում վեր, դեպի կապույտ երկինքը, որը հայացքիդ առաջ քանի գնում, այնքան խորանում է: Բա աշնանը…Գույներին ավելանում են նոր գույներ.Կարմիր` բաց կարմիրը, կանաչ`բաց կանաչը ու հետո այդ բոլորին`դեղինը: Այգին լցվում է գույները առատությամբ և թվում է ինչ-որ մեկը անզգուշությամբ շուռ է տվել ներկերի դույլը: Այգում էր նաև Շուշանի հանգուցյալ պապի ամենասիրելի ծառը: Հենց այդ ծառի տակ էր Շուշանի պապը կնքել մահկանացուն: Մայրը`Սվետլանան, այդ ծառը սրբատեղի էր համարում ու մեծ հոգատարությամբ և խնամքով էր վերաբերվում այգու այդ հատվածին: Բայց արի ու տես, որ դրախտային այգին միայն իրենցը չէր: Այգին պատկանում էր նաև Շուշանի պապու վաղեմի ընկերոջը ու հարևան Ցվետուխինին, որը մեկ ամիս չանցած ինչ կինը մահացավ, ինքն էլ գնաց: Ասում էին Ցվետուխինը ժամանակին բավականին հարուստ ու ազդեցիկ մարդ էր եղել: Ծերուկը ձմերուկի նման կլորիկ, գրեթե միշտ սափրած գլուխ, կլոր դեմք, կլոր աչքեր, կլոր փոր, կոշտուկներով ծածկված կլորիկ մատներ ուներ և թվում էր, թե նրա ամեն ինչն է կլոր`թե խոսելը, թե ծիծաղը, թե զայրույթը, մինչև անգամ հայհոյանքը, որը հիմնականում ուղղված էր Շուշանի պապին: Բացի այդ ամենից անխիղճ հումոր ուներ, սիրում էր մարդկանց հոգու հետ խաղալ, էսթետիկ հաճույք էր ստանում:
    Ցվետուխինենց բակի նկուղային անկյուններից մեկում, մի ցախատուն կար: Զարմանալի մութ ու խորհրդավոր: Մութ, որովհետև միայն մի նեղ դուռ ուներ ու մի փոքրիկ լուսամուտ, խորհրդավոր, որովհետև ոչ մեկ նրա դուռը բաց չէր տեսել, հետևաբար չգիտեր, թե ներսում ինչ կա: Ինչեր ասես չէին պատմում այդ նկուղի մասին:Ասում էին, թե այնտեղ ծեր Ցվետուխինը իր ադամանդներն է պահում, որը Ռուսաստանից փախչելու ժամանակ հետն է բերել: Ասում էին, թե այնտեղ թանկարժեք իրեր կան, զարմանալի կահկարասի… Ասու~մ էին… Դե այնքան բան էին ասում :
    Շուշանը մի ակնթարթում հայտնվեց Ցվետուխինների բակում: Տան դուռը բաց էր: Տարօրինակ է, բաց էր նաև ցախատան դուռը: Հեռավոր անկյունում սեղանի մոտ նստած երկու մարդիկ հիշեցնում էին շախմատիստների, որոնցից մեկը գլուխը կախ էր գցել, մտածելով իր հերթական քայլի մասին, իսկ մյուսը աչքերը հառել էր առաստաղին, ասես վարիանտներ էր մտածում: Սակայն շախմատի տախտակ նրանց առջև չկար, դրված էր միայն ծխախոտի տուփ. ծխամորճ ու սուրճի գավաթիկներ: Նրանցից մեկը Շուշանի հայրն էր`մուգ գույնի մազերով, մտավորականի ճակատով, անշուշտ իր ժամանակին գեղեցիկ տղամարդ էր եղել, սակայն դեմքը պառաված էր, վրան քարացած մի տաղտկալի արտահայտություն, աչքերի տակ մութ շրջանակներ էին, որը վկայում էր երիկամային հիվանդության մասին: Նրա գործընկերը, բոլորովին խարտյաշ մազերով, վարդագույն ու թմբլիկ այտերով երիտասարդը, Վալոդն էր: Վալոդյա և Անտոն Ցվետուխինները նոր էին վերադարձել Կիևից, պատճառը պապու մահն էր. որը իր կտակում նշել էր միայն թոռների անունը: Լավ է, երբ հարուստ պապ ունես …
    -Շուշ, դու գիտեի՞ր, ասա դու գիտեի՞ր,- սենյակ ներխուժեց Սվետլանան:
    -Ծնունդդ շնորհավոր , մայրի՛կ,- հիմար ժպիտը դեմքին, կարծես արդեն անգիր արած` արտասանեց Շուշանիկը :
    -Ծնու՞նդ, ծնունդ թողեցիք …
    -Մա՛, հանգստացի ամեն ինչ լավ կլինի:
    -Ուրեմն դու գիտեի՞ր ծերուկ Ցվետուխինի կտակում նշած պապուդ ծառի տակ թաղված ադամանդների մասին :
    -Ըըըը~…
    -Սուտ էր, սուտ, ծերուկը հանաք էր արել, իսկ դուք հիմարներդ հավտացել եք: Բա փոսը, Էտ մե~ծ փոսը, երբ հասցրիք… Գնա, գնա շորերդ փոխի ու մի բան կեր, փորումդ երևի աղիքներդ տրորվում են :
    -Իսկ ու՞ր է Անտոնը:
    -Չկա՛, մեկնել է,- տխուր աչքերը վերև բարձրացնելով` կարծես մտքում արտասանեց Վալոդը:
    -Մեկնե՞լ, հենց այնպե՞ս, առանց հրաժեշտ տալու՞:
    -Հասկանում ես, Շուշ, պապս կտակում պարզ նշել էր, տունը քեզ, ծառի տակինը` Անտոնին: Չկա ծառի տակինը, չկա և Անտոնը… Երևի վերադարձել է Կիև:
    Մի քանի ժամ առաջ …
    Տանը ու շուրջ բոլորը մեռյալ լռություն էր: Ո՛չ անձրև կա, ո՛չ քամի, ո՛չ ճռոց, ո՛չ շրշյուն, ո՛չ էլ քնատ մրմնջոց: Բարձի միջով Շուշանիկը լսում էր սեփական սրտի զարկը: Հենց դա էլ խանգարում էր քնել: Հանկած, սուր մկրատով կտրած թելի պես, լռությունը ընդհատվեց:Մի պահ ականջ դնելով հեռացող քայլերի ձայնին `Շուշանիկը արագ մոտեցավ լուսամուտին: Ցուրտը ապակու վրա գեղեցիկ նախշեր էր նկարել: Այդ նախշերը հիշեցնում էին ջունգլիները, արմավենու ու բանանի զարմանալի ծառերով: Միայն թե այնտեղ ծառերի ճյուղերը կանաչ են, իսկ այստեղ` սպիտակ ու սառը: Քայլերի ձայնը կամաց-կամաց հեռացավ: Շուշանիկը փորձեց եղունգով մի փոքրիկ, շա~տ փոքրիկ անցք բաց անել սպիտակ ճյուղերի արանքով և նայել սև վերարկու հագած այն մարդու հետևից, որը քիչ առաջ անցավ Շուշանի պատուհանի մոտով: Մատի ջերմությունից հալվող ճյուղի փոխարեն անմիջապես աճում էր մի ուրիշը, ավելի գեղեցիկը: Հայացքը դանդաղ հեռացրեց լուսամուտից, նայեց շուրջ բոլորը: Պահարանը մրսած կուչ էր եկել անկյունում: Գրադարանի գրքերը ցրտից հպվել էին իրար: Հայացքը կանգ առավ աթոռին շպրտված վերարկուին: Ագահորեն ձեռքերը ճխտելով վերարկուի թևքերի մեջ`Շուշանիկը վանդականախշ հողաթափերով տնից դուրս թռավ : Մութ էր, այգու ամենախորքից ձայներ էին գալիս`կարծես մեկը անեծք էր քթի տակ մրթմրթում:
    -Շուշ, այդ դու՞ ես :
    Շուշանը ականջներին չէր հավատում, միթե նա է, նույն Ատոն Ցվետուխինը, իր անուրջների հերոսը: Ինչ վերադարձել էր Կիևից երկու անգամ էին հանդիպել, այսպես ասած հայացքներ էին փոխանակել, այն էլ ծերուկ Ցվետուխինի թաղման ժամանակ: Ինչ ռոմանտիկ է չէ՞ :
    - Ի՞նչ ես անում այս ուշ ժամին , այն էլ բահը ձեռքիդ, ախ մայրս որ տենա :
    -Հիմա ես քեզ ամեն ինչ կբացատրեմ, միայն խնդրում եմ մինչև չավարտեմ ասելիքս, ձայն չհանես, օքե՞յ
    -Ագա,- գլուխը թմբթմբացնելով համաձայնվեց Շուշանիկը :
    -Լսել ես չէ՞ պապուս կտակի մասին:
    -Ի՞նչ, հիմա կարելի՞ է խոսել… դե~ այո, ով չի լսել….աա…
    -Հասկանու՞մ ես Շուշ, պապս կտակում ակնարկում է, որ մեծ կարողություն է ծառի տակ թաքցրել: Այո՛ , այո՛ , այն նույն կարողությունը, որը մտածում էինք, թե ցախատանն է պահվում: Չնայած կտակում նշված է, որ ծառի տակինը իմն է, բայց Վալոդն ու դու նույնպես կստանաք բաժին: Միայն, առավոտյան խնդրում եմ մայրիկիդ մի տեղ տար, չտեսնի, մինչը մենք փոսը ետ փորենք: Դե մի բան ասա, ի՞նչ ես սառել :
    - Ես փայտացել եմ,-նվնվաց Շուշանիկը: Վերջս եկել է: Տոշ, մի շոշափիր` քիթս չի ցրտահարվել :
    Անտոն Ցվետուխինը ձեռքը հանեց գրպանից և մթության մեջ բռնեց ինչ -որ բանից:
    -Է՜յ, գարշելի, ինչ ես կսմթում,-գոռաց Շուշանիկը :
    -Քիթդ ողջ է,- իր ֆիրմային ժպիտը դեմքին` հանգստացրեց կրտսեր Ցվետուխինը ու համբուրեց Շուշանիկի սառած քիթիկը :
    - Իսկ կարելի՞ է ձեզ օգնել :
    -Փոս փորելուց կնիկները ինչ են հասկանում :Դա տղամարդու գործ է :Եղբայրներով գլուխ կհանենք :
    -Դե զգույշ կմնաք. մինչև դժոխք չփորեք,- քմծիծաղ տվեց Շուշանիկը ու կորավ թփուտների մեջ:
    Հեռվից ծառերի ճյուղերը ոգևորված իրենց սի բեմոլ մինոր Էտյուդն էին նվագում, իսկ մառախուղը թանձր պարուրել էր շուրջն ամեն ինչ:Եվ միայն այն ժամանակ , երբ Անտոնի աչքերը սովորեցին մթությանը, հեռվում հսկայական ծառի տակ`փոսի կողքին, տեսավ եղբորը:
    -Եղբայրս, հը՞ն ինչ կա, մի բան գտա՞ր :
    -Չգիտեմ դու ոնց փոքրիկ եղբայրիկ, բայց ես գնում եմ քնելու, առավոտյան շուտ կշարունակենք,- ոտքերը հազիվ գետնին պահելով `դժգոհեց Վալոդյա Ցվետուխինը : Գալի՞ս ես:
    -Գնա՛, գնա, ես հիմա, ես հիմա...
    Մի քանի ժամ հետո...
    Շուշանիկը լուռ քայլում էր այգում: Երբեք նա իրեն այսպես մենակ չէր զգացել: Հրեշավո~ր մենակություն: Արցունքները առանց հրավերի հոսում էին թղթի պես սպիտակ երեսի ողջ մակերեսով: Շուշանիկը փորձում էր կաթիլները հավաքել ափերի մեջ, դժբախտության չափն էր ուզում որոշել: Չէր ուզում... չէր ուզում հավատալ, որ Անտոնը այսքան տարի հետո նորից առանց հրաժեշտ տալու կարող էր անհետանալ: Շուշանիկը ձեռքը տարավ դեպի գրպանը, այնտեղից հանեց վառ քարերով զարդարված հեռախոսը, սեղմեց կոճակը :
    -Ալո, այդ ես եմ...հրաժեշտ չտվեցի, քանի որ չեմ ուզում այլևս քեզնից հեռու լինեմ, ես գտել եմ ադամանդները, պատկերացնում ես ծերուկը իրոք ադամանդները այսքան տարի ցախատանն էր թաքցնում, իսկ փոսը`Վալոդի փորած փոսը, դա հիմար կատակ էր, այնտեղ բացի դատարկ արկղից բան չկար, պապուս հերթական կատակներից, պատկերացնում ես: Խնդրում եմ խոսա, ավելի շուտ արի՛, ես քեզ սպասում եմ...Կգա՞ս
    -Կգամ... սպասի, անպայման կգամ...
    Լսվեց թույլ դղրդոց.«Տիրի~մ պամ պամ պուրում պու~մ»... այգու խորքում ծառերի ճյուղերը վիրտուոզում էին իրենց սի բեմոլ մինոր էտյուդը…
    В детстве я нередко сочинял заведомый вздор и притом всегда
    только для того, чтобы вызвать удивление окружающих…
    Чарльз Дарвин

  14. #14
    Պո Վարպետ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.04.2006
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    42
    Գրառումներ
    1,739
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. "Պատմվածք փակ աչքերով"-ԵՐԿՐՈՐԴ ՄԱՍ: Ընթերցում ենք և քվեարկում:

    Գնա ուր ուզում ես

    Սիրտը դող ընկավ. չգիտեր, տանն ինչ է իրեն սպասում: «Սիրասուն մայրիկի» արտաքուստ անվնաս տոնն ամենայն հավանակաությամբ խաբուսիկ էր՝ շատ էր պատահել:
    Իսկ Շուշանն ատում էր նայել մոր աչքերի մեջ, երբ վերջինս գոռում էր իր վրա, նամանավանդ՝ երբ գիտեր, որ հիմքեր կան:
    Իսկ ի՞նչ էր արել ինքը. առանձնապես ոչինչ: Բայց, թե կարող ես, մորդ դա բացատրիր՝ նորից լուն ուղտ կդարձնի:
    Շուշանը սկսեց քայլել՝ սպասելն արդեն անհեթեթություն էր, իսկ սպասավորի հայացքն անտանելի էր: Ուր էր քայլում՝ չգիտեր, բայց հաստատ ոչ տուն:
    Բարձրացրեց հայացքն ու տեսավ, որ հայտնվել է ծովափը քաղաքից անջատող բետոնե կորի մոտ: Երեկո էր, բայց ծանր, կապարե երկինքը թույլ չէր տալիս իմանալ՝ մայրամուտն արդեն անցել է, թե ոչ:
    «Տուն չեմ գնա»,- իր մեջ որոշեց Շուշանը:
    Ոչ այսօր, ոչ վաղը, երբեք:
    Ծովափին քամին ավելի ցուրտ էր: Շուշանը քայլում էր խոնավ ավազի ու մակընթացության բերած կիսաչորացած ջրիմուռների վրայով: Ակամայից մտքով անցավ, ինչքան անհեթեթ տեսք ունի ինքը՝ տոնականորեն հագնված,սրթսրթացող աղջիկ, որը քայլում է այնպիսի վայրերով, որտեղ քաղաքի ամենալքված մարդն էլ չէր լինի օրվա այդ ժամին: Միանգամից ինքն իրեն սարսափելի լքված ու դժբախտ զգաց՝ հաճախ էր ինքնախղճահարության նոպաներ ունենում, ու աչքերը լցվեցին:
    Քայլեց մի կես ժամ, մինչև մթնեց: Մի փռչոտ շուն ինչ-որ փալաս էր բզկտում: Շուշանը մի պահ իրեն այդքան էլ մենակ չզգաց ու կանչեց.
    -Շնի'կ, շնի'կ:
    Շունը կասկածանքով նրան նայեց ու ու հեռու փախավ՝ փալասը մոռացած:
    Նորից ամեն ինչ լուռ էր, ու աղջիկը նորից մենակ էր: Միայն կապարագույն ալիքներն էին բախվում մամռակալած ավազին: Երեկոյան սառը քամին դադարել էր, բայց դեռ ցուրտ էր: Շուշանը մոտիկացավ ու գետնից բարձրացրեց փալաը. իրականում այն պատառոտված զգեստով ջարդված տիկնիկ էր: Ավազն այն ավելի էր քայքայել:
    Շուշանն ուզեց գնալ լողափից, բայց սարսափելի հայտնագործություն արեց. գնալու տեղ չուներ: Կարող էր գնալ ուր ուզեր: Ու ոչ մի տեղ չէր հասնի:
    Գնա, ուր ուզում ես. միևնույն է՝ ոչ մի տեղ չես հասնի:
    Պայուսակից հանեց լոխումի դատարկ տուփն ու տիկնիկը նրա մեջ դրեց:
    Ինքն էլ չնկատեց, ինչպես հայտնվեց փոքրիկ հրապարակում: Փողոցն ամայի էր: Նայեց ժամացույցին՝ ժամը մեկն էր:
    «Զանգած կլինի»,- մտածեց նա ու մտովի ուրախացավ, որ նախորոք անջատել է հեռախոսը:
    Շենքերի արանքում փոքրիկ անցում տեսավ ու որոշեց այնտեղ քնել: Բայց երբ մտավ այնտեղ, համոզվածությունը միանգամից խարխլվեց. անցումը քամոտ էր ու խորը ներծծված էր ծխախոտի ու մեզի հոտով: Որպեսզի որոշումը չխախտի, նստեց գետնին ու ցուցադրաբար աչքերը փակեց: Մի քսան րոպեից քամին սկսեց սողոսկել հագուստի տակ ու մրսեցնել: Շուշանը նորից սկսեց քայլել, որ չսառի: Փողոցներն արդեն մութ էին՝ վրեթե բոլոր լապտերներն անջատել էին: Տուփից հանեց ու գրկեց տիկնիկին:
    «Հիմա դու ես իմ ընկերն ու ընտանիքը: Ես քեզ երբեք չեմ լքի»:
    Հոգնած էր, մտավ զբոսայգի ու պառկեց նստարանին: Աչքն արդեն կպել էր, երբ զգաց, որ մենակ չի:
    Կողքը՝ մի չորս մետրի վրա, կանգնել էր մի անճոռնի թզուկ ու իրեն նայելով՝ ձեռնաշարժությամբ էր զբաղվում: Վախեցավ, վեր կացավ ու սկսեց արագ քայլերով հեռանալ այդ վայրից: Զգաց, որ թզուկը հետևում է իրեն: Սկսեց վազել: Թզուկն ինչ-որ անհոդաբաշխ մզզոց արձակեց, բայց հետ ընկավ: Իսկ Շուշանը վազում էր, արդեն գիտեր ուր՝ տուն:
    Մի քանի կանգառ հետո շներ ընկան հետևից: Դրանցից մեկը՝ փռչոտ ու գորշ, հասավ հետևից ու առաջ նետվեց, բայց վրիպեց ու բռնեց տիկնիկի շորից: Տիկնիկը սահեց Շուշանի գրկից: Աղջիկը մի ակնթարթ ուզեց շրջվել, բայց հետո մտածեց.
    «Գրողի ծոցը գնա, ես ավելի կարևոր եմ»:
    Աչքի պոչով տեսավ, ինչպես շունը քարշ տվեց տիկնիկին ծովի կողմը:
    Մի փոքր անց շները հոգնեցին ու հանգիստ թողեցին Շուշանին: Բայց նա էլ կանգ առնել չուներ՝ սեփական վախը ցանկացած շնից էլ լավ էր առաջ քշում: Կողքով երթուղային անցավ: Մտածեց՝ կանգնեցնի, բայց երբ երթուղայինի պատուհանից ներս նայեց, թվաց, թե այնտեղ սառած դիակներ են նստած՝ նույնիսկ թարթիչներին նստած եղյամը պատկերացրեց:
    Փախավ, ասես մահն էր այդ երթուղայինի տեսքով ընել հետևից: Մտավ շենք: Աստիճաններով բարձրանալիս մտածում էր՝ մորը կասի, ինչպես է իրեն սիրում, որ ի վերջո տուն եկավ, ներողություն կխնդրի, կլսի ամեն մեղադրանք: Ու նորից ամեն ինչ լավ կլինի: Նույնիսկ փոքրիկ գողությունն իրեն կներեն:
    Դուռը թակեց, այն բացվեց գրեթե միանգամից: Մայրն էր: Շուշանն ուժեղ ապտակից զարկվեց պատին ու ընկավ գետնին: Հասկացավ, որ ոչ մի լավ բան էլ չէր եղել: Եղել էր այն, ինչ պետք է լիներ, ու այլ կերպ լինել չէր կարող:
    В детстве я нередко сочинял заведомый вздор и притом всегда
    только для того, чтобы вызвать удивление окружающих…
    Чарльз Дарвин

  15. #15
    Պո Վարպետ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.04.2006
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    42
    Գրառումներ
    1,739
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. "Պատմվածք փակ աչքերով"-ԵՐԿՐՈՐԴ ՄԱՍ: Ընթերցում ենք և քվեարկում:

    Գանձեր որոնելիս

    Վերջին անգամ հայացք նետեց ռեստորանի մուտքին ու, դեռ այնտեղ ցցված սպասավորին մռութ անելով, կտրուկ թեքվեց` քայլերն ուղղելով տուն:
    «Նվեր առնե՞մ, թե՞ չարժի»,- մտածում էր՝ արագ-արագ քայլելով:
    Չէ, երևի ավելի լավ է՝ շուտ տուն հասնի, թե չէ սպասվելիք խոսակցության մտքից մարմինը մտած դողն ավելի է հավասարակշռությունից հանում:

    - Ասա, մամ, ի՞նչ է եղել.- իրեն նետեց խոհանոոց` միացնելով թեյնիկն ու խշխշացնելով հացի տոպրակը:
    - Վալոդն էր եկել..
    - Հա, ասացիր, և՞..
    - Կոշիկներդ հողոտ ե՞ն, Շուշ..

    Սկսվեց..

    ... Վալոդը բակում հայտնի էր որպես մոլի արկածասեր: Նրա սերը արկածային գրականության հանդեպ վաղուց արդեն անկեդոտների թեմա էր դարձել:
    “Գանձերի կղզին” էլ, ասում էին չար լեզուները, բարձի տակ դրած էր քնում:
    Մի անգամ Վալոդն իմացել էր, որ Երևանը շատ հին քաղաք է, ու գրեթե ամեն շենքի տակ որ փորես՝ մի բան դուրս կգա: Էդ էր ու էդ…
    Հարևանի նկուղից պեղած Երկրորդ աշխարհամարտից մնացած մի բահով Վալոդն այլևս ընկել էր շենքը շրջապատող հողակտորի ջանին: Այստեղ էր փորում, այնտեղ էր փորում, երբեմն մոռանում էր փորած փոսերը հետ լցնել հողով, ու մարդկանց աղեկտուր ճիչեր էին ժամանակ առ ժամանակ բակից լսվում կամ վարորդների երկնաքերներ հիշեցնող հայհոյանքները: Տղերքով գտնում էին Վալոդին ու..
    Բայց մի քանի օրից Վալոդը նորից կարողանում էր քայլել ու գնա~ց..

    Շուշանը խղճում էր Վալոդին: Չէր կարողանում անտարբեր մնալ..
    Մի անգամ տեսնելով նրա աչքի տակի կապտերանգ, առանձնապես չարագույժ լապտերը` նա չդիմացավ ու գնաց Երևանի թանգարանում աշխատող իր ընկերուհու մոտ:
    Ռուզանը շատ էր սիրում քարտեզագրություն ու հնէաբանություն և խորապես ուսումնասիրել էր Երևանի ողջ նկուղային հարկը` իրեն հասանելի բոլոր միջոցներով: Նա Շուշանին ասաց, որ մոտ հարյուր քսան տարի առաջ իրենց շենքի տարածքում մի հարուստ մարդու հողատարածք է եղել` մեծ տնով, այգով, ախոռ-մախոռով..
    Շուշանն այդ մասին ասաց Վալոդին`հացի խանութից դուրս գալուց: Ու երկու օր իրեն լավ էր զգում` միայն նրա աչքերի փայլը հիշելով: Ուրախացրեց մարդուն, բարի գործ արեց:
    Վալոդը սկսեց ավելի մոլեգին եռանդով փոսեր փորել բակով մեկ: Բայց արդեն հետ էր լցնում միշտ: Թաղի տղերքը շատ լուրջ խոսակցություն էին հետն ունեցել:
    Այդ օրն առավոտյան, մոր ծնունդի օրը, Ռուզանը զանգեց Շուշանին ու շնչակտուր ուրախությամբ հայտնեց, որ մի ձեռագիր է գտել Մատենադարանի պահոցներից մեկում։ Ըստ այդ թղթի` այն հարուստ մարդը մի օր ամեն ինչ թողել ու հեռացել է այդ հարուստ տնից արևագույն մաշկով սպասուհու հետ միասին, բայց մինչ այդ իր ոսկեղենի ու թանկարժեք քարերի մեծ մասը թաղել է այգու տարածքում..
    Երբ արդեն սիրուն հագնված դեպի “Միմինո” էր գնում, տեսավ` Վալոդն իր հերթական փոսից հողակույտեր էր դուրս շպրտում: Մոտեցավ: Վալոդը նայեց վերև, բահը դրեց կողքն ու հենվեց հողե պատին` շունչը տեղը բերելու.
    - Բարև, Շուշ, - ժպտաց։
    Շուշանը նայեց կողքերը: Բակի լակոտները, ծառի մոտ կանգնած, չորսով մի սիգարետ էին ծխում: Ինչ ասի` լսելու են: Չէ, չի կարելի:
    - Կօգնե՞ս` իջնեմ:
    Վալոդը, եթե անգամ զարմացավ, ցույց չտվեց:
    - Հա, Շուշան ջան, բա ոնց:
    Ձեռքը մեկնեց վեր ու օգնեց աղջկան իջնել..

    Ռեստորանի ճանապարհին Շուշանը դեռ ժպտում էր` հիշելով Վալոդի ուրախությունն ու կարմրում էր` նորից զգալով այտին նրա համբույրը…

    - Հա մամ, հողոտ են, ասածդ ասա:
    - Վալոդն էր եկել..
    - Մամ, վայ..
    - Ուզում է ամուսնանա հետդ:
    Հացի կտորը թարս գնաց: Մինչ հազալուց առաջացած արցունքների միջով մորն էր նայում, որ պարզի՝ լուրջ է ասում, թե ոչ, դուռը թակեցին:
    - Վալոդն է, -մայրը խառնվեց իրար,- ասել էի, որ էլի գա, հենց գաս տուն: Երևի տեսել է քեզ մուտքի մոտ:
    - Մամ, չբացես..
    - Ինչի՞, այ բալա։
    Մինչ կփորձեր իրեն հավաքել` մայրն արդեն դռան մոտ էր:

    - Շուշ…Շուշ…գտել եմ..լսում ե՞ս։ Գտել եմ…
    - Վալոդ…
    - Գտել եմ…
    - Վալոդ..ախր
    - Դու ինձ կսիրես: Գիտեմ:
    - Իսկ դու ի՞նձ..
    - Էն փոսը, Շուշ..ես քեզ եմ այնտեղ գտել..քեզ..

    Բոլորը զարմացել էին բակում: Բայց նաև` ուրախացել:
    Իրենց Վալոդն էր՝ թեկուզ մի քիչ գիժ:
    Իրենց Շուշանն էր` թեկուզ մի քիչ տարօրինակ ճաշակով:
    В детстве я нередко сочинял заведомый вздор и притом всегда
    только для того, чтобы вызвать удивление окружающих…
    Чарльз Дарвин

Էջ 1 6-ից 12345 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. "domain" անուններ և հայկական Վեբ "hosting"
    Հեղինակ՝ khajvah, բաժին` Վեբ
    Գրառումներ: 2
    Վերջինը: 04.04.2012, 21:52
  2. Գրառումներ: 6
    Վերջինը: 03.01.2011, 00:21
  3. Սեմինարների մասնակցության հրավեր. "Science direct", "Scopus"։
    Հեղինակ՝ Ariadna, բաժին` Հայտարարություններ
    Գրառումներ: 21
    Վերջինը: 23.11.2010, 17:42
  4. "Ազգայինն" versus "Սոցիալական խմբի"
    Հեղինակ՝ dvgray, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 14
    Վերջինը: 14.12.2009, 01:48
  5. Ով է տեսել "Мятежный Дух" "Rebeldeway""Ըմբոստ Հոգի" սերիալը :
    Հեղինակ՝ ErrewayFanclub, բաժին` Սերիալներ
    Գրառումներ: 17
    Վերջինը: 05.02.2008, 20:49

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •