User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 8 համարի արդյունքները՝ ընդհանուր 8 հատից

Թեմա: Սոդոմ. Հայելի

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Բացակա
    Գրանցման ամսաթիվ
    04.05.2006
    Հասցե
    Երեվան
    Տարիք
    44
    Գրառումներ
    991
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Սոդոմ. Հայելի

    Սոդոմ. Հայելի




    Ասում էին դա անեծք է. քաղաքում աղջիկներ գրեթե չէին ծնվում:
    Բայց իսկական անեծքը իրենց ընտանիքների համար հենց հազվագյուտ ծնված աղջիկներն էին: Այդ ընտանիքները անխուսափելիորեն դեպի իրենց էին ձգում բոլոր մարգարեներին, մոլագարներին ու մանկապիղծներին: Զարմանալիորեն երեքի պակասն էլ չէր զգացվում քաղաքում, թեև առաջիններին պարբերաբար քարկոծում էին հրապարակում, մյուսներին հրապարակավ գլխատում:
    Մարգարեները, որպես կանոն, դատապարտվում էին կեղծ մարգարեություն կամ զրպարտություն անելու կամ նման այլ մեղադրանքներով, իսկ աղջնակների հետ կապված՝ նրանց վարքագծում որևէ արգելված բան չկար: Նրանք պարզապես ժամերով նստում էին աղջնակների մոտ և ընտրյալության ու անարատ հղիության մասին ինչ որ հեքիաթներ էին բարբաջում: Ավելին՝ կարելի է ասել՝ հենց նրանց էր վերապահված աղջիկների դաստիարակության գործը, մինչև նրանց չափահաս դառնալը:

    Բայց այս անգամ իրավիճակն այլ էր: Եկվոր մարգարեն ձերբակալվել էր մանկապղծության մեղադրանքով:

    Լուրը շատ արագ տարածվեց քաղաքում:
    Քաղաքի փողոցները, որ սովորաբար ժամը վեցից հետո մեռած էին տարօրինակորեն աշխուժացել էին: Քաղաքը մրջնանոց էր դառել, ու բոլորն ինչ որ տեղ էին շտապում: Ու բոլորը գիտեին, թե ուր են շտապում ու բոլորը բոլորի մոտ կանգնում էին ու կիսում նորությունը: Մինչև երեկո նրա գրեթե ողջ կենսագրությունը արդեն հայտնի էր նույնիսկ քաղաքի շներին, թեև մինչ այդ օրը դժվար թե որևէ մեկը կարողանար ասել, թե նա ո՞ր քաղաքից էր եկել: Մինչ այդ օրը նրա մասին հնարավոր էր ընդհամենը մի քանի բան ասել.
    Երկու տարի առաջ նա հայտնվել էր քաղաքում: Ապրում էր միայնակ: Տանը հյուրեր չէր ընդունում և բոլոր այն քաղաքացիներին, որ իրեն հյուր էին գալիս, կամ որոնց, տան առջևով անցնելիս, ինքը հրավիրում էր զրուցելու, ընդունում էր բակում պատրաստված կիսածածկ շինությունում: Ասում էին՝ կա մեկը, որը մուտք ունի նրա տուն, բայց ոչ ոք նրան տուն մտնելիս չէր տեսել: Մի տարի առաջ նա ընտրվել քաղաքի ղեկավարման խորհրդում, բայց քաղաքի ղեկավարմանը մասնակցում էր միայն ժողովների ժամանակ իր անկյունից նետած ռեպլիկներով: Փողոցում նրա պահվածքը շատերի զարմանքն ու նույնիսկ թաքուն զայրույթն էր առաջացնում: Նա կարող էր հենց էնպես ջերմ գրկել ու համբուրել դիմացից անցնողին կամ քմծիծաղով դեն հրել իրեն ողջունող ձեռքը, ընդ որում, դա կարող էր լինել նույն մարդը, ում ինքը երեկ համբուրել էր: Նա երբեք չեր հայտարարել, որ ինքը մարգարե է, ու ոչինչ չէր կարող նրան զայրացնել այնպես, ինչպես "Մարգարե" դիմելաձևը: Ի տարբերություն մյուս մարգարեների, նրան բոլորովին չէր հուզում քաղաքում տարածված արվամոլության հարցը, որն ինքը համարում էր ոչ թե անեծքի պատճառ, այլ՝ հետևանք: Միակ բաները, որ նրան կապում էին մյուս մարգարեների հետ, նրա այցելություններն էին որոշ Ընտրյալ ընտանիքների և անթաքույց անքաղաքավարությունն ու հանդգնությունը:

    Բայց հիմա մարդիկ շատ ավելին գիտեին՝ նրա մանկությունից սկսած: Ճիշտ է, շրջող պատմություններում շատ բաներ իրար հետ չէին համընկնում (օրինակ՝ նրա ծննդավայրի անվանումը, Սոդոմ գալու պատճառները և այլն), բայց ընդհանուր առմամբ դրանք բոլորն իրար բավականին մոտ էին:

    Երեկոյան ժողով էր հրավիրվել քաղաքապետի տանը, որին մասնակցելու էին Ղեկավար ժողովի բոլոր անդամները, Ընտրյալ ընտանիքները և քաղաքի հասարակական կյանքի վրա այս կամ այն կերպ ազդեցություն ունեցող բոլոր քաղաքացիները:

    Սահմանված ժամին քաղաքապետն սկսեց իր խոսքը.
    -Հավանաբար այստղ հավաքվածներից բոլորն արդեն գիտեն տեղի ունեցածի մասին...
    Հետո խոսեցին մյուսները, ու, օ՜ սարսափ, վերջապես բացահայտվեց սատանայի իսկական դեմքը:
    Պարզվեց, որ շատրը վաղուց էին կասկածում նրան նման հակումների մեջ: Շատերը նույնիսկ զոհ էին դառել նրա արատներին, ուղակի լռել էին, չարատավորելու համար իրենց անունը կամ վախենալով, որ նրա հարգվածության պատճառով իրենց չեն հավատա: Բայց ամենաշշմեցուցիչն այն էր, որ ըստ որոշ վկայությունների նա բռնաբարության փորձեր էր արել, նաև մի քանի մարմնավաճառների ու նույնիսկ արվամոլների նկատմամբ:
    Վերջում խոսեցին մարգարեները՝ ինչպես որ հարկն է՝ ոչ միայն կատարվածի մասին տալով իրենց բարոյական գնահատականները, այլ հանգամանալից վերլուծելով տեղի ունեցածի պատճառներն ու հետևանքները հասրակության բարոյահոգեբանական մթնոլորտի վրա: Ճառասացներից մեկն անգամ այս դեպքի մասին կանխասացություն էր գտել Ճշմարտության հայրերից մեկի՝ Քամ մարգարեի (որոշ հունական աղբյուրներում հիշատակվում է նաև Քամոս տարբերակը) աշխատություններում:

    Ժողովից հետո քաղաքապետը բոլոր հավաքվածներին հրավիրեց ընթրելու:
    Ընթրիքի ժամանակ մթնոլորտն արդեն այլ էր՝ թեթև ու նույնիսկ զվարթ ու գնալով ավելի էր տաքանում: Մի քիչ գինովնալուց հետո մի քանի համարձակներ ու օրիգինալության սիրահարներ, նույնիսկ սկսեցին զգուշավոր կատակներով արդարացնել եկվորին: Մեկը, որ չափը կարծես շատ էր անցել, նույնիսկ մատն էր աջ ու ձախ տնկում.
    -Իսկ քո կինը նույն 14 տարեկանում չե՞ր, երբ նրանց այգուց դուրս չէիր գալիս...
    -Էհե՜յ, մարգարե հայացքդ կտրի էդ կնոջ կրծքից, մարդը խմած չէ...
    Ու ձայնը խեղդվում էր քրքջոցի մեջ: Բայց նույնիսկ գինովցածության միջից նրանց ծիծաղը սաստում էր՝ հանկարծ չլինի՞, թե լուրջ ընդունեք:

    Ավելացվել է 1 րոպե անց
    ---

    - Մարգարե՛, Ազատության Ու Արդարության Հայրենիք Սոդոմի Քաղաքային Ընդհանուր Ժողովը, որոշել է ձեզ մահվան դատապարտել գլխատման միջոցով:
    Եկվորը ժպտաց:
    - Մարգարե՛, Ազատության Ու Արդարության Հայրենիք Սոդոմի Քաղաքային Ընդհանուր Ժողովը իր անսահման գթասրտությամբ ձեզ արդարացման խոսքի իրավունք է տալիս:
    Եկվորը գրպանից հանեց հայելին ու դիմելով նրան հարցրեց.
    -Ինչո՞ւ են սրանք ինձ մարգարե կոչում:
    -Քեզ դո՛ւր է գալիս,- հայելուց ժպտաց դեմքը:
    - Մարգարե՛, Ազատության Ու Արդարության Հայրենիք Սոդոմի Քաղաքային Ընդհանուր Ժողովը իր անսահման գթասրտությամբ ձեզ վերջին ցանկության հնարավորություն է տալիս:
    Եկվորը մեկնեց հայելին.
    -Սրան էլ կախե՛ք: Հրապարակո՛ւմ:
    Վերջին խմբագրող՝ Մելիք: 09.11.2008, 21:19: Պատճառ: Գրառման ավելացում

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Black Mirror/Սև հայելի
    Հեղինակ՝ impression, բաժին` Սերիալներ
    Գրառումներ: 13
    Վերջինը: 02.01.2017, 07:08

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •