User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 8 համարի արդյունքները՝ ընդհանուր 8 հատից

Թեմա: Սոդոմ. Հայելի

  1. #1
    Բացակա
    Գրանցման ամսաթիվ
    04.05.2006
    Հասցե
    Երեվան
    Տարիք
    44
    Գրառումներ
    991
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Սոդոմ. Հայելի

    Սոդոմ. Հայելի




    Ասում էին դա անեծք է. քաղաքում աղջիկներ գրեթե չէին ծնվում:
    Բայց իսկական անեծքը իրենց ընտանիքների համար հենց հազվագյուտ ծնված աղջիկներն էին: Այդ ընտանիքները անխուսափելիորեն դեպի իրենց էին ձգում բոլոր մարգարեներին, մոլագարներին ու մանկապիղծներին: Զարմանալիորեն երեքի պակասն էլ չէր զգացվում քաղաքում, թեև առաջիններին պարբերաբար քարկոծում էին հրապարակում, մյուսներին հրապարակավ գլխատում:
    Մարգարեները, որպես կանոն, դատապարտվում էին կեղծ մարգարեություն կամ զրպարտություն անելու կամ նման այլ մեղադրանքներով, իսկ աղջնակների հետ կապված՝ նրանց վարքագծում որևէ արգելված բան չկար: Նրանք պարզապես ժամերով նստում էին աղջնակների մոտ և ընտրյալության ու անարատ հղիության մասին ինչ որ հեքիաթներ էին բարբաջում: Ավելին՝ կարելի է ասել՝ հենց նրանց էր վերապահված աղջիկների դաստիարակության գործը, մինչև նրանց չափահաս դառնալը:

    Բայց այս անգամ իրավիճակն այլ էր: Եկվոր մարգարեն ձերբակալվել էր մանկապղծության մեղադրանքով:

    Լուրը շատ արագ տարածվեց քաղաքում:
    Քաղաքի փողոցները, որ սովորաբար ժամը վեցից հետո մեռած էին տարօրինակորեն աշխուժացել էին: Քաղաքը մրջնանոց էր դառել, ու բոլորն ինչ որ տեղ էին շտապում: Ու բոլորը գիտեին, թե ուր են շտապում ու բոլորը բոլորի մոտ կանգնում էին ու կիսում նորությունը: Մինչև երեկո նրա գրեթե ողջ կենսագրությունը արդեն հայտնի էր նույնիսկ քաղաքի շներին, թեև մինչ այդ օրը դժվար թե որևէ մեկը կարողանար ասել, թե նա ո՞ր քաղաքից էր եկել: Մինչ այդ օրը նրա մասին հնարավոր էր ընդհամենը մի քանի բան ասել.
    Երկու տարի առաջ նա հայտնվել էր քաղաքում: Ապրում էր միայնակ: Տանը հյուրեր չէր ընդունում և բոլոր այն քաղաքացիներին, որ իրեն հյուր էին գալիս, կամ որոնց, տան առջևով անցնելիս, ինքը հրավիրում էր զրուցելու, ընդունում էր բակում պատրաստված կիսածածկ շինությունում: Ասում էին՝ կա մեկը, որը մուտք ունի նրա տուն, բայց ոչ ոք նրան տուն մտնելիս չէր տեսել: Մի տարի առաջ նա ընտրվել քաղաքի ղեկավարման խորհրդում, բայց քաղաքի ղեկավարմանը մասնակցում էր միայն ժողովների ժամանակ իր անկյունից նետած ռեպլիկներով: Փողոցում նրա պահվածքը շատերի զարմանքն ու նույնիսկ թաքուն զայրույթն էր առաջացնում: Նա կարող էր հենց էնպես ջերմ գրկել ու համբուրել դիմացից անցնողին կամ քմծիծաղով դեն հրել իրեն ողջունող ձեռքը, ընդ որում, դա կարող էր լինել նույն մարդը, ում ինքը երեկ համբուրել էր: Նա երբեք չեր հայտարարել, որ ինքը մարգարե է, ու ոչինչ չէր կարող նրան զայրացնել այնպես, ինչպես "Մարգարե" դիմելաձևը: Ի տարբերություն մյուս մարգարեների, նրան բոլորովին չէր հուզում քաղաքում տարածված արվամոլության հարցը, որն ինքը համարում էր ոչ թե անեծքի պատճառ, այլ՝ հետևանք: Միակ բաները, որ նրան կապում էին մյուս մարգարեների հետ, նրա այցելություններն էին որոշ Ընտրյալ ընտանիքների և անթաքույց անքաղաքավարությունն ու հանդգնությունը:

    Բայց հիմա մարդիկ շատ ավելին գիտեին՝ նրա մանկությունից սկսած: Ճիշտ է, շրջող պատմություններում շատ բաներ իրար հետ չէին համընկնում (օրինակ՝ նրա ծննդավայրի անվանումը, Սոդոմ գալու պատճառները և այլն), բայց ընդհանուր առմամբ դրանք բոլորն իրար բավականին մոտ էին:

    Երեկոյան ժողով էր հրավիրվել քաղաքապետի տանը, որին մասնակցելու էին Ղեկավար ժողովի բոլոր անդամները, Ընտրյալ ընտանիքները և քաղաքի հասարակական կյանքի վրա այս կամ այն կերպ ազդեցություն ունեցող բոլոր քաղաքացիները:

    Սահմանված ժամին քաղաքապետն սկսեց իր խոսքը.
    -Հավանաբար այստղ հավաքվածներից բոլորն արդեն գիտեն տեղի ունեցածի մասին...
    Հետո խոսեցին մյուսները, ու, օ՜ սարսափ, վերջապես բացահայտվեց սատանայի իսկական դեմքը:
    Պարզվեց, որ շատրը վաղուց էին կասկածում նրան նման հակումների մեջ: Շատերը նույնիսկ զոհ էին դառել նրա արատներին, ուղակի լռել էին, չարատավորելու համար իրենց անունը կամ վախենալով, որ նրա հարգվածության պատճառով իրենց չեն հավատա: Բայց ամենաշշմեցուցիչն այն էր, որ ըստ որոշ վկայությունների նա բռնաբարության փորձեր էր արել, նաև մի քանի մարմնավաճառների ու նույնիսկ արվամոլների նկատմամբ:
    Վերջում խոսեցին մարգարեները՝ ինչպես որ հարկն է՝ ոչ միայն կատարվածի մասին տալով իրենց բարոյական գնահատականները, այլ հանգամանալից վերլուծելով տեղի ունեցածի պատճառներն ու հետևանքները հասրակության բարոյահոգեբանական մթնոլորտի վրա: Ճառասացներից մեկն անգամ այս դեպքի մասին կանխասացություն էր գտել Ճշմարտության հայրերից մեկի՝ Քամ մարգարեի (որոշ հունական աղբյուրներում հիշատակվում է նաև Քամոս տարբերակը) աշխատություններում:

    Ժողովից հետո քաղաքապետը բոլոր հավաքվածներին հրավիրեց ընթրելու:
    Ընթրիքի ժամանակ մթնոլորտն արդեն այլ էր՝ թեթև ու նույնիսկ զվարթ ու գնալով ավելի էր տաքանում: Մի քիչ գինովնալուց հետո մի քանի համարձակներ ու օրիգինալության սիրահարներ, նույնիսկ սկսեցին զգուշավոր կատակներով արդարացնել եկվորին: Մեկը, որ չափը կարծես շատ էր անցել, նույնիսկ մատն էր աջ ու ձախ տնկում.
    -Իսկ քո կինը նույն 14 տարեկանում չե՞ր, երբ նրանց այգուց դուրս չէիր գալիս...
    -Էհե՜յ, մարգարե հայացքդ կտրի էդ կնոջ կրծքից, մարդը խմած չէ...
    Ու ձայնը խեղդվում էր քրքջոցի մեջ: Բայց նույնիսկ գինովցածության միջից նրանց ծիծաղը սաստում էր՝ հանկարծ չլինի՞, թե լուրջ ընդունեք:

    Ավելացվել է 1 րոպե անց
    ---

    - Մարգարե՛, Ազատության Ու Արդարության Հայրենիք Սոդոմի Քաղաքային Ընդհանուր Ժողովը, որոշել է ձեզ մահվան դատապարտել գլխատման միջոցով:
    Եկվորը ժպտաց:
    - Մարգարե՛, Ազատության Ու Արդարության Հայրենիք Սոդոմի Քաղաքային Ընդհանուր Ժողովը իր անսահման գթասրտությամբ ձեզ արդարացման խոսքի իրավունք է տալիս:
    Եկվորը գրպանից հանեց հայելին ու դիմելով նրան հարցրեց.
    -Ինչո՞ւ են սրանք ինձ մարգարե կոչում:
    -Քեզ դո՛ւր է գալիս,- հայելուց ժպտաց դեմքը:
    - Մարգարե՛, Ազատության Ու Արդարության Հայրենիք Սոդոմի Քաղաքային Ընդհանուր Ժողովը իր անսահման գթասրտությամբ ձեզ վերջին ցանկության հնարավորություն է տալիս:
    Եկվորը մեկնեց հայելին.
    -Սրան էլ կախե՛ք: Հրապարակո՛ւմ:
    Վերջին խմբագրող՝ Մելիք: 09.11.2008, 21:19: Պատճառ: Գրառման ավելացում

  2. #2
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Սոդոմ. Հայելի

    Ծանոթ պատմություն է...
    Ոճը լավն է, գրված է թեթև ձեռքով... բայց մեջը կա արդարացման ու մեղադրանքի շունչ, մեջը կա նաև տառապանք ու ամոթանք:
    Լավ պատմվածք է:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  3. #3
    + Alizée + Ծով-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Հասցե
    Montpellier, France
    Տարիք
    35
    Գրառումներ
    2,093
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սոդոմ. Հայելի

    Մելիքը...
    սա արդեն լավ է...
    Մեզ մի զրկիր քո ստեղծագործություններից, հատկապես կարոտել եմ չափածոն...
    Իսկ այնուհետև այնքան էլ չհասկացա...ավելի շուտ վերջին տողի հետ համաձայն եմ, բայց մի տեսակ աղոտ էր ամեն ինչ...թվում ա, թե ենթատեքստում էլի ինչ-որ բան կա, բայց ստեղծագործության ոճը և լեզուն թույլ չեն տալիս հասկանալ..գոնե ինձ…
    Ո՞նց ես
    Բայց դե ոնցոր ինձ Ծովի տեղը Հասո ասեն /սա հենց այնպես/

  4. #4
    Պատվավոր անդամ Մարկիզ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.05.2008
    Գրառումներ
    2,676
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սոդոմ. Հայելի

    2 տարի անընդհատ մարդուն ՛՛մարգարե՛՛ են ասում: Իրան սկսում է ՛՛մարգարե՛՛զգալ՝ ուղնուծուծով, ամեն ինչով: Ինքնաքննադատության հետ կապված խնդիրներ բոլորին են ունենում, բայց՝ տարբեր աստիճանների: Ինձ էլ ունեմ, մնացած բոլոր անհատներին ու ՛՛մարգարե՛՛ դարձածներին էլ...

  5. #5
    Պատվավոր անդամ impression-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.03.2007
    Գրառումներ
    3,732
    Բլոգի գրառումներ
    7
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սոդոմ. Հայելի

    Ոճը լավն էր, դուրս եկավ, բայց այ բուն պատմվածքը, ասելիքը, ենթատեքստը շատ ծամծմված էին, ու ճիշտն ասած վերջում լավ էլ խճճել ես, երևի թե ընթերցողին մտածելու ու եզրակացություններ անելու տեղ ես թողել, բայց ես որ՝ չհասկացա...
    Find what you love and let it kill you. (c) Bukowski

  6. #6
    Պո Վարպետ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.04.2006
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    47
    Գրառումներ
    1,739
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սոդոմ. Հայելի

    Լիքը մարդ գիտեմ, որ էս պատմվածքը չէր գրի: Բարեբախտաբար անձամբ չեմ ճանաչում մեկին, ով էս պատմվածքը կգրեր:
    Ոճը լավը չի, շատ լավն է:
    В детстве я нередко сочинял заведомый вздор и притом всегда
    только для того, чтобы вызвать удивление окружающих…
    Чарльз Дарвин

  7. #7
    Պատվավոր անդամ
    Բարեկամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    3,668
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սոդոմ. Հայելի

    Հրապարակում հայելի կախել պետք չի : Նայող չկա:
    Սոդոմցիներից յուրաքանչյուրի աչքերը հայելի են. կարելի ա նայել ու տեսնել բոլ-բոլ՝ դատելու, մեղադրելու:

    Ուժեղ էր գրված, ինչպես Մելիքի գործերն են առհասարակ:
    Վերջին խմբագրող՝ Բարեկամ: 10.11.2008, 02:33:

  8. #8
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    38
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սոդոմ. Հայելի

    Ուժեղ էր, թեև այս պատմվածքը՝ տարբեր շարադրանքներով, հաճախ է գրվում: Այս մեկն ամենալավն էր իմ կարդացածներից: Ապրես:
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Black Mirror/Սև հայելի
    Հեղինակ՝ impression, բաժին` Սերիալներ
    Գրառումներ: 13
    Վերջինը: 02.01.2017, 07:08

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •