Մեջբերում Mesrop-ի խոսքերից
իսկ վապշե քիչ-մը պտի պիվա խմել, ու կայծեր անել.... կբարձանա....
Իսկ իմ մոտ լրիվ հակառակն ա , դրա համար էլ ալկոհոլ չեմ սիրում… Բեսամտ կարմրում եմ ու սկսում վառվել, մարմինս ծանրանում ա ալկոհոլի շատ քիչ քանակությունից ու էդ վիճակն ինձ նեռվայնացնում ա, բայց որ մի քիչ շատ եմ խմում, ասենք մի կես շիշ պիվա, էդ ժամանակ բեսամտ ջրիկանում եմ, սկսում եմ պպզած ծիծաղել , բայց հետո անվերջ լացում եմ :
Իմ տրամն էլ տարօրինակ ա, մի օր կարողա բարձր լինի, մեջս եռա, մի օր էլ կարողա լրիվ 0 լինի կամ էլ մի օրվա ընթացքում երկուսը միասին ու դա ոչ մի բանից կախված չի: Տրամը կարելիա ա բարձրացնել սիրածդ երաժշտության տակ պարելուց (տխուր երգերի մասին չի խոսքը), ծիծաղելի բաներ տեսնելուց, լսելուց, լավ լուրեր ստանալուց, հաճելի անակնկալից… Շատ բաներ կարող են նպաստել տրամադրության բարձրացմանը, կարևորն էնա, որ մարդը տրամադրված լինի ու ուզի, որ իրա տրամը բարձրանա: Օրինակ մեկ-մեկ ասում ենք «ու՜ֆ, լոքշ ա…»: Էդ արտահայտությունն իմ կարծիքով արվում ա, եթե տրամը не то ա լինում, ու մեզ թվում ա, թե ամեն ինչ անկապ ա, ձանձրալի ա, զբաղվելու բան չկա, բայց երևի նկատել եք, որ երբ տրամը բարձր ա լինում էդ ժամանակ անկախ նրանից զբաղվելու բան կա, թե չե, մեզ համար լոքշ չի :