Ես չեմ պայքարում ծխելու դեմ, ես շրջապատիս մարդկանց (իհարկե ոչ անծանոթներին) «զզվցնում եմ» «հըլը ծխում ե՞ս», «էս դու ծխում ե՞ս», «ե՞րբ ես թարգում» տիպի արտահայտութուններով։
Դա լրիվ համարժեք իրանց՝ իմ օդը կեղտոտելով զզվեցնելուն։
Ես չեմ պայքարում ծխելու դեմ, ես շրջապատիս մարդկանց (իհարկե ոչ անծանոթներին) «զզվցնում եմ» «հըլը ծխում ե՞ս», «էս դու ծխում ե՞ս», «ե՞րբ ես թարգում» տիպի արտահայտութուններով։
Դա լրիվ համարժեք իրանց՝ իմ օդը կեղտոտելով զզվեցնելուն։
artak.am De gustibus et coloribus non est disputandum.
Ալֆ, ինձ թվում ա՝ Աթեիստն ընդհանուր գաղափարի մասին ա խոսում, իսկ դու անընդհատ կոնկրետացնում ու անձնականացնում ես։ Էն տեսանկյունից, որից ինքն ա մոտենում, կարծում եմ, էական չի՝ ինչ հաճախականությամբ ես անձամբ դու ծուխ շնչում։ Այսինքն՝ դրանից չի կախված՝ քեզ հանդիպած ծխողներին ասես, թե չասես. «Էս դու հլը ծխու՞մ ես» «Թարգի, էլի», «Ե՞րբ ես թարգելու» արտահայտությունները։ Կարևորը տվյալ դեպքում երևույթն ա։
Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 02.02.2014, 17:14:
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Sambitbaba (02.02.2014), Աթեիստ (02.02.2014), Շինարար (02.02.2014)
"Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"
Voice of the Nightingale - իմ բլոգը
Անուկս, ես անձնական, հենց իմ անձին վերաբերող գրառում էի արել, ինչից սկսվեց քննարկումը, դրա համար եմ անձնականացնում: Իրականում ես ուրիշի ծխելուն կմիջամտեմ, եթե.
1. անչափահաս է: էս դեպքում միանշանակ խառնվելու եմ
2. շատ մոտ մարդ է՝ ընտանիքի անդամ, մանկության ընկեր(ուհի), ով իմ ասածն ու իմ իր համար անհանգստանալն ընդունում է
3. ծուխն իրականում ինձ վրա ազդում է ու էդ մարդն իմ տարածքում է, օրինակ, մեկը հյուր է եկել ու մեր տանը ծխում է էն ժամնակ, երբ ես մրսած եմ ու էդ ծխից անընդհատ արցունքներ են թափվում, իմ աշխատանքային միջավայրում ինձ «ծխախեղդ» է անում, եթե շանս կա ես գնամ ուրիշ տեղ, ոչ թե կխնդրեմ չծխել:
Մնացած դեպերում էլի անհանգստանում եմ յուրաքանչյուրի համար ով ծխում է, հաստատ թքած չունեմ, ինչքան մարդ մոտ է ինձ, էնքան ավելի եմ անհանգստանում, ոչինչ, եթե ինձ էգոիստ կոչեն, բայց մարդ ինքն է իր գլխի տերը, ինքը տուփի վրա բացառվում է չկարդա՝ ծխելը սպանում է, ինքը թող որոշի, ես, կոպիտ ասած, ո՞վ եղա, որ խառնվեմ:
Չգիտեմ, բայց ես կամաչեմ ինչ-որ մեկին ասեմ, որ չծխի: Ես դա անվանում եմ իմ քիթը մտցնել ինձ չվերաբերող հարցերի մեջ:
Իսկ եթե մտքովս անցնի երկրի ապագայի մասին մի քիչ մտածել, ես ավելի շատ կկենտրոնանամ նրա վրա, որ մարդիկ ծխախոտի մնացորդները փողոցում չթափեն կամ ասենք պոլիէթիլենային տոպրակների օգտագործումը մինիմալի հասցնեն: Իսկ ինչ վերաբերվում ա ծխելուն՝ դա շատ անհատական հարց է, ամեն մեկը ինքն է որոշում՝ ինչպես կործանի իրեն:
Ich hab' keine Lust.
Alphaone (02.02.2014)
Էս գրառումս անելուց հետո մի տարի անց նոր իսկապես թողեցի: Մրե տանն ուղղկաի հնարավոր չէր, որովհետև եղբյարս ծխում ա, հայրս ծխում ա, իսկ ես ազդեցության տակ չըկնլեւո կարողությամբ աչքի չեմ ընկնում, հետո հեշտ ա մոտս կախվածություն առաջանում: Կարա կախվածություն առաջանա կարդալուց, կարա՝ ծխելուց. խմիչքից էլ գիտակցված եմ ինձ հնարավորինս հեռու պահում, որովհետև գիտեմ՝ հակված եմ կախվածություն ձեռք բերելու:
Ինձ թվում ա՝ նիկոտինից կախվածության մասին խոսակցությունները չափազանցված են, ավելի շատ կախվածությունը որոշակի գործողություն կատալուց ա, տվյալ դեպքում՝ ծխելուց, թողել եմ միանգամից մի օրվա մեջ, առանց որևէ այլ բանով փոխարինելու, օդը փոխելու հետ: Բայց նախօրոք պլանավորված էր, մտածում էի՝ էստեղ չեմ կարա ֆինանսապես թույլ տամ, աշխատելուց հետո գուցե արդեն կարողանայի, ասենք՝ ամբողջ աշխատավարձս ծխախոտի տայի :ԴԴ Հետո արդեն դե գիտեմ էժան տարբերակների մասին, բայց նույնիսկ էդ էժանը, որ վերածում եմ հայկական դրամի, հա՝ մարդիկ կան, էդքան էլ ծախսում են ծխախոտի վրա Հայաստանում, բայց ես ինձ երբեք էդքան թույլ չեմ տվել, համեմատաբար էժան ծխախոտ եմ առել
Հետո ասում են՝ ծխելը թողնելուց հետ շատակերություն ա առաջանում, ոչ մի կերպ չեմ զգացել, ուղղակի անկապ սովորություն էր, որից ազատվեցի, ու շատ գոհ եմ:
Մի երկու շաբաթից գնում եմ Եգիպտոս, ահագին երկարոտ՝ ամիս ավել, եթե էնտեղ մտքովս չանցնի ծխել, չհաշված նարգիլե բան, ուրեմն իրոք հաղթահարել եմ իրոք: Չնայած արդնե տասն ամիսը մեջն ա, ինչ չեմ ծխում: Ոչ մեկի չեմ քարոզում, բայց որ մտածում ես՝ ասենք մի ամսվա ծխախոտի գումարը կարող ես, եթե էդքան պետքդ չի, փոխանցել Նեպալի երկրաշարժից տուժածին, իրոք զգում ես, որ հա էլի, չարժե ծխել:
հա, մեկ էլ որ մոտս նոր ծխած մարդ ա նստում, պատկերացնում եմ, թե իմ կողքի նստած մարդկանց համար ինչ տհաճ եմ եղել փաստորեն
Վերջին խմբագրող՝ Շինարար: 09.07.2015, 20:31:
Ես արդեն 29 օր առանց ծխախոտ եմ։ Անքնությունը ու դեպրեսիաների ծանր նոպաները չհաշված լավ եմ։ Բայց ծխելու ցանկությունս լրիվ անցել ա, առաջ կարող ա ծխող մարդ տեսնեի, ես էլ ուզեի, իսկ հիմա որ մտածում եմ ծխեմ, սիրտս խառնում ա
I may be paranoid but no android!
boooooooom (09.07.2015), Cassiopeia (09.07.2015), Smokie (09.07.2015), Աթեիստ (09.07.2015), մարդագայլուկ (09.07.2015), Նաիրուհի (10.07.2015), Շինարար (09.07.2015), Ուլուանա (10.07.2015)
Ես հիմա մենակ խմելուց եմ ծխում։ Խմելն էլ լինում ա ամիսը 1-2-3 անգամ։ Ուրիշ ժամանակ հեչ ցանկություն էլ չեմ ունենում ծխելու, անգամ տհաճ ա լինում ծխախոտի ծուխը։ Բայց խմելուց հետո ծխելու հաճույքը ոչ մի բանի հետ չեմ փոխի ))
Էս անգամ շատ ավելի դժվար էր: Երևի ինչ վերսկսել եմ ծխելը, անընդհատ խոսում էի թողնելու մասին, ու էլ ոչ ոք էդ թեման լուրջ չէր ընդունում: Ի վերջո, հուլիսի սկզբից ինձ մեկուսացրեցի ծխող ընկերներիցս, ու վերսկսեցի ակտիվ մարզվել ու շատ քայլել, ջիմերը փակ էին, այգում ինչ-որ տեղ էի գտել, որտեղ կարելի ա ձգումներ ու ընղկմումներ անել: Բայց դեռ ինտենսիվ ծխում էի: Օգոստոսի յոթին մոտ ընկերոջս հետ համատեղ պայմանավորվեցինք ու թարգեցինք: Ամեն օր զանգում էինք իրար, հարցնում, թե ծխե՞լ ես: Քանի որ էդ ընթացքում չէի աշխատում, արձակուրդ էի, լիքը ազատ ժամանակ ունի, հավելված ներբեռնեցի քայլելու ու քայլում էի, ուղեղս էդ ուղղությամբ էի զբաղեցնում, հետո ձգումներիս քանակն էի ավելացնում օր օրի: Հիմա տասը մոտեցումով հարյուր հատ ձգում եմ անում, ինձ թվում ա՝ իմ տարիքում, իմ պես նիհար-միհար տղայի համար տպավորիչ արդյունք ա: Էս արանքում կարծեմ օգոստոսին ու սեպտեմբերի սկզբին մի երեք անգամ մուֆտել եմ: Այգում որ պարապում էի, շատ ժամանակ երբ եղանակները դեռ լավն էին, ուշոտ էի գնում, որ ես իմ հավեսով զբաղվեմ, կողիքց խանգարող չլինի: Պարզվում ա՝ ուշ ժամերի տարբեր պլան ու թմրանյութ ծախողներ ու մարմնավաճառներ էին վխտում: Մի մարմնավաճառ զախոդ եղավ՝ լուքինգ ֆոր ա գը՞րլ:ԴԴ Ասի՝ չէ, բայց եթե պապիրոս ունես, մի հատ կծխեի, տենց մի երկու անգամ էլ դրանից հետո ինձ տեսնելուց բարևել ա, կագնել մի երկու բլդուղ խոսալու, պապիրոս եմ մուֆտել, սկսել ա հեռու ֆռֆռալԴԴ Հլա խոստացել էլ էի, որ հաջորդ անգամ իրան տեսնեմ՝ մի տուփ կառնեմ իր համար: Մի խոսքով, վերջին ծխելս էդ ա եղել:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ