Ուզում եմ Ձեր ուշադրությանը ներկայացնել հետաքրքիր տեղեկություններ ծխախոտի վնասների մասին
Ֆրանսիացի հետազոտողների խումբըհանդես է եկել հայտարարությամբ, որտեղ նշվում է, որ ցանկացած տարիքի և սեռի մարդիկ ձգտում են գեղեցիկ երևալ, պահպանել իրենց առողջությունը, մաշկի թարմությունը, սակայն քչերը գիտեն, որ մաշկի ամենամեծ թշնամին ծխախոտի ծուխն է: Չնայած մեծամում է մաշկը թարմ պահելու նպատակով օգտագործվող կոսմետիկական միջոցների վաճառքի ծավալները, սակայն մեր մաշկի թշնամին`ծխախոտի ծուխը, շարունակում է իր <ավերիչ> ազդեցությունը առողջության և մասնավորապես դեմքի մաշկի վրա:
1000 ծխողների շիջանում կատարված հետազոտությունների արդյունքները ցույց են տվել, որ նրանք 5 անգամ ավելի շատ կնճիռներ ունեն, քան չծխողները, քանի- որ ծխախոտի մեջ մտնում են թունավոր նյութեր/արսեն, ամոնիակ, մեթան, խեժ, ցիանայի ֆֆորմալդեհիդ և այլն/, որոնք խթանում են դեմքի մաշկի արյունատար անոթների գործունեությունը, որն էլ բերում է վաղահաս ծերության ու մաշկի կնճռոտությանը:Ծխախոտի ծուխը, որը չի ազդում միանգամից, դեռ չի նշանակում, որ այն չի դառնում պակաս վտանգավոր:Հատկապես վտանգավոր է ծխախոտի ծխի երկարատև ազդեցությունը պասսիվ ծխողների համար: Մտածեք ձեր և ձեր հարազատների առողջության մասին և կատարեք առաջին քայլը դեպի առողջություն` դադարեք ծխել:![]()
Էջանիշներ