User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 927 հատից

Թեմա: Ծխախոտ

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #9
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էս անգամ շատ ավելի դժվար էր: Երևի ինչ վերսկսել եմ ծխելը, անընդհատ խոսում էի թողնելու մասին, ու էլ ոչ ոք էդ թեման լուրջ չէր ընդունում: Ի վերջո, հուլիսի սկզբից ինձ մեկուսացրեցի ծխող ընկերներիցս, ու վերսկսեցի ակտիվ մարզվել ու շատ քայլել, ջիմերը փակ էին, այգում ինչ-որ տեղ էի գտել, որտեղ կարելի ա ձգումներ ու ընղկմումներ անել: Բայց դեռ ինտենսիվ ծխում էի: Օգոստոսի յոթին մոտ ընկերոջս հետ համատեղ պայմանավորվեցինք ու թարգեցինք: Ամեն օր զանգում էինք իրար, հարցնում, թե ծխե՞լ ես: Քանի որ էդ ընթացքում չէի աշխատում, արձակուրդ էի, լիքը ազատ ժամանակ ունի, հավելված ներբեռնեցի քայլելու ու քայլում էի, ուղեղս էդ ուղղությամբ էի զբաղեցնում, հետո ձգումներիս քանակն էի ավելացնում օր օրի: Հիմա տասը մոտեցումով հարյուր հատ ձգում եմ անում, ինձ թվում ա՝ իմ տարիքում, իմ պես նիհար-միհար տղայի համար տպավորիչ արդյունք ա: Էս արանքում կարծեմ օգոստոսին ու սեպտեմբերի սկզբին մի երեք անգամ մուֆտել եմ: Այգում որ պարապում էի, շատ ժամանակ երբ եղանակները դեռ լավն էին, ուշոտ էի գնում, որ ես իմ հավեսով զբաղվեմ, կողիքց խանգարող չլինի: Պարզվում ա՝ ուշ ժամերի տարբեր պլան ու թմրանյութ ծախողներ ու մարմնավաճառներ էին վխտում: Մի մարմնավաճառ զախոդ եղավ՝ լուքինգ ֆոր ա գը՞րլ:ԴԴ Ասի՝ չէ, բայց եթե պապիրոս ունես, մի հատ կծխեի, տենց մի երկու անգամ էլ դրանից հետո ինձ տեսնելուց բարևել ա, կագնել մի երկու բլդուղ խոսալու, պապիրոս եմ մուֆտել, սկսել ա հեռու ֆռֆռալԴԴ Հլա խոստացել էլ էի, որ հաջորդ անգամ իրան տեսնեմ՝ մի տուփ կառնեմ իր համար: Մի խոսքով, վերջին ծխելս էդ ա եղել:

  2. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Cassiopeia (10.12.2020), Freeman (09.12.2020), John (12.12.2020), Peace (18.12.2020), Smokie (09.03.2021), Արէա (09.12.2020), Բարեկամ (09.12.2020), Գաղթական (10.12.2020), Ներսես_AM (09.12.2020), Ուլուանա (09.12.2020)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 19 հոգի. (0 անդամ և 19 հյուր)

Համանման թեմաներ

  1. Էլեկտրոնային ծխախոտ
    Հեղինակ՝ Elmo, բաժին` Մարդ և շրջակա միջավայր
    Գրառումներ: 90
    Վերջինը: 05.09.2018, 21:35
  2. Երեխաներին ալկոհոլ և ծխախոտ, արևածաղիկ տալու երևույթը
    Հեղինակ՝ GriFFin, բաժին` Մարդ և շրջակա միջավայր
    Գրառումներ: 54
    Վերջինը: 26.01.2017, 14:01
  3. Ծխախոտ
    Հեղինակ՝ Rammstein, բաժին` Մարդ և շրջակա միջավայր
    Գրառումներ: 9
    Վերջինը: 04.10.2008, 20:29

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •