Ռուֆուս-ի խոսքերից
Անահիտի հետ համաձայն եմ:
Որպես նախկին ծխող առողջությունը վերջին բանն էր, որն ինձ անհանգստացնում էր: Հա, գիտեմ, որ ծխելը քաղցկեղ ա առաջացնում ու այլ վախենալու հիվանդություններ, բայց լինելով ջահել ու առողջ, միշտ մտածել եմ, որ էդ հիվանդությունները ինձ չեն սպառնում: Ծխելը թողնելը շատ բարդ է, այն իսկական կախվածություն է ու երբեք չհավատաք էն ծխողներին, ովքեր ասում են, թե իրենք երբ ուզենան, ծխելը կթողնեն: Իրենք պարզապես ստում են, եթե էդքան հեշտ լիներ չծխելը, իրենք չէին էլ ծխի: Մարդու մոտ ֆիզիկական նիկոտինային կախվածությունը տևում է մի շաբաթ, իսկ հոգեբանականը՝ մինչև մի քանի ամիս, այսինքն նույնիսկ երբ ֆիզիկական կախվածությունը կարողանում ես հաղթահարել, հոգեբանականը դեռ երկար ժամանակը սկսում է ճնշել ու ստիպել, որ նորից ծխել սկսես:
Դեռահասների հետ աշխատելիս շեշտը առողջության վրա է պետք դնել, բայց ոչ թե, «եթե ծխես, քաղցկեղ ու այլ բոբո հիվանդություններ կունենաս», այլ «եթե չծխես, ու սպորտով զբաղվես, ավելի լավ կլինի քո համար»: Ընդհանրապես կարծում եմ, որ դեռահասներին ամենաճիշտը սպորտը որպես ծխելու ալտերնատիվ ներկայացնելն է: Ու կարևոր է role model-ներ բերել՝ մարզիկներ, ովքեր չեն ծխում, երգիչներ, դերասաններ և այլն: Մխիթարյանը շատ լավ օրինակ է:
Իսկ մոլի ծխողներին լուրջ օգնություն է պետք, որովհետև շատ դժվար է միայնակ ու առանց նիկոտինը փոխարինող միջոցների ծխելը թարգելը: Դրա համար շատ մեծ մոտիվացիա ու կամքի ուժ է պետք, ինչը ոչ բոլորը ունեն:
Էջանիշներ