Շատ ման եկա ինտերնետում, եդպես էլ չգտա այն, ինչ փնտրում էի, դրա համար դիմում եմ ձեր օգնությանը.
Ինտերնետում ամենուրեք կան տվյալներ, թե ինչպես թողնել ծխելը, բայց անձամբ ես չգտա նյութ, մեթոդներ ծնողի կամ ոչ միայն նրա համար, որոնցով նա կկարողանա ետ պահել երեխային ծխելուց.
Ինձ նման նյութեր են պետք՝ թե ինչպես դպրոցականներին վախեցնել, համոզել կամ ստիպել, որ չփորձեն առաջին գլանակ ծխախոտը ու չհայտնվեն կախվածության մեջ.
Դեռահասին չի վախեցնում այն, որ նա 30 կամ 60 տարեկանում կարող է քաղցկեղ ունենալ, որ 20 տարի կարճ կապրի: Նրանք դա շատ լավ գիտեն ու իրենց ընդհանրապես չի մտահոգում ապագայում առողջ լինելը: Այդ դեպքում ի՞նչը կստիպի նրանց հրաժարվել նույնիսկ առաջին ծխախոտը փորձելուց.![]()
Էջանիշներ