Մեջբերում dvgray-ի խոսքերից Նայել գրառումը
երբ որ սպորտով զբաղվես, ինկատի ունեմ առողջարարական սպորտը, այն ժամանակ նոր կհասկանաս, թե ովքեր են ապրում ու կյանքը վայելում, ծխողնե՞րը թե՞ սպորտով զբաղվողները:
կյանքից հաճույք ստանալը ՝ դա ուղեղը անջատելը չէ, այլ լրիվ ընդհակառակը:
Մի երկու հոգու գիտեմ, ովքեր դադարել են ծխելը (բայց իրանք թութունի վրա էին հիմնականում : Էդ մարդկանց ասելով՝ դադարելուց հետո իրենց մոտ լրիվ համային, հոտային զգացողությունները լավացել են, ասում են հիմա արդեն սնունդից հաճույք են ստանում։ Ասում են, ոնց որ առաջ ամեն ինչ մոխրագույն լիներ, իսկ դադարելուց հետո իրենց կյանքում փոքր գունավոր հաճույքներ են հայտնվել, որոնց բացակայությունն առաջ չէին զգում։