Չէ, ինչու՞, Ungrateful ջան, ես միշտ կողմ եմ ինտելեկտուալ և կառուցողական քննարկումների ծավալմանը: Դրանք, բացի գեղագիտական հաճույք պատճառելուց, նաև ծխելու անհագ ցանկություն են առաջացնում մեջս:
Ի դեպ՝ գիտնականները պարզել են, որ եթե սովորական թղթի փոխարեն թութունը փաթաթեք Շեքսպիրի սոնետների կամ Մոցարտի նոտաների մեջ, յուրաքանչյուր ծխած գլանակը ձեզ 0.002%-ով ավելի խելացի կդարձնի: Իսկ արդի բժշկությունը պնդում է, որ ծխելու ընթացքում դիմածնոտային ապարատի կատարած ծխման շարժումները խիստ օգտակար են առողջության համար, մասնավորապես՝ 42%-ով նվազեցնում են սրտի իշիեմիկ հիվանդություն ունենալու ռիսկը: Սրանք գիտականորեն ապացուցված փաստեր են: Ծխելը, ի թիվս այլոց, մարդուն դարձնում է ավելի համարձակ ու անվախ. ապացուցված է, որ յուրաքանչյուր մարդու ենթագիտակցության մեջ խորը կերպով արմատավորված է նախնադարյան անասնական վախը կրակից, և ծխող մարդիկ միակն են, ում դեպքում այդ արխայիկ ֆոբիան շատ թույլ է արտահայտված կամ իսպառ բացակայում է, քանի որ նրանք սովոր են «քթի տակ այրվող» կրակին:
![]()
Էջանիշներ