"ԱՐ"-ն ԷՐ Ի ՍԿԶԲԱՆԷ
Վերջում էլի Նա Է լինելու…
Ափսո՜ս՝ ներկա չեմ լինելու…
А я так НЕ думаю.![]()
Ճիշտ է, համաձայն եմ, ու նաև բնական է, որ օրգանիզմը երկար ժամանակ ծխախոտ կոչվող թմրանյութին ընտելանալուց հետո արդեն որոշակի «բողոքներ» պիտի հայտնի իր թմրանյութի բացակայության դեպքում, բայց նաև համոզված եմ (և դրա համար բազմաթիվ հիմքեր ունեմ), որ, այնուամենայնիվ, տվյալ դեպքում խնդիրն ավելի շատ հոգեբանական է, քան, ֆիզիկական։Այնպես որ ևս մի անգամ գալիս ենք այն եզրակացության, որ ծխելը թողնելու համար նախ և առաջ ցանկություն է պետք։ Եթե ցանկություն չեղավ, մնացած բոլոր միջոցներն անզոր են։
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Ամեն ծխախոտը կարճացնում է ծխողի կյանքը 12 րոպեյով, իսկ օրական մեկ տուփ ծխողի կյանքը տարեկան կարճանում է մեկ ամսով։ Աշխարհում յուրաքանչյուր 10 վայրկյանում 1 մարդ է մահանում ծխելու պատճառով։
Ըստ վիճակագրական տվյալների Հայաստանում ծխում է տղամարդկանց 68-70%-ը, իսկ կանանց 20-38%-ը, որոնք ծխախոտի գնման համար յուրաքանչյուր տարի ծախսվում է մոտավորապես 350 մլն. ԱՄՆ դոլար։ Եվ որպես այս դանդաղ ինքնասապանության արդյունք` ամեն օր Հայաստանում ծխելուց մահանում է 4-6 մարդ։
ՀՀ-ը ԱՊՀ երկրների մեջ համարվում է ամենածխող պետությունը իսկ ասշխարհում մտնում է առաջին տասնյակի մեջ։
http://www.nosmoking.am/
Իսկ այն նկարում ցուցադրված է ամերիկացի տղամարդկանց միջին ծխած ծխախոտի քանակը, և թոքերի քաղցկեղի դեպքերի քանակը։ Մեկնաբանությունների կարիք նույնիսկ չեմ տեսնում։
Վերջին խմբագրող՝ StrangeLittleGirl: 29.07.2007, 02:53:
Մենք քիչ ենք սակայն մեզ հայ են ասում,
Մեկ-մեկ էլ չէ են ասում, բայց հայից ավելի շատ են ասում
Вполне свободная личность, сама выбирай как думатьԲայց, խնդրում եմ, մի փորձիր ազդել մյուսների կարծիքի վրա կանխավ ծխախոտը հայտարարելով «թմրանյութ», որովհետև նույն տրամաբանությամբ և հաջողությամբ «թմրանյութ» կարելի է պիտակել թեյը, սուրճը, ցանկացած ցավազրկող և հանգստացնող դեղամիջոց, նույնիսկ երաժշտությունը և ընդհանրապես արվեստի ցանկացած բնագավառ…
Ասեմ նաև, որ ինձ անչափ հետաքրքիր կլինի լսել խնդրի հոգեբանության բնագավառին պատկանելու ունեցածդ հիմքերը, քանի որ, որքան ինձ հայտնի է չես ծխում և հազիվ թե ստույգ, անձամբ՝ «սեփական մաշկի» վրա զգացած փաստեր ունենաս ծխողի հոգեբանության և նրա օրգանիզմի, նիկոտինի նկատմամբ ունեցած պահանջի խորության բնագավառում, չհաշված այն իմացությունը, որը, գուցե ձեռք ես բերել հարց-ու-փորձով:
Ես ընդհանրապես չեմ գործածում ոգելից խմիչքներ, սակայն դա ինձ իրավունք չի տալիս կատեգորիկ դատողություններ անել մարդկանց մոտ ալկոհոլից հոգեբանական կամ ֆիզիկական կախվածության վերաբերյալ (թեև որպես գաղտնիք ասեմ, որ բժշկական կրթությունս ինձ տալիս է թե՛ դրա անհրաժեշտ հիմքերը և թե՛ իրավունքը):![]()
"ԱՐ"-ն ԷՐ Ի ՍԿԶԲԱՆԷ
Վերջում էլի Նա Է լինելու…
Ափսո՜ս՝ ներկա չեմ լինելու…
Վերջին խմբագրող՝ Highordy: 23.02.2007, 11:09:
"ԱՐ"-ն ԷՐ Ի ՍԿԶԲԱՆԷ
Վերջում էլի Նա Է լինելու…
Ափսո՜ս՝ ներկա չեմ լինելու…
Չէ, արի ամեն ինչ չխառնենք իրար։ Այն, որ ծխախոտն ունի թմրանյութ համարվելու համար անհրաժեշտ հատկանիշներ, ես չեմ, որ պիտի ասեմ։ Թմրանյութ կարելի է անվանել այն ամենը, ինչը ֆիզիկական և/կամ հոգեբանական կախվածություն է առաջացնում մարդու մեջ։ Այո, եթե դու այնպիսի կախվածություն ունենայիր երաժշտությունից, որ դրա բացակայության պատճառով քո մեջ նկատվեին որոշակի հիվանդագին երևույթներ, ապա քեզ գոնե փոխաբերական իմաստով կարելի կլիներ թմրամոլ անվանել, պարզապես երաժշտությունից այդպիսի կախվածության դեպքեր, կարծում եմ, չեն լինում, համենայնդեպս, ինձ հայտնի չեն, եթե կան էլ, ապա շատ հազվագյուտ կլինեն, դրա համար էլ երաժշտությունը, ինչպես նաև արվեստի մյուս բնագավառները թմրանյութ անվանելն ընդունված չէ։
Հիմա վերադառնանք ծխախոտի՝ թմրանյութ լինելու կամ չլինելու խնդրին։ Չգիտեմ, թե քեզ համար ընդհանրապես ինչը կարող է համոզիչ ու հավաստի լինել, որովհետև, ինչքան նկատել եմ, այս հարցում ամեն կերպ փորձում ես «տակից դուրս գալ»՝ հաճախ կառչելով փրփուրներից։ Եթե քեզ համար համոզիչ չեն ո՛չ գիտական ուսումնասիրությունները, ո՛չ վիճակագրական տվյալները, ո՛չ սովորական մարդկանց սեփական դիտարկումները և ո՛չ էլ այդ բոլորը՝ միասին վերցրած, ապա երևի նույնիսկ անիմաստ կլինի քեզ որևէ բան առաջարկելը, բայցևայնպես, պարտքս եմ համարում ներկայացնել ինձ հայտնի տվյալները՝ այստեղ դնելով տվյալ հարցին վերաբերող նյութ՝ քաղված wikipedia-ից.
Материал из Википедии — свободной энциклопедии
Табакокуре́ние (или просто куре́ние) — вдыхание дыма тлеющих высушенных листьев табака. Наиболее важным компонентом табачного дыма является никотин. В связи с тем, что курение часто становится привычкой, многие специалисты считают его разновидностью наркомании.
Действие никотина
Никотин является одним из веществ с сильнейшим аддиктивным потенциалом. При курении бо́льшая часть никотина пиролизуется, но даже оставшейся небольшой дозы достаточно для вызывания соматических и психологических эффектов, в том числе и для формирования химической зависимости. Исследования, проведённые Хеннингфилдом и Беновитцем показали, что никотин в бо́льшей степени вызывает зависимость, чем кофеин и марихуана, но в меньшей, чем алкоголь, кокаин и героин. Перрин в своём исследовании сделал вывод, что никотин больше, чем какие бы то ни было другие вещества, обладает способностью вызывать психологическую зависимость (даже считая алкоголь, сильнейший агент общесоматического действия, который может вызывать тяжёлые формы психических расстройств в результате отмены). С точки зрения психоаналитиков, курение - это раздражение оральной зоны, от которой человек получает самые первые удовольствия в жизни (сосание молока, насыщение, чувство защиты). Поэтому курение, с таких позиций, это признак неспокойствия, желания спрятаться, избежать напряжения.
Бросить курить становится трудно из-за симптомов синдрома отмены, например, бессонницы, раздражительности, нервозности, брадикардии, тенденции к набору веса. Большой процент (порядка 60 %) людей, пытающихся бросить курить, через три месяца возвращаются к этой привычке снова. Большинство курильщиков не видит необходимости бросать курить, так как они не видят никаких краткосрочных рисков курения.
Այո, անձամբ, իհարկե, չեմ ծխում և եզրակացություններս հիմնված են հենց այդ «հարցուփորձի» վրա։ Ուսումնասիրելով ինձ շատ մոտ կանգնած ծխող մարդկանց վարքը շատ մոտիկից, իսկ մի շարք մարդկանցը՝ իրենց ասածների, ինչպես նաև կողքից անձամբ կատարած ուսումնասիրությունների հիման վրա, հանգել եմ այն եզրակացության, որ ծխախոտից կախվածության հոգեբանական կողմն անհամեմատ ավելի զորեղ է, քան ֆիզիկական կողմը, որը, սակայն, նույնպես դեր ունի, և ես դա բոլորովին չեմ ժխտել։Ասեմ նաև, որ ինձ անչափ հետաքրքիր կլինի լսել խնդրի հոգեբանության բնագավառին պատկանելու ունեցածդ հիմքերը, քանի որ, որքան ինձ հայտնի է չես ծխում և հազիվ թե ստույգ, անձամբ՝ «սեփական մաշկի» վրա զգացած փաստեր ունենաս ծխողի հոգեբանության և նրա օրգանիզմի, նիկոտինի նկատմամբ ունեցած պահանջի խորության բնագավառում, չհաշված այն իմացությունը, որը, գուցե ձեռք ես բերել հարց-ու-փորձով:
Շատ դեպքեր գիտեմ, երբ մարդը փորձել է թողնել ծխելը, և դա նրան հաջողվել է։ Պարզապես մարդը որոշել է, որ ծխելն իրեն վնասում է, և թողել է, ոչ թե փորձել է դրանից խուսափելու պատրվակներ փնտրել՝ ակամա խաբելով նախ ինքնք իրեն, հետո՝ մյուսներին, ինչպես արել և անում են այն բազմաթիվ ծխողները, ում, իբր, չի հաջողվել թողնել ծխելը։ Համենայնդեպս, իմ ճանաչած բոլոր այն մարդիկ, ովքեր ասել են, որ ուզում են թողնել, բայց չեն կարողանում, երկար անհաջող «փորձերից» հետո, ի վերջո, խոստովանել են, որ, այնուամենայնիվ, այնքան էլ չեն ուզում թողնել, և հենց դա էլ նրանց այդքան ժամանակ խանգարում էր, որովհետև գիտակցաբար պայքարում էին, բայց միաժամանակ ներքուստ ինչ-որ բան էլ պայքարում էր այդ պայքարի դեմ, և, բնականաբար, արդյունք չէր լինում։ Դրա համար եմ ասում, որ մարդ պետք է իրոք ցանկանա, ոչ իրեն խաբի, ոչ ուրիշներին, պիտի լիովին գիտակցի, որ ուզում է թողնել, ոչ թե արտաքին ճնշման ազդեցությամբ այս պահին որոշի թողնել, բայց հետո սկսի ներքուստ պայքարել դրա դեմ՝ առանց գիտակցելու։
Իսկ ֆիզիկական կախվածության պատճառով առողջության ծայրահեղ վատացման դեպքերի գոյությունը ես նույնպես չեմ ժխտում, թեև իմ ծանոթներիդեպքերի մեջ այպիսիք չեն եղել։ Եղել են ինչ-որ խանգարումներ, որոնք ժամանակի ընթացքում հաղթահարվել են, համենայնդեպս, դեռ չեմ լսել այնպիսի դեպք, որ մարդը միայն դրա պատճառով չթողնի ծխելը։ Եթե ցանկություն ունենա, կարող է գոնե բժշկի օգնությամբ հաղթահարել առաջացած դժվարությունները։
Շատ գովելի է, որ ոգելից խմիչք չես գործածում։ Իսկ ինչ վերաբերում է կատեգորիկ դատողություններին, ապա եթե ավելի ուշադիր կարդաս գրածներս, կտեսնես, որ դրանցում ընդամենը արտահայտել եմ իմ կարծիքը, գուցե որոշ դեպքերում համոզված կարծիքը, բայց, ամեն դեպքում, դրանք չեմ ներկայացրել որպես դոգմաներ։Ես ընդհանրապես չեմ գործածում ոգելից խմիչքներ, սակայն դա ինձ իրավունք չի տալիս կատեգորիկ դատողություններ անել մարդկանց մոտ ալկոհոլից հոգեբանական կամ ֆիզիկական կախվածության վերաբերյալ (թեև որպես գաղտնիք ասեմ, որ բժշկական կրթությունս ինձ տալիս է թե՛ դրա անհրաժեշտ հիմքերը և թե՛ իրավունքը):![]()
Փառք աստծո, կարողանում եմ հիմքն ու ապացույցն իրարից զանազանել։
Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 23.02.2007, 13:17:
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Բարեւում եմ բոլորին,
միեւնույն ժամանակ ցանկանում եմ սատար կանգնեմ կոլեգայիս, ով մոտ 11 ամիս առաջ բացեց այս թեման (ծխախոտ), եւ ում համար առաջնային է մարդկային շփման հաճույքը: Խոսքս Հովուլիկի մասին է: Քեզ-առանձնահատուկ ողջույն: (ես ել ասում եմ՝ էս տղեն ո՞ւր է կորել, դու մի ասա... ֆորումներից դուրս չի գալիս):
Նախ, մի փոքր ներկայանամ. ես մարդ եմ, ով իր կյանքի այս հատվածը նվիրել է հենց կախվածությունների խնդրին: Փորձել եմ օգնել (հաճախ դա հաջողվել է), օգնել մարդկանց, ովքեր կախվածության մեջ են գտնվում տարբեր տեսակի թմրամիջոցներից (հերոին եւ այլն, այդ թվում՝ ծխախոտ) կամ երեւույթներից (ինտերնետ, խաղամոլություն եւ այլն):
Երկար եւ հատկապես բարակ չգրելու համար, կարծում եմ իմ եւ իմ գործունեության մասին գլխի կընկնեք՝ այցելելով
http://www.antidrug.health.am/ ինտերնետային կայքը (ARM-ENG-RUS):
Նաեւ հետեւելով Ձեր բաց զրույցին, հասկացա, որ դուք (sorry) այս թեմայի վերաբերյալ դեռ լիարժեք պատկերացում չունեք (որքան էլ թեման թողարկողը եւ եւս 1-2 հոգի փորձել են լուսաբանել): Պատրաստ եմ մասնագիտական պատասխան տալ ամենատարբեր հարցերի (կցանկանայի նաեւ մեր զրույցը դնել գիտական ռելսերի վրա): Խոսենք ոչ միայն հարեւաններից, ովքեր կարողացել են կամ չեն կարողացել ձերբազատվել ծխախոտից կամ այլ թմրամիջոցներից: Վերջապես, մենք հայտնվել ենք այստեղ ոչ նրա համար, որ ժամանակ վատնենք:
Սկզբի համար խորհուդ կտայի կարդալ (RUS) այս հոդվածները.
http://www.antidrug.health.am/news/d...ddiction/1979/
http://www.antidrug.health.am/news/d...ddiction/1985/
Ավելի <փակ> հարցերի համար, խնդրեմ համեցեք http://www.antidrug.health.am/-ի Feedback-ը (հետադարձ կապ):
Կարծում եմ, կկարողանամ օգտակար լինել:
Առայժմ այսքանը
Ավելացվել է 7 րոպե անց
Հա, մոռացա ասել, որ ՆԻԿՈՏԻՆԻ մասին դուք ամփոփիչ տեղեկություն կարող եք ստանալ՝ այցելելով հետեւյալ էջերը.
ռուսերեն՝ http://www.antidrug.health.am/rus/drugs_nic_rus.php
անգլերեն՝ http://www.antidrug.health.am/eng/drugs_nic_eng.php
Ավելացվել է 9 րոպե անց
Մոռացա ասել, որ ՆԻԿՈՏԻՆԻ մասին դուք ամփոփիչ տեղեկություն կարող եք ստանալ՝ այցելելով հետեւյալ էջերը.
ռուսերեն՝ http://www.antidrug.health.am/rus/drugs_nic_rus.php
անգլերեն՝ http://www.antidrug.health.am/eng/drugs_nic_eng.php
Վերջին խմբագրող՝ AntiDrug: 26.02.2007, 00:12: Պատճառ: Գրառման ավելացում
2AntiDrug
Ողջույն
Իրականում տեսել եմ Ձեր ելույթը TV-ով, շատ համոզիչ էր:
Դրանից հետո որոշեցի հեռու մնալ թմրանյութերից…
խնդրում եմ ասեք մեկի անունը որ ծխելուց մեռելա , ավելի լավ ե պայքարել ալկոհոլի դեմ
շատ համամիտ եմ Highordy հեդ
Վերջին խմբագրող՝ teleport: 01.03.2007, 13:12:
Հիմա ի՞նչ է, առաջարկում ես, որ նորից կրկնենք այն ամենը, ինչ այս թեմայում վաղուց ու արդեն մի քանի անգամ գրե՞լ ենք...Ճիշտ կլինի, եթե նման հարցեր բարձրացնելուց առաջ թեման սկզբից կարդաս, որպեսզի նման հարցեր չծագեն։
![]()
Իսկ ալկոհոլի դեմ պայքարի համար կարող ես առանձին թեմա բացել. փառք աստծո, դրա հնարավորությունը կա։ Բայց, ամեն դեպքում, ալկոհոլի վնասակարությունը ոչ մի կերպ չի փոքրացնում ծխելու վնասակարության խնդիրը։![]()
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Ներող, բայց հարցդ անկապ է... խոսքի, մեր կողքի շենքի Ստյոպը... էդ քեզ մի բան տվե՞ց:
Մի բան լավ իմացիր, որ.
1) 2000թ. առողջության տաս առաջատար, բայց կանխարգելվող ռիսկի գործոնների շարքում ծխախոտը զբաղեցնրել է 4-րդ տեղը:
2) Աշխարհում ծխելու պատճառով մահանում է յուրա քանչյուր 10-րդ մարդը (այդ թվում՝ մեր հարեւան Ստյոպը) ,
3) 2000թ. ծխախոտը կազմել է բոլոր հիվանդություններից առաջացրած վնասների 4.1%-ը:
4) Մինչեւ 2006 թվականը ծխախոտից տարեկան մահերի թիվը անցել է 10 միլիոնից,
Սա ես չեմ հորինել, այլ փաստում է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը:
Ինչ վերաբերվում է ալկոհոլին, ապա դրա դեմ պայքարել, կարծում եմ, պետք չէ, պետք է պարզապես չափը չանցնել, իսկ եթե չի հաջողվում, ուրեմն՝ հեռու մնալ:
Առայժմ այսքանը
Ավելացվել է 3 րոպե անց
Մեսրոպ, մոռացա շնորհակալությունս հայտնել ջերմ խոսքերիդ համար: Նաեւ շնորհակալություն File.am-ի ստեղծմանը քո անձնական ներդրման համար: Շատ օգտակար կայք է, ինքս հաճախակի օգտվում եմ:
AntiDrug
antidrug.health.am
Վերջին խմբագրող՝ AntiDrug: 02.03.2007, 02:21: Պատճառ: Գրառման ավելացում
ես ծխող եմ: Այո դա շատ վատ սովորություն է :Արդեն 5 տարի է : Դրանից առաջ թունդ սպորտսմեն էի:
եղել է ժամանակ , որ որոշել եմ թարգեմ , բայց նյարդայնանում էի :
Հիմա հաստատ համոզված եմ , որ թարգելով ինձ ավելի շատ վնաս կտամ քան ծխելով :
Ծխելը դա թույն է միանշանակ:
Ու աւելացնեմ նաեւ , որ ծխելով ընտանիք չի քայքայվում , բայց խմելով ,,,
Աստված հեռու պահի չարիքներից:
(Ու ձեր հարեվան Ստյոպը , անկապ մարդ էր , խմելուց էր շատ ծխումՀազար ներող )
Վերջին խմբագրող՝ teleport: 02.03.2007, 02:29:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ