Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
Սոֆ, այդ դեպքում մի քիչ էլ հստակեցնեմ: Ես պիտի գրեի «գրեթե վստահ եմ», այլ ոչ թե «վստահ եմ» ու այսուհանդերձ այն մարդը, ով կարծում է, թե վստահ լինելը մեծամտության նշան է, մտային ընդունակությունների հետ շատ մեծ պրոբլեմ ունի
Նորից մեծամիտ ես, որովհետև չես գրել՝ կարծում եմ, որ մտային ընդունակությունների հետ մեծ պրոբլեմ ունի: Ինչևէ, մենք չենք քննարկում իմ մտավոր ընդունակություններն ու դրանց հետ կապված ենթադրյալ պրոբլեմները՝ ավելին, կարծում եմ՝ դու անընդհատ կրկնում ես դա, ինչ-որ պրիմիտիվ փորձ անելով ինձ պրովոկացիայի ենթարկել:
Անցանք առաջ: Եթե ինչ-որ տեղ գողության համար ձեռք են կտրում, դիցուք, հիմք չի տալիս խոսել այստեղ այդ նորմի ընդունման հավանականության մասին: Ու ես շարունակում եմ պնդել, որ քո մտահոգությունն անտեղի ու մտացածին է (չմոռանանք, մենք խոսում էինք Հայաստանյան բարքերի մասին):
Հիմք է: Գերմանիայի բարքերը մինչև Հիտլերը չեմ կարծում, որ ինչ-որ բանում զիջում էին Հայաստանի ժամանակակից բարքերին: Պարզապես, ինչպես և մեր մոտ, փոփոխությունների ժամանակաշրջան էր, ու թե ինչ ուղղություն կստանան այդ փոփոխությունները, շատ դժվար է պատկերացնել:
Հարցիս արդեն պատասխանել ես, երկար մտածելուց հետո տվել ես ծայրահեղական պատասխան ու կարծում եմ, որ ծայրահեղական պատասխանիդ հիմնական նպատակը դիրքերից չնահանջելն էր, ոչ ավելին:
Կարծիր:
Չծխողները նորմալ պայմաններում ծխողներին վնաս չեն հասցնում, տհաճություն չեն պատճառում, ինչը հակառակի մասին չի կարելի ասել, ասելու դեպքում սուտ ասած կլինեն:
Կարծում եմ՝ նորմալ պայմաններ ասելով դու ի նկատի ունես ծխողների բացակայությամբ:
Հետևաբար խնդիր եղել է ու կա չծխողի իրավունքի պաշտպանությունը, այլ ոչ թե ծխողի: Երթուղայինի վարորդի ծխելը սխալ է ու տգեղ, դրա դեմ պիտի արգելք լինի (ու կա), ոչ թե անհատները պայքարեն: Քո բոլոր խոսքերը՝ երթուղայինի վարորդի ծխելու իրավունքի պաշտպանության առ ոչինչ են, արհեստածին:
Իմ ասածի քո վերլուծումն անհիմն է ու լրիվ դատարկ տեղը, քանի որ շահագրգռված կողմերից միայն մեկն արտահայտվելու հնարավորություն ունի: Երբ երթուղայինի ծխող վարորդները կունենան այս բանավեճին մասնակցելու, իրենց տեսակետն արտահայտելու ու պաշտպանելու հնարավորություն, այդ ժամանակ էլ կխոսես: Նրանց անունից խոսել կամ այս թեմայով ավելին ասել ես չեմ պատրաստվում, քանի որ ինքս ինձ իրավունք չեմ վերապահում:
Բնավ կարիք չկա ինչ-որ վարորդից հարցազրույց վերցնել՝ իրավիճակը հասկանալու համար, որովհետև հասարակ դիտողունակություն ունեցող մարդն էլ նկատում է, որ շատ վարորդներ շատ ուղևորների ծխելով տհաճություն են պատճառում, ոտնահարում նրա իրավունքները:
Նրանց տեսանկյունը պաշտպանում է պարզ տրամաբանությունը, որից դու այդքան փախնում ես. ԻՄ ԵՐԹՈՒՂԱՅԻՆՆ Է, ՉԵ՞Ս ՈՒԶՈՒՄ՝ ՄԻ՛ ՆՍՏԻՐ:
Կարծում եմ, Հիտլերն էլ էր համարում, որ հրեաների հետ կապված իրավիճակը հասկանալու համար կարիք չկա ոչ մի հրեայից հարցազրույց վերցնել: Իհարկե, եթե մեկին մի բան ես ուզում համոզել, ոչ մի դեպքում ձեռնտու չի հակառակ կարծիք լսել:
Սահմանափակվում եմ այս ճշմարտությունները կրկնելով, հետագա դեմագոգիկ քննարկումներից առժամանակ հեռու մնալու որոշումով
Շարունակիր ծայրահեղականացնելը, եթե դա քեզ բավականություն է պատճառում:
Բավականությու՞ն: Ոչ: Բավականություն ինձ կպատճառի արդյունքը, եթե լինի:
հ.գ. Թեմայում բազում են նաև հակառակ ծայրահեղականությունները, օրինա բժիշկների մասին պնդումները, ամենուր ծխելն արգելելու մասին պնդողները և այլն: Ընդդիմացել եմ հենց քեզ, քանի որ քո ծայրահեղականացումները եղել են ագրեսիվ, չափազանց սրված, գրոտեսկի աստիճանի:
Ընդդիմացել ես ինձ, որովհետև ուզեցել ես ինձ ընդդիմանալ, մի անգամ, երկու անգամ, հետո էլ հպարտությունդ թույլ չէր տալիս նահանջել կարծում եմ՝ իմ բերած գրոտեսկային օրինակներից շատերի հետ դու ինքդ համաձայն ես, պարզապես նախորոք ընտրված ուղղությունդ քեզ հնարավորություն չի տալիս պարզ նայել դրա վրա: