Շատ էլ լավ օրենք ա։ Բա չէ, չծխողները ծխողների պատճառով պիտի աշխատավայրում նստած ամբողջ օրը ծուխ շնչեն, հա՞, ինչ ա թե ծխողներն ալարում են իրենց հաճույքը բավարարելու համար իրենց մի քիչ նեղություն տալ, դուրս գալ։
Իսկ եթե քեզ թվում ա, թե ծխախոտի գների բարձրացումը, ինչպես նաև փակ տարածքներում ծխելու արգելքը ոչ մի ազդեցություն չունի ծխողների թվի վրա, ասեմ, որ չարաչար սխալվում ես, որովհետև ԱՄՆ–ում անհամեմատ ավելի քիչ են ծխողները, քան Հայաստանում, ու դա տեղի ա ունեցել հենց նշածս օրենքի շնորհիվ։

Արի ու տես, որ մարդիկ լավ էլ հասկանում են, որ եթե անհարմար ա, թանկ ա նստում ու էդպիսով ձեռնտու չի ոչ մի առումով, ուրեմն ավելի լավ ա թարգել ու ավելի հանգիստ ու հարմարավետ ապրել։
Պատկերացնում եմ, թե էս ասածներիս համար ոնց եք ինձ ատում, բայց դե ի՞նչ արած, դուք ձեր տեսակետն եք հայտնում, ես էլ իմը։ Ամեն դեպքում ծխելը կենսական անհրաժեշտություն չի, իսկ մաքուր օդ շնչելն անհրաժեշտ ա քիչ թե շատ առողջ լինելու համար, հետևաբար հանուն արդարության առաջինը պիտի միշտ էլ զոհաբերվի հանուն երկրորդի, առնվազն նորմալ երկրներում։ Ցավալի ա, որ Հայաստանը դեռ շատ հեռու ա նորմալ երկիր լինելուց, որ նման օրենք ընդունի, դրա համար էլ Հայաստանում չծխողներն են ծխախեղդ լինելով հարմարվում ծխողներին։
Էջանիշներ