Ամեն անգամ ժամանակ չէր լինում ամբողջը կարդալու, հենց նոր վերջացրեցի, ու~ֆ...
էս ինչեր են մեր բժիշները գրել, գլուխս ֆռաց...![]()
Հիմա սկսեմ![]()
Նախ, հարգելիներս, ասեմ, որ երբեք չեմ ծխել, ցանկութկյուն չեմ ունեցել փորձելու, և չեմ ել փորձի..., քանի որ չեմ ուզում իմ ձեռքով փչացնել իմ տեղից էլ ոչ իդեալական առողջությունը (առողջականից չեմ բողոքում, պարզապես եթե մեզանից յուրաքանչյուրը ստուգում անցնի, հաստատ մի 2 հիվանդություն կհայտնվեն...)
մի խոսքով, եթե գիտեմ, որ ինչ-որ բան իմ առողջությանը վնաս է, և ես կարող եմ առանց դրա ապրել, ապա հաստատ չեմ սկսի...
իմ հայրը 25 տարի ծխելուց հետո մի օր որոշեց ու միանգամից թարգեց, ասում է որ հաշվեցի ինչքան եմ տալիս էդ զիբիլին, + վնասա, ինչի ծխեմ որ?ասեց մարդը, ու թարգեց, ու առաջին ուրախացողը ես եղա
![]()
ես իհարկե բժիշկ չեմ, ու գիտական բացատրություններ չեմ կարող տալ, բայց իմ կարծիքով, եթե մարդ չի ուզում, ինչքան էլ համոզես, փորձես հասկացնել ու օգնել, միևնույն է, չի օգնի...ասում եմ այն, ինչ աչքովս եմ տեսել, իմ ծանոթների օրինակի վրա...մարդ ինքը պիտի որոշի ու հասկանա, որ պետք չի, ու որ անհրաժեշտ է թողնել...
մի բան ել նշեմ, շատերի կարծիքով տղամարդու ծխելու փոստը այնքան անտանելի չէ, քան կնոջ ծխելը...իմ կարծիքով բոլորովին տարբերություն չկա կինն է ծխում, թե տղամարդը...ես դեմ եմ ծխելու գաղափարին...![]()
Բայց պետք է նշել, որ համենայն դեպս իմ սերնդի երիտասարդների շրջանում շատ տարածված է չծխելը, ու իմ ծանոթների մեծամասնությունը չի ծխում, ինչը միայն ուրախացնում է, երևի ամեն ինչ կորած չէ, ու մարդիկ գիտակցում են թե ինչն է իրենց համար կարևոր...![]()
Artgeo, պոստերդ կարդալիս ակամաից հիշեցի ԿՎՆ-ի Մինսկի խմբի մինի-ներկայացումը, որ կոչվում է "Շատ-շատ համով թունավորված պեչենի..." չգիտեմ տեսել եք թե չէ, մի հոյակապ տեսարան է...![]()
![]()
Էջանիշներ