User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 927 հատից

Թեմա: Ծխախոտ

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #11
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    38
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ծխախոտ

    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ որ ծխողների միայն չնչին տոկոսն է իրեն նեղություն տալիս մտածելու չծողներին վնաս չտալու ու տհաճություն չպատճառելու մասին, էդ ոչի՞նչ։

    Իսկ ինչ վերաբերում է ակցիաներին, ես հատկապես վերջին ժամանակներում եկել եմ էն համոզման, որ ծխախոտի դեմ պայքարի բացահայտ ու ակտիվ ձևերն իրոք, որպես կանոն, ոչ միայն աչքի են ընկնում անարդյունավետությամբ, այլև ծխողներին ավելի են «ոգևորում» ծխելու հարցում։ Մարդիկ տեսնում, կարդում կամ լսում են հակածխախոտային ակցիաները, ատելությամբ լցվում դրա կազմակերպիչների հանդեպ, ինադ ընկնում, կամ լավագույն դեպքում ծանր հառաչում են ու վառում հերթական գլանակը։ Իհարկե, չեմ պնդում, որ ոչ մի օգուտ չեն տվել կամ չեն տալիս (գուցե ինչ–որ մարդկանց վրա ազդել են, չգիտեմ), բայց ես, թեև ծխախոտի թունդ հակառակորդ եմ ու շատ կուզենայի, որ ծխախոտը՝ որպես երևույթ, վերանար աշխարհիս երեսից, այնուամենայնիվ, պիտի խոստովանեմ, որ դեռ չեմ հիշում էնպիսի դեպք, որ ինչ–որ մեկը ծխախոտի դեմ ճառեր, բողոքներ կամ սարսափազդու պատմություններ լսելուց հետո թարգի ծխելը։ Իսկ հակառակ էֆֆեկտին, այսինքն՝ որ ծխելը չթարգելու ցանկություն առաջանա, բազմիցս ականատես եմ եղել, ցավոք...

    Ինչևէ, չեմ համարում եմ, թե պայքարել պետք չի, կարծում եմ, որ ամեն դեպքում պետք է, բայց, ըստ երևույթին, արմատապես ուրիշ մեթոդներով։ Իսկ թե որոնք են էդ մեթոդները, առայժմ դժվարանում եմ ասել... Բարդ է։
    Անուկ, եթե ես սկսեի նույն ինտենսիվությամբ պայքարել ծխախոտի դեմ պայքարողների դեմ, մի քանի դատական գործ հարուցեի, դիմեի մարդու իրավունքների դատարան, հասնեի նրան, որ հասարակական վայրերում արգելվեր ծխելու դեմ պայքարելը, ապացուցեի, որ ծխելու դեմ պայքարելը վտանգավոր է մարդու ներվերի վրա, ընդ որում պասիվ պայքարելը (պայքարողներին լսելը) մոտ երեք անգամ ավելի վնասական է, քան պայքարելը, ցույց տայի, թե ինչպես է ծխախոտի դեմ պայքարելն ազդում սրտանոթային համակարգի վրա, ձեզ դա դու՞ր կգար: Այո, եկեք պայքարենք ոչ էթիկ ծխելու դեմ, որովհետև եթե պահանջում ենք հարգել ծխողների ծխելու իրավունքը, ապա եկեք հարգենք նաև չծխողների չծխելու (թեկուզ պասիվ չծխելու) իրավունքը: Եկեք ակցիաներ իրականացնենք, որ ծնողները չծխեն երեխաների մոտ և այլն: Բայց, նորից եմ կրկնում, ոչ մեկը չպետք է ոտնահարի իմ ծխելու իրավունքը: Փաստորեն, եթե մարդկանց մի մասը սովորեր առանց շնչելու ապրել, կարող էր ապացուցել, որ մթնոլորտային աղտոտման պատճառով շնչելը վնասակար է ու սկսեր շնչելու դեմ ակցիաներ իրականացնել:
    Լավ, արգելեցիք ծխախոտը: Սրբեցիք այն աշխարհի երեսից: Հետո՞: Ալկոհո՞լը: Սու՞րճը: Թե՞յը: Աղն ու շաքա՞րը: Սե՞քսը: Նման աշխարհում ապրել չեմ ուզում ու չեմ պատրաստվում:
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  2. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Freeman (09.01.2012), Quyr Qery (09.01.2012)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Էլեկտրոնային ծխախոտ
    Հեղինակ՝ Elmo, բաժին` Մարդ և շրջակա միջավայր
    Գրառումներ: 90
    Վերջինը: 05.09.2018, 21:35
  2. Երեխաներին ալկոհոլ և ծխախոտ, արևածաղիկ տալու երևույթը
    Հեղինակ՝ GriFFin, բաժին` Մարդ և շրջակա միջավայր
    Գրառումներ: 54
    Վերջինը: 26.01.2017, 14:01
  3. Ծխախոտ
    Հեղինակ՝ Rammstein, բաժին` Մարդ և շրջակա միջավայր
    Գրառումներ: 9
    Վերջինը: 04.10.2008, 20:29

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •