Դատարկություն-ի խոսքերից
Ես կարդում եմ ծխելու մասին գրած վատ բաները ու չեմ հասկանում, մի՞թե եթե ծխելը էդքան վատ բան լիներ, աշխարհում միլիոնավոր մարդիկ դրանով կտարվեին, հիմա հեշտ է ծխողներին քննադատելը ու տանջելը, բայց մի պահ մտածեք որ դուք եք փորձում ու չեք կարողանում ավարտել, կյանքում շատ բաներ կան, որ ծխելուց էլ վնասակար են ու մենք բոլորս կախվածության մեջ ենք, պարզապես դա ոչ ոք չի նկատում... ես ոչ մի կերպ չեմ պրոպագանդում ծխել, բայց հանգիստ թողնենք ծխողներին, ախր էդքան տանջելուց հետո մեծ մասը ավելի շատա ուզում ծխի... իսկ ծխելու վնասի մասին ասեմ, որ շատ մարդիկ դրան ընդհանրապես բանի տեղ չեն դնում ուզում եք ասեք վաղը կսպանի նրանք էլի կծխեն և նույնիսկ որոշները, իմանալով ծխելու վնասի մասին ավելի շատ են ուզում ծխել.... ես չեմ ծխում, բայց չեմ էլ խանգարում ծխողներին վայելել իրենց <հաճույքը>, դա իրենց կյանքն է, նրանք էլ ինձ չեն խանգարում որոշ դեպքերում, երբ իմ համար հաճույք է իսկ իրենց համար ոչ..... իսկ ծխելը թարգելը դա զուտ անձնական խնդիր է ուզում ես ծխիր ուզում ես ոչ, ուզում ես ավարտիր ծխելդ ուզում ես ոչ...
Վերջում ավելացնեմ Մարկ Տվենի խոսքերը
<Կյանքում ամենահեշտ բաներից մեկը ծխելը թարգելն է. ես արդեն մի քանի տասնյակ անգամ դա արել եմ>
Էջանիշներ