ՀԸՄ..Հայկօ՛, դ եմի հատ փորձի էլի... ասենք թարգել միանգամից...
ախպերս երեք օր չծխեց, ատամները սկսեց ցավել, սիրտը վատանալ, տրամն էլ ահավոր ընկած էր![]()
ՀԸՄ..Հայկօ՛, դ եմի հատ փորձի էլի... ասենք թարգել միանգամից...
ախպերս երեք օր չծխեց, ատամները սկսեց ցավել, սիրտը վատանալ, տրամն էլ ահավոր ընկած էր![]()
Չվնասեի, չէի ծխի: Իրականում առողջության համար ամենավնասակար բանն ապրելն է՝ դրանից մեռնում են:Ծխախոտը վատ է 3 պատճառով
1 .վնասում ես քո առողջությանը
Էթիկայի որոշակի կանոնների պահպանման դեպքում՝ ոչ:2. վնասում ես ուրիշների առողջությանը
Իմ անձնական փորձից ասեմ՝ ոչ: Ես չորս տարի է, սարսափելի չափերով եմ ծխում: Ինչպես է ձեզ՝ բանակում մի երեկոյի մեջ 10 տուփ զինվոր ծխելը: Բայց պահի տակ ամիսներով չեմ ծխում, որովհետև կարիքը չեմ զգում: Փաստորեն, ֆիզիկական կախվածություն չկա: Իսկ հոգեբանական կախվածություն՝ այն ես թեյից էլ ունեմ, կոմֆորտից էլ, լավ մարդկանցից էլ: Այդ կախվածություններն են, որ կապում են ինձ կյանքից ու ստիպում են գնահատել այն: Երեխան կախվածություն է: Ամուսնությունը կախվածություն է: Գեղեցիկ, հագեցած կյանքը կախվածություն է: Արվեստը կախվածություն է:3. կախվածություն է առաջացնում(իսկ եթե դու կախվածություն ունես մի բանից ուրեմն դու դրա գերին ես դառնում)
Լավ եմ անում՝ ծխում եմ: Ինչպես թերհաս մանուկների մոտ է մոդա չորս տարեկանից ծխելը, որ իրենց տղամարդ զգան, այն պես էլ երիտասարդության մեջ է մոդա ընկել՝ սկզբում բուսակերությունը (վայ-վայ, էն պուպուշ գազանիկներին ո՞նց են իմ նման հրեշները ուտում), հետո էլ ծխախոտի դեմ պայքարը:
Սա՞ է ձեր ազատությունը, երբ ճնշում եք, պարտադրում եք մարդկանց «ազատության» ձեր իդեալը:
Լավ եմ անում՝ ծխում եմ: Ամեն ինչ լավ է, եթե դրա մեջ կուլտուրա կա, իսկ չարաշահելիս ամեն ինչ էլ չարիքի է բերում: Սա իմ ընտրությունն է: Ես ոչ ոքի չեմ պարտադրում ծխել՝ ոչ հոգեբանորեն, ոչ ֆիզիկապես: Որովհետև հարգում եմ ձեր ընտրելու իրավունքը: Դուք էլ իմը հարգեք:
Վերջին խմբագրող՝ Rhayader: 09.12.2008, 01:57:
"Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"
Voice of the Nightingale - իմ բլոգը
Եկվոր (27.04.2009)
Էդ ո՞րն ա…Էթիկայի որոշակի կանոնների պահպանման դեպքում՝ ոչ:
Չեմ հավատում:Իմ անձնական փորձից ասեմ՝ ոչ: Ես չորս տարի է, սարսափելի չափերով եմ ծխում: Ինչպես է ձեզ՝ բանակում մի երեկոյի մեջ 10 տուփ զինվոր ծխելը:
Ֆիզիկական կախվածությունը չէ, որ պարտադիր գործածելու պահանջ է ի հայտ բերում:Բայց պահի տակ ամիսներով չեմ ծխում, որովհետև կարիքը չեմ զգում: Փաստորեն, ֆիզիկական կախվածություն չկա:
Շատ յուրահատուկ, բայց զարմանալիորեն ոչ ստույգ պատկերացումներ ունես թեյի, երեխաների, արվեստի, ամուսնության, կոմֆորտի և ամենայն գեղեցիկի, միևնույն ժամանակ մարդու մոտ կախվածություն առաջացնող նյութերի մասին:Իսկ հոգեբանական կախվածություն՝ այն ես թեյից էլ ունեմ, կոմֆորտից էլ, լավ մարդկանցից էլ: Այդ կախվածություններն են, որ կապում են ինձ կյանքից ու ստիպում են գնահատել այն: Երեխան կախվածություն է: Ամուսնությունը կախվածություն է: Գեղեցիկ, հագեցած կյանքը կախվածություն է: Արվեստը կախվածություն է:
Լավ է՝ չասացիր, որ սննդից էլ ունես ֆիզիկական կամ հոգեկան կախվածություն:
Մնացածին չանդրադառնամ. միայն ասեմ, որ «կախվածության համախտանիշ»-ի հիմքում ընկած են մարդու կենտրոնական նյարդային համակարգում մարդու տրամադրությունը, վարքագիծը կարգավորող «կենտրոններ»- ի ֆիզիոլոգիական, կենսաքիմիական լրջագույն պրոցեսները, դրանց հետևանքով առաջացող խանգարումները, որոնք աղավաղում են նույն այդ մարդու հոգեկան և ֆիզիկական առողջությունը՝ ամենալայն իմաստով:
Հա, ասեմ, որ թեյը տեսականորեն կարող է առաջացնել կախվածություն՝ շա՜տ մեծ քանակներով և շա՜տ հաճախ օգտագործելու դեպքում:
Փաստ է: Ծխողներս, ինքներս մեզ վնասելով, վնասում ենք նաև մեզ շրջապատողներին: Ծխախոտը, բացի նիկոտինը, պարունակում է նաև ուռուցքածին նյութեր: Մի մոռացիր նաև ծխի անմիջական հետևանք հանդիսացող շնչական, սիրտ-անոթային համակարգի հիվանդությունները:Լավ եմ անում՝ ծխում եմ: Ինչպես թերհաս մանուկների մոտ է մոդա չորս տարեկանից ծխելը, որ իրենց տղամարդ զգան, այն պես էլ երիտասարդության մեջ է մոդա ընկել՝ սկզբում բուսակերությունը (վայ-վայ, էն պուպուշ գազանիկներին ո՞նց են իմ նման հրեշները ուտում), հետո էլ ծխախոտի դեմ պայքարը:
Սա՞ է ձեր ազատությունը, երբ ճնշում եք, պարտադրում եք մարդկանց «ազատության» ձեր իդեալը:
Քեզ ո՞վ է պարտադրում, որ չծխես: Ծխիր, բայց այնտեղ որտեղ չես ոտնահարում մյուսների ազատ ապրելու իրավունքը:Լավ եմ անում՝ ծխում եմ: Ամեն ինչ լավ է, եթե դրա մեջ կուլտուրա կա, իսկ չարաշահելիս ամեն ինչ էլ չարիքի է բերում: Սա իմ ընտրությունն է: Ես ոչ ոքի չեմ պարտադրում ծխել՝ ոչ հոգեբանորեն, ոչ ֆիզիկապես: Որովհետև հարգում եմ ձեր ընտրելու իրավունքը: Դուք էլ իմը հարգեք:
Հասարակությունը պետք է հնարավորինս պայքարի, իր առողջ լինելու համար, անկախ նրանից դա ինձ ու քեզ դուր գալի՞ս է, թե՞ ոչ:
Եկվոր (27.04.2009)
Մարկիզ ջան, ես երբեք չեմ ծխում այն մարդկանց մեջ, ում դա տհաճ է:
Գիտեմ, ինչ ի նկատի ունես: Բայց ոչ միշտ է, որ դրանք կարելի է համարել բնական պահանջ: Իսկ երեխաներն ու ամուսնությունը ես ոչ թե որպես պահանջ-կախվածություն եմ դիտարկում, այլ որպես ազատությունը սահմանափակող գործոն-կախվածություն, հակադրելով դա իմ մեջբերած գրառմանը:Շատ յուրահատուկ, բայց զարմանալիորեն ոչ ստույգ պատկերացումներ ունես թեյի, երեխաների, արվեստի, ամուսնության, կոմֆորտի և ամենայն գեղեցիկի, միևնույն ժամանակ մարդու մոտ կախվածություն առաջացնող նյութերի մասին:
Լավ է՝ չասացիր, որ սննդից էլ ունես ֆիզիկական կամ հոգեկան կախվածություն:
Երբ էն պառաված կույսերը կասկադով երթեր են անում, էլ չծխողների իրավունքներ հարգելս էլ չի գալիս:
"Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"
Voice of the Nightingale - իմ բլոգը
"Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"
Voice of the Nightingale - իմ բլոգը
եկեք ակումբում բացենք ծխողների համար մի անկյուն, ու տեսնենք թե որտեղա կայֆ![]()
Աշխարհում առաջին հայալեզու բլոգը. իմ կարծիքը նախկին Բրիտանական գաղութ Ամերիկայի Միացյալ Նահանգներից։
Մեկի կարծիքով ծխելը մահաբեր վնաս է, իսկ մեկ ուրիշի կարծիքով ոչ միայն վնաս չէ, այլ նաև օգտակար։ Մեկի կարծիքով ծխելը կախվածության մեջ է գցում, իսկ մեկ ուրիշի կարծիքով ոչ միայն կախվածության մեջ չի գցում, այլ նաև օգնում է որ հաստատվես որպես անհատականություն....
Որպեսզի չգրեմ մի բան, ինչը կդիտվի անձնական ու սուբյեկտիվ կարծիք, ցանկանում եմ բերել «Առողջության համաշխարհային կազմակերպության» կողմից թողարկված մի քանի տվյալներ։
Ամբողջ աշխարհում ամեն 8 վայրկյանը մեկ, ծխելուց մահանում է մեկ մարդ։ Տարեկան մոտ 4 միլլիոն
Եթե այսպես շարուկավի, ապա 20 տարի հետո ծխելը կդառնա մահվան հիմնական պատճառը և ծխելու պատճառով մահացողների թիվը կգերազանցի ՁԻԱՀ-ի (սպիդ), տուբերկուլյոզի և ճանապարհատրանսպորտային պատահարների պատճառով մահացողների թվից
Ծխելը կապված է 25-ից ավելի վտանգավոր հիվանդությունների հետ։ Հիմնականում այն պատճառ է հանդիսանում սրտի պրիստուպի, ինսուլտի, խրոնիկ բրոնխիտի, էմֆիզեմայի և քաղցքեղի տարբեր տեսակների, հատկապես թոքերի
Ծխախոտի ծուխը պարունակում է 4000-ից ավելի քիմիական տարրեր։ Հայտնաբերվել է, որ նրանցից 43-ը առաջացնում է քաղցքեղ։ Այդ տարրերից են՝ ցիանիդը, բենզոլը, մետիլենային սպիրտը և ացետիլենը (վառելանյութ որը օգտագործվում է սվառկայի համար)։ Ծխախոտի ծուխը նաև պարունակում է ազոտի օքսիդ և ածխածնի մենօքսիդ, որոնք թունավոր գազեր են։ Իսկ ծխախոտի ծխի ամենաակտիվ տարրը՝ նիկոտինը, նույթ է, որը մարդու մոտ առաջացնում է ուժեղ կախվածություն
Այս տեղեկությունը արտագրում եմ «Առողջապահության համաշխարհային կազմակերպության» թողարկած անգլերեն ձեռնարկից։ Բայց նոր գտա մի կայք հայերեն լեզվով, որտեղ տրվում են ուրիշ հետաքրքիր տվյանլեր http://nosmoking.ichd.org
Իսկ հիմա տեսնենք, թե ինչ կլինի եթե մենք մոլի ծխող ենք և սկսենք չծխել։ Վերջին ծխախոտը ծխելուց 20 րոպե հետո կսկսվի կարգավորվել ճնշումը։ Մեկ շաբաթից օրգանիզմը ամբողջությամբ կձերբազատվի նիկոտինից։ Մեկ ամսից կսկսի վերանալ ծխելու հետևանքով առաջացած հազը, հոգնածությունը և շնչահեղությունը։ 5 տարուց ուղիղ 50%-ով կքչանա թոքերի քաղցքեղից մահանալու հավանականությունը։ 15 տարուց հետո, սրտի իշեմիկ հիվանդություն ունենալու հավանականությունը կհավասարվի երբեք չծխած մարդու հավանականության հետ։ Ծխելը թարգելուց հետո կլավանա համի զգացողությունը, շնչառությունը կդառնա ավելի թարմ։ Եվ ինչը քիչ կարևոր չէ, մեզանից, մեր հագուստից և մեր բերանից չի գա վատ հոտ
Իսկ հիմա գործնական քայլեր ծխելը թարգելու համար (եթե իհարկե ուզում ենք
1) ՎՃՌԵՔ ԴԱԴԱՐԵՑՆԵԼ ԾԽԵԼԸ
Կազմեք ցուցակ, որտեղ նշված կլինեն ծխելը թարգելու բոլոր պատճառները։ Բայց միշտ հիշեք, որ ամենագլխավոր պատճառը մեր առողջությունը չէ, այլ մեր սիրելի մարդկանց առողջությունը ում մենք թունավորում ենք՝ մեր ընկերները, ընտանիքի անդամները և երեխաները։
2) ՈՐՈՇԵՔ ՕՐԸ
Ընտրեք թե որ օրն եք ցանկանում թարգել, և այդ օրը նախօրոք նշեք օրացույցում։ Ցանկալի է ընտրել այնպիսի օր, երբ սթրեսները և ներվայանանալու հավանականությունը քիչ են լինելու։ Երբ գա այդ օրը մեկընդմիշտ թողե՛ք ծխելը։
Մինչ այդ օրը գալը տանից վերացրեք բոլոր մոխրամանները և կրակայրիչները։
Խնդրեք ձեր մտերիմ հարազատներին և ընկերներին, որ ձեզ աջակցեն ծխելը թարգելու հարցում։ (համ էլ լավ առիթ կլինի տեսնելու, թե ով է մեր լավը ուզում)
3) ՎՃՌԱԿԱՆՈՐԵՆ ՏՐԱՄԱԴՐՎԵՔ
Ծխելը թարգելուց հետո առաջին շաբաթների ընթացքում կերեք քիչ կալորիականություն պարունակող կերակուր և խմեք շատ ջուր։
Խուսափեք այնպիսի վայրերից որտեղ ծխում են։
«Ո՛Չ» ասեք այնպիսի մտքերին, ինչպիսիք են. «Միայն այսօր էլ ծխեմ ու վերջ», «Ծխելը այդքան էլ վտանգավոր չէ։ Որոշ ծխողներ ապրում են 90 տարի», «Մեկա մի օր մի բանից մեռնելու եմ» կամ էլ՝ «Առանց ծխելու կյանքը հետաքրքիր չի»։
Եթե ուժեղ ցանկություն է առաջացել ծխելու, ապա սպասեք։ Հնարավոր է, որ ընդամենը 10 րոպե հետո ուժեղ ցանկությունը վերանա։
Երկար ստացվեց, կներեք։ Բայց կարծում եմ, որ եթե սա կապ ունի այս աշխարհում ամենաթանկ երևույթներից մեկի՝ կյանքի հետ՝ մեր, մեր հարազատների և մեր աննման երեխաների կյանքի հետ, որոնց համար մենք պատրաստ ենք անգամ մեր կյանքը տալ, ապա արժե բացառություն անել և թույլ տալ գրելու այսքան երկար![]()
Բարձրահասակ (30.01.2009)
Ժողովուրդ հարց տամ, բայց թող հաստատ իմացողը պատասխանի: Ծխելը բոյի վրա ազդումա՞ թե չէ:
Բարև ձեզ: Ես 7 տարի ծխել եմ, օրական 1 տուփ սիգարեթ: Երեկ ծխելս թարգելու մեկ ամյակի կապակցությամբ մի հատիկ ծխել եմ:![]()
![]()
Ում սիգարեթը, որ թրցրել եմ՝ ներող
Հ.Գ. բոյս 1.78 ա կարծեմ:
Արամ (11.10.2009)
Jarre (03.04.2009), Որմիզդուխտ (14.06.2009), Ուլուանա (03.04.2009)
Ինձ թվում ա` սենց թեմաները ծխելու դեմ չեն աշխատում, ինչքան էլ մեջը վատ բաներ գրեն ծխելու մասին: Հենց ծխախոտի մասին թեմա եմ տեսնում, հիշում եմ ու սիգարետ եմ կպցնում:
Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…
Jarre (03.04.2009), Արամ (08.10.2009), Որմիզդուխտ (14.06.2009)
Ծխախոտն ու թոքերը.
Նաև Եվրոպայի քարտեզըԱղբյուր՝ www.images.google.am
" Մեղա Աստծու" .
Վախից սկսեցի ծխել![]()
Վերջին խմբագրող՝ Գևոր: 01.08.2009, 00:37: Պատճառ: Ծուխը ընկավ աչքս
Համեցիր նորաբաց ֆորում` "ԱՆՁՆԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՏԱՐԵԼԱԳՈՐԾՄԱՆ ԱԿՈւՄԲ"
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ