User Tag List

Էջ 61 62-ից ԱռաջինԱռաջին ... 1151575859606162 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 901 համարից մինչև 915 համարի արդյունքները՝ ընդհանուր 927 հատից

Թեմա: Ծխախոտ

  1. #901
    Nowhere Man Smokie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.02.2010
    Հասցե
    Nowhere Լand
    Տարիք
    33
    Գրառումներ
    4,879
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Sambitbaba-ի խոսքերից Նայել գրառումը
    Այդպես էր երեկ: Բայց չեմ կարծում, թե այսօր էլ այդպես լինի: ԱՄՆ-ում, օրինակ, 1970-80-ականներին երևի ժողովրդի ընդամենը մոտ 20%-ը չծխող լիներ: Իսկ այսօր, եթե ասեն, որ ընդամենը 20% են կազմում ծխողները, ես չեմ զարմանա: Իհարկե, ինքս չեմ հաշվել, բայց անձնական օրինակի վրա կարող եմ ասել, որ եթե մի տաս տարի առաջ ընկեր-բարեկամներով հավաքվում էինք, տաս հոգու մեջ մեկը կամ երկուսը մաքսիմում /անկախ տարիքից/ կարող էր չծխող լինեին: Իսկ այսօր լրիվ հակառակն է դարձել. կարող է մեկը կամ երկուսը ծխող լինեն /անկախ տարիքի/: Եվ ինչն է հետաքրքիր. այդ երկուսն անհարմար են զգում բոլորի ներկայությամբ ծխել… Ինչպես նաև չեն ծխում իրենց տանը, իրենց մեքենաներում, ցանկացած տեղ, որը կարող է պատճառ հանդիսանալ չծխելու համար: Ուզում եմ ասել, որ արգելքներն ինչ-որ դեր երևի խաղում են, իհարկե, բայց հիմնականում փոխվել է նույնիսկ իր՝ ծխողի մտածելակերպն ու վերաբերմունքը ծխելու նկատմամբ: Ծխողն ինքը սկսել է ամաչել իր ծխելուց!!!

    Ես ինքս, երբ ծխող էի, արհամարհում էի նրանց /նույնիսկ հարազատ եղբորս/, ով ծխող էր, բայց իր մեքենայի մեջ, կամ տանը, չէր ծխում: Իմ տանը, եթե մի որևէ տեղ հնարավոր էր նստել կամ պառկել՝ այո, նույնիսկ ննջարանում, - ուրեմն ձեռքի հասանելիության սահմաններում պետք է մոխրաման լիներ դրված…

    О - времена, о - нравы...
    Աստված տա այդպես լինի Բայց կոնկրետ ես այսօր ծխողների շատ եմ տեսնում, թվում է թե ամեն քայլափոխի են: Ծխելը երևի սովորական երևույթ է դարձել բոլորի մոտ:
    Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:

    Սերգեյ Ռախմանինով

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Sambitbaba (01.02.2014)

  3. #902
    Would you kindly ? Two-Face-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.02.2012
    Հասցե
    8 bit world
    Տարիք
    29
    Գրառումներ
    1,215
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Էսքան վախտ ապրում եմ, բայց տենց էլ ծխել չուզեցի: Իմ շրջապատում համարյա միշտ մենակ ես եմ միակ չծխողը եղել, բայց ծխելու պահանջ իմ մոտ դեռ չկա: Երևի համակարգչային խաղերն են իմ ծխախոտը:
    Sweet mother of Columbia. Why do we worship three symbols in your memory? We worship the sword, so we might avenge you. We worship the raven, so we may cover the city with eyes. We worship the coffin, because it symbolizes the weight of our failure.

  4. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (01.02.2014), Rhayader (02.02.2014), Փոքրիկ շրջմոլիկ (01.02.2014)

  5. #903
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Sambitbaba-ի խոսքերից Նայել գրառումը
    Այդպես էր երեկ: Բայց չեմ կարծում, թե այսօր էլ այդպես լինի: ԱՄՆ-ում, օրինակ, 1970-80-ականներին երևի ժողովրդի ընդամենը մոտ 20%-ը չծխող լիներ: Իսկ այսօր, եթե ասեն, որ ընդամենը 20% են կազմում ծխողները, ես չեմ զարմանա: Իհարկե, ինքս չեմ հաշվել, բայց անձնական օրինակի վրա կարող եմ ասել, որ եթե մի տաս տարի առաջ ընկեր-բարեկամներով հավաքվում էինք, տաս հոգու մեջ մեկը կամ երկուսը մաքսիմում /անկախ տարիքից/ կարող էր չծխող լինեին: Իսկ այսօր լրիվ հակառակն է դարձել. կարող է մեկը կամ երկուսը ծխող լինեն /անկախ տարիքի/: Եվ ինչն է հետաքրքիր. այդ երկուսն անհարմար են զգում բոլորի ներկայությամբ ծխել… Ինչպես նաև չեն ծխում իրենց տանը, իրենց մեքենաներում, ցանկացած տեղ, որը կարող է պատճառ հանդիսանալ չծխելու համար: Ուզում եմ ասել, որ արգելքներն ինչ-որ դեր երևի խաղում են, իհարկե, բայց հիմնականում փոխվել է նույնիսկ իր՝ ծխողի մտածելակերպն ու վերաբերմունքը ծխելու նկատմամբ: Ծխողն ինքը սկսել է ամաչել իր ծխելուց!!!

    Ես ինքս, երբ ծխող էի, արհամարհում էի նրանց /նույնիսկ հարազատ եղբորս/, ով ծխող էր, բայց իր մեքենայի մեջ, կամ տանը, չէր ծխում: Իմ տանը, եթե մի որևէ տեղ հնարավոր էր նստել կամ պառկել՝ այո, նույնիսկ ննջարանում, - ուրեմն ձեռքի հասանելիության սահմաններում պետք է մոխրաման լիներ դրված…

    О - времена, о - нравы...
    Սամ, ԱՄՆ–ում, երևի Եվրոպայում էլ իսկապես տենց ա. ծխողների թիվը վերջին մի քանի տասնամյակների ընթացքում զգալիորեն նվազել ա։ Բայց Հայաստանում, ըստ իմ դիտարկումների, ճիշտ հակառակ պատկերն ա՝ գնալով աճում ա։ Պատճառները, կարծում եմ, ակնհայտ են։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  6. #904
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,016
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ան, Գերմանիայում էլ են շատ ծխում:
    Նոր վիճակագրությունն էի նայում, 20-25 տարեկանների մոտ 50 տոկոսը ծխող են:
    Վերջին խմբագրող՝ ivy: 01.02.2014, 23:17:

  7. #905
    նասկի Nihil-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.01.2014
    Հասցե
    Misty Mountains
    Գրառումներ
    397
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ինձ համար, օրինակ, մեկ է` մարդ ծխում է, թե ոչ: Ծխելու վերաբերյալ միայն էն կարող եմ ասել, որ եթե մարդ ծխում է, պետք է մի փոքր հարգանքով վերաբերվի տարածքում գտնվող մարդկանց, այսինքն եթե շրջակայքում մարդիկ կան, ում համար հաճելի չի ծխախոտի հոտը, լավ կլինի, որ տվյալ մարդկանց մոտ չծխի:
    Բայց միշտ զզվել եմ, որ սկսում են համոզել, որ ծխելը լավ չէ կամ քննադատում ծխողներին: Կներեք էլի, բայց ձեր ինչ գործ? Մենակ չասեք, թե մտածում եք էդ մարդկանց առողջության մասին: Չեք ուզում` մի ծխեք:
    Ich hab' keine Lust.

  8. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (02.02.2014), Rhayader (02.02.2014), Նարե91 (02.02.2014)

  9. #906
    alien
    Alphaone-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.11.2012
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    36
    Գրառումներ
    2,780
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Nihil-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինձ համար, օրինակ, մեկ է` մարդ ծխում է, թե ոչ: Ծխելու վերաբերյալ միայն էն կարող եմ ասել, որ եթե մարդ ծխում է, պետք է մի փոքր հարգանքով վերաբերվի տարածքում գտնվող մարդկանց, այսինքն եթե շրջակայքում մարդիկ կան, ում համար հաճելի չի ծխախոտի հոտը, լավ կլինի, որ տվյալ մարդկանց մոտ չծխի:
    Բայց միշտ զզվել եմ, որ սկսում են համոզել, որ ծխելը լավ չէ կամ քննադատում ծխողներին: Կներեք էլի, բայց ձեր ինչ գործ? Մենակ չասեք, թե մտածում եք էդ մարդկանց առողջության մասին: Չեք ուզում` մի ծխեք:
    Աշխարհում մի տաս հոգի կան, ում ասում եմ մի ծխեք՝ իրենց առողջության մասին մտածելով:

  10. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Շինարար (02.02.2014)

  11. #907
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,596
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Nihil-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինձ համար, օրինակ, մեկ է` մարդ ծխում է, թե ոչ: Ծխելու վերաբերյալ միայն էն կարող եմ ասել, որ եթե մարդ ծխում է, պետք է մի փոքր հարգանքով վերաբերվի տարածքում գտնվող մարդկանց, այսինքն եթե շրջակայքում մարդիկ կան, ում համար հաճելի չի ծխախոտի հոտը, լավ կլինի, որ տվյալ մարդկանց մոտ չծխի:
    Բայց միշտ զզվել եմ, որ սկսում են համոզել, որ ծխելը լավ չէ կամ քննադատում ծխողներին: Կներեք էլի, բայց ձեր ինչ գործ? Մենակ չասեք, թե մտածում եք էդ մարդկանց առողջության մասին: Չեք ուզում` մի ծխեք:
    Կոնկրետ ես, Նիհիլ ջան, չեմ ասում. մի ծխեք: Կոնկրետ ես, ինպես ասում ես, երկար տարիներ ինքս եմ զզվել, երբ ինձ են այդ բանն ասել:
    Ես ասում եմ, որ աշխարհը փոխվում է: Աշխարհը մտնում է իր զարգացման հաջորդ մակարդակը, իսկ այդ մակարդակի վրա, կարծում եմ, ծխել չկա: Դա նշանակում է, որ ուղղակի անհնար կլինի ծխելը: Եվ ամբողջ խնդիրն այն է, որ ոչ ոգու չի հարցնում աշխարհը. ցանկանու՞մ ես ծխել, թե ոչ: Աշխարհն ուղղակի գնում է իր ճանապարհով, իսկ մենք կամա թե ակամա, գնում ենք նրա հետ: Եվ եթե մենք կամովի չանենք այն, ինչ անհրաժեշտ է անել հաջորդ մակարդակ գնալու համար, ուրեմն ինչ-որ բան պետք է ստիպի մեզ անել այդ: Եվ ինչ խոսք, որ գիտակցաբար ու կամովի կյանքումդ ինչ-որ բան փոխելն ավելի քիչ է ցավալի, քան ստիպողաբար փոխելը:

    Ես ընդամենն առաջարկում եմ մտածել այս մասին...
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  12. #908
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,596
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
    Սամ, ԱՄՆ–ում, երևի Եվրոպայում էլ իսկապես տենց ա. ծխողների թիվը վերջին մի քանի տասնամյակների ընթացքում զգալիորեն նվազել ա։ Բայց Հայաստանում, ըստ իմ դիտարկումների, ճիշտ հակառակ պատկերն ա՝ գնալով աճում ա։ Պատճառները, կարծում եմ, ակնհայտ են։
    Իհարկե, Ան ջան, ես իմ ինչ-որ կարծիքներ ունեմ այդ մասին, բայց թե ինչ ի նկատի ունես ակնհայտ ասելով, կներես, չհասկացա...
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  13. #909
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Sambitbaba-ի խոսքերից Նայել գրառումը
    Իհարկե, Ան ջան, ես իմ ինչ-որ կարծիքներ ունեմ այդ մասին, բայց թե ինչ ի նկատի ունես ակնհայտ ասելով, կներես, չհասկացա...
    Եթե երկու բառով, ապա նկատի ունեմ, որ ԱՄՆ–ում, օրինակ, հնարավոր ամեն ինչ արվում է, որ մարդիկ չծխեն, մինչդեռ Հայաստանում հնարավոր ամեն ինչ արվում է, որ ծխեն։ Երկու դեպքում էլ հաջողության են հասնում, փաստորեն։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  14. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Sambitbaba (02.02.2014), Աթեիստ (02.02.2014)

  15. #910
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,596
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    Ան, Գերմանիայում էլ են շատ ծխում:
    Նոր վիճակագրությունն էի նայում, 20-25 տարեկանների մոտ 50 տոկոսը ծխող են:
    Գերմանիայում դրա վրա ուշադրություն չեմ դարձրել, Այվ ջան, բայց արդեն մի տաս տարի առաջ, երբ դեռ ծխող էի, Փարիզը կատաղությունս բերում էր, որովհետև շաբաթ-կիրակի օրերին փաստորեն անհնարին էր մի տուփ ծխախոտ գնելը. բոլոր խանութներն ու կրպակներն ուղղակի փակ էին...
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  16. #911
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,596
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
    Եթե երկու բառով, ապա նկատի ունեմ, որ ԱՄՆ–ում, օրինակ, հնարավոր ամեն ինչ արվում է, որ մարդիկ չծխեն, մինչդեռ Հայաստանում հնարավոր ամեն ինչ արվում է, որ ծխեն։ Երկու դեպքում էլ հաջողության են հասնում, փաստորեն։
    Հիմա հասկացա ու լրիվ համաձայն եմ տեսակետիդ, Ան ջան, ու դա շատ ցավալի է…

    Բայց մեծ հույսեր ունեմ, որ շուտով Հայաստանի կառավարությունն էլ կհասկանա, որ առանց իր ժողովրդի ինքը՝ ոչինչ է, և այդ ժամանակ արդեն ամեն ինչ կամաց-կամաց կսկսի փոխվել:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  17. #912
    Պապա x3 Աթեիստ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2007
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    45
    Գրառումներ
    8,706
    Mentioned
    49 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Alphaone-ի խոսքերից Նայել գրառումը
    Աշխարհում մի տաս հոգի կան, ում ասում եմ մի ծխեք՝ իրենց առողջության մասին մտածելով:
    Ստացվում ա, որ դու էլ գիտակցում ես, որ դա առողջությանը վնաս ա, բայց մենակ շատ մոտիկ մարդկանց ես ասում «մի ծխեք»։
    Սրա լոգիկան չեմ հասկանում։
    Եթե մարդը քո համար անտարբեր չի, մենակ էդ դեպքում ես ասո՞ւմ։ Այսինքն քո կյանքում մենակ 10 հոգի կա՞, ում կյանքը քո համար թանկ ա։ Ասենք գործիդ տեղում քո կողքը նստող մարդու առողջության վրա թքած ունե՞ս։
    Եթե գտնում ես, որ դա իրա գործն ա ու իրա ընտրությունն ա, էդ դեպքում էն 10-ը ընտրության իրավունք չունե՞ն, թե՞ ուղեղները էդքան չի աշխատում (կներես կոպիտ համեմատության համար), դու պտի ասես, որ իմանան, որ ծխելը վնաս ա։

    Եթե ես հարազատիս կարամ ամեն տեսնելիս ասեմ, «արա թե, թարգի, էլի՜», ուրեմն նույնը ես կասեմ նաև կոլեգայիս, կամ մյուս ծանոթիս էնքան, մինչև ինքը չխնդրի էլ չասել։ Եթե կա 0.1% հավանականություն, որ կողքից հա ասելուց կարող ա մի օր փորձի թարգել, մի համար նեղություն չի ասելը։
    artak.am De gustibus et coloribus non est disputandum.

  18. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Շինարար (02.02.2014), Ուլուանա (02.02.2014)

  19. #913
    alien
    Alphaone-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.11.2012
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    36
    Գրառումներ
    2,780
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Աթեիստ-ի խոսքերից Նայել գրառումը

    Աթեիստ ջան, կոլեգայիս ծխելուց էլ եմ ես անհանգստանում, անգամ լրիվ օտար մարդ եթե ծխում է, էլի վատ եմ զգում, որ իր ու իր շուրջ գտնվող մարդկանց վնասում է (Խոսքը մոլի ծխողի մաիսն է), բայց գտնում եմ, որ իմ ասելը ոչինչ չպիտի փոխի ու իմ գործն էլ չի էդ մարդուն ասելը, ու միայն էն մարդկանց եմ ասում, ում ասելու իրավունք ինձ կարող եմ վերապահել: Ու ստացվում ա, որ իրականում աշխարհում մոտ 10 հոգի կա ընդամենը, ում ես «իրավով» կարող եմ ասել «մի ծխեք»՝ իրենց առողջության մասին մտածելով:

  20. #914
    Պապա x3 Աթեիստ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2007
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    45
    Գրառումներ
    8,706
    Mentioned
    49 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Alphaone-ի խոսքերից Նայել գրառումը
    Աթեիստ ջան, կոլեգայիս ծխելուց էլ եմ ես անհանգստանում, անգամ լրիվ օտար մարդ եթե ծխում է, էլի վատ եմ զգում, որ իր ու իր շուրջ գտնվող մարդկանց վնասում է (Խոսքը մոլի ծխողի մաիսն է), բայց գտնում եմ, որ իմ ասելը ոչինչ չպիտի փոխի ու իմ գործն էլ չի էդ մարդուն ասելը, ու միայն էն մարդկանց եմ ասում, ում ասելու իրավունք ինձ կարող եմ վերապահել: Ու ստացվում ա, որ իրականում աշխարհում մոտ 10 հոգի կա ընդամենը, ում ես «իրավով» կարող եմ ասել «մի ծխեք»՝ իրենց առողջության մասին մտածելով:
    Արգելել իհարկե իրավունք չունես, բայց ասելու իրավունքից քեզ ոչ ոք չի զրկել, քեզանից բացի:
    artak.am De gustibus et coloribus non est disputandum.

  21. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Շինարար (02.02.2014), Ուլուանա (02.02.2014)

  22. #915
    alien
    Alphaone-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.11.2012
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    36
    Գրառումներ
    2,780
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Աթեիստ-ի խոսքերից Նայել գրառումը
    Արգելել իհարկե իրավունք չունես, բայց ասելու իրավունքից քեզ ոչ ոք չի զրկել, քեզանից բացի:
    Ծխելու դեմ պայքարը, մի անգամ գրել էի, ինձ համար «Նու պագաձիի» չծխել ցուցանակի հետ է ասոցացվում, որ տեսնում էր, հիշում, որ պիտի ծխի: Ուսանող տարիներիս լիքը պայքարել եմ, հետո հասկացել, որ էդ յուրաքանչյուրի ընտրությունն է, իր անձնական տարածքը ու եթե ինքն իմ տարածք քիթը չի խոթում, ես էլ պիտի բարի լինեմ, իր տարածք քիթս չխոթեմ, բայց իմ շուրջ կան մարդիկ, ովքեր ինձ էնքան հարազատ են, որ մենք ունենք «ընդհանուր տարածք», կան, որ թեև արդեն դե ֆակտո չափահաս են, բայց դեռ երեխայի գիտակցություն ունեն, նման մարդկանց մասին էր խոսքը, ես միայն իրենց կարող եմ ինձ թույլ տալ, ասել: Թերևս իրավունք վերապահելն էստեղ էն ձևակերպումը չէր, որ խցկեցի:

Էջ 61 62-ից ԱռաջինԱռաջին ... 1151575859606162 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Էլեկտրոնային ծխախոտ
    Հեղինակ՝ Elmo, բաժին` Մարդ և շրջակա միջավայր
    Գրառումներ: 90
    Վերջինը: 05.09.2018, 21:35
  2. Երեխաներին ալկոհոլ և ծխախոտ, արևածաղիկ տալու երևույթը
    Հեղինակ՝ GriFFin, բաժին` Մարդ և շրջակա միջավայր
    Գրառումներ: 54
    Վերջինը: 26.01.2017, 14:01
  3. Ծխախոտ
    Հեղինակ՝ Rammstein, բաժին` Մարդ և շրջակա միջավայր
    Գրառումներ: 9
    Վերջինը: 04.10.2008, 20:29

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •