User Tag List

Էջ 59 62-ից ԱռաջինԱռաջին ... 9495556575859606162 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 871 համարից մինչև 885 համարի արդյունքները՝ ընդհանուր 927 հատից

Թեմա: Ծխախոտ

  1. #871
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,599
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Rhayader-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինձ համար, օրինակ, ծխելն այլընտրանք է ֆիզիկական բռնությանը: Եթե չծխեի, աշխարհը լիքը մարդկանց համար ավելի վտանգավոր տեղ կլիներ:
    Ավելի հավանական է, որ սխալ եմ քեզ հասկացել, քան ճիշտ, բայց արդյո՞ք սա նշանակում է, որ եթե չծխեիր, էներգիայիդ ավելցուկը կստիպեր քեզ ֆիզիկապես բռնանալ լիքը մարդկանց վրա...

    Ու հասարակ ձմեռը քնի մեջ մեջքը բաց քնելը ծխելուց անհամեմատ մեծ վնաս կարող է հասցնել առողջությանը: Բայց քանի որ մոդայիկ է ծխելու դեմ պայքարելը, բոլոր շշերը ծխախոտի գլխին են ջարդում:
    Եթե, Ռայ ջան, ձմռանն անկողինդ գցեիր բաց պատուհանի տակ, ու վրադ էլ վերմակի փոխարեն թաշկինակ գցեիր, - այդ ժամանակ քո այդ վարմունքը կարելի կլիներ համեմատել նիկոտինի միջոցով գիտակցաբար առողջությունդ ավերելու հետ: Իսկ գիշերը, քնած ժամանակ, պատահաբար, անգիտակցաբար բացվելն ու հիվանդանալը համեմատելի կարող է լինել լավագույն դեպքում երկու, այլ ոչ թե քսան տարեկան մարդու ծխելու հետ:

    Սամ, թույլ տուր չհամաձայնել: Ես թշնամի չեմ ինքս ինձ: Ավելին, ես ինքս ինձ համար ընկեր եմ, ընտանիք, զրուցակից, և այլն: Ուրիշ բան է, որ ես անկեղծ եմ ինքս ինձ հետ. ես իրոք թքած ունեմ անծանոթ մարդու առողջության վրա, որի գոյության մասին պատկերացում չունեմ, չեմ դնում ինքս ինձ ամբողջ օրը բզբզում աշխարհի բոլոր ծայրերում ոտքը պատին խփած մարդկանց տառապանքներով: Ու ես չեմ հավատում, որ ֆորում նոր մտած ու իմ գոյության մասին պատկերացում իսկ չունեցող մարդը կարող է մտահոգված լինել իմ առողջությամբ: Եթե Ծայրահեղն իմ ընկերը լիներ, նրա խոսքերն արժեք կունենային: Ու նույնիսկ եթե նա իմ թշնամին լիներ, նրա խոսքերն արժեք կունենային, ի վերջո, չկա բացարձակ թշնամի: Բայց ոչ մեկի խոսքերը չեն կարող ինձ համար արժեք ունենալ: Ու արի համաձայնենք՝ իմ կյանք քիթը մտցնող ու իրեն չվերաբերող հարցերի մեջ փոփոխություններ մտցնել փորձող մարդն ինձ համար անցանկալի ոչ ոք է, էլի:
    Ուղղակի ամեն ինչ կախված է նրանից, թե որքանով ես դու քեզ թույլատրում թշնամի լինել ինքդ քո հանդեպ, կամ, այլ կերպ ասած, որքանով ես անկեղծ ինքդ քո հանդեպ:
    Տես, կասկածում ես Ծայրահեղի անկեղծությանը, որ նա, չճանաչելով քեզ,կարող ցանկանալ, որ դու առողջ լինես: Չնայած ինչու՞ ոչ: Պատկերացրու, որ թունավորված այգում մի վարդ ցանկանար միայնակ առողջ լինել... Մի՞թե պարզ չի, որ իրեն առողջ տեսնելու համար այդ վարդն առաջին հերթին իր շրջապատը պետք է առողջ տեսնի... Ե՞րբ ենք մենք վերջիվերջո գոնե վարդի չափ ըմբռնելու կյանքը...
    Ու դրա հետ մեկտեղ "անկեղծորեն" պնդում ես, որ գիտակցաբար թունավորելով քեզ, դու ինքդ քեզ բարեկամ ես, այլ ոչ թշնամի՞... Արդյո՞ք անկեղծություն է դա, Ռայ ջան: Մի այլ անուն տուր դրան, խնդրում եմ:
    Ըստ իս, ուղղակի դու քեզ առայժմ թույլ ես տալիս (ներում ես) մի փոքր թշնամանք ինքդ քո հանդեպ և դա լրիվ տրամաբանական է ինքնաբավարար մարդու համար: եթե մարդ ինքն իրեն "ընկեր է, ընտանիք, զրուցակից, և այլն", ինչու՞ ինքն իրեն թշնամի էլ չլինել... Մենք համարյա բոլորս էլ նույն ճանապարհ ենք անցնում, և դրանում տարօրինակ ոչինչ չկա: Դրա համար էլ անցյալ գրառումս սկսեցի նրանից, որ ինքս էլ հենց այդպիսին եմ եղել:
    Բայց մարդու կյանքում գալիս է նաև այն պահը, երբ քեզ էլ հավասարապես սկսում ես չներել այն, ինչ չէիր ների ուրիշին էլ, և այդ ժամանակ արդեն սկսում ես այլ քայլեր կատարել:

    Չնայած... համ էլ մտածում եմ, թե ինչու՞ եմ քեզ այս ամենը գրում... Չէ՞ որ դու ինձանից լավ գիտես այս ամենը...

    Գուցէ սեփական էգո՞ս եմ շոյում...

    Միգուցէ դու է՞լ...
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  2. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Bruno (08.01.2014), Rhayader (08.01.2014), Ուլուանա (08.01.2014)

  3. #872
    Պատվավոր անդամ Մարկիզ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.05.2008
    Գրառումներ
    2,675
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էն որ ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության վերջին դասակարգչի՝ հիվանդություն է դասակարգվում, դա էլ է փաստ: Այստեղ կարող եք տեղեկանալ, որ հիվանդություն է:

  4. #873
    קהלת א:ב
    Գրանցման ամսաթիվ
    25.09.2009
    Հասցե
    Λήθη
    Գրառումներ
    1,936
    Mentioned
    8 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հիշում եմ' բանակ գալուցս առաջ տնեցիք հորդորում էին, որ չսկսեմ ծխել, ու մտածում էին, թե դա դժվար ա լինելու, բայց իրականում լրիվ հակառակն ա: Էստեղ չծխողները ընդհանուր թվի բավական սոլիդ մասնաբաժինն են կազմում, իսկ ծխելը թարկելը ոչ միայն չի պախարակվում, այլ հաճախ քաջալերվում ա: Հակառակ դեպքերն էլ քիչ չեն, իհարկե, բայց ոնց որ դրանց նվազման միտում ա նկատվում:

  5. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Jarre (08.01.2014), Rhayader (08.01.2014), Ուլուանա (08.01.2014)

  6. #874
    Պապա x3 Աթեիստ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2007
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    45
    Գրառումներ
    8,706
    Mentioned
    49 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մի սրտաբան ազգական ունեմ (շատ լավ մասնագետ ա), ամեն անգամ իրա մոտ գնալուց, եթե մոտը հիվանդ եմ տեսնում, ամենակարևոր հորդորը լինում ա «էլ ոչ մի ծխախոտ»։ Ու նենց չի, որ ինքը թքած ունի կամ կեղծ սրտացավ ա։ Մարդ իսկապես վստահ ա, որ ծխելը սրտի ամենամեծ թշնամիներից ա։
    Ասածս ինչ ա, թարգեք, ախպոր պես ։))) Սիրտը մի հատ ա։
    Կամ անցեք որակյալ էլեկտրականներին ։)
    artak.am De gustibus et coloribus non est disputandum.

  7. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Bruno (08.01.2014), Jarre (08.01.2014), keyboard (08.01.2014), Lílium (08.01.2014)

  8. #875
    Սկսնակ անդամ Ծայրահեղ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.09.2013
    Գրառումներ
    24
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    իսկ ով ծխախոտը կպցնում է,ասենք,ոչ թե երեխայի մոտ,այլ իր հասակի մարդկանց մոտ,ենթարկելով կողքիններին վտանգի,վնասելով չծխողին,շատ չի տարբերվում էդ գլխից հիվանդից

  9. #876
    Սկսնակ անդամ Ծայրահեղ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.09.2013
    Գրառումներ
    24
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հայաստանը չորրորդ տեղն է գրավում աշխարհում ծխողներով։Ահավոր է։
    Արևելյան Թիմոր,Ինդոնեզիա,Կիրիբատի,Հայաստան,Պապուա–Նոր Գվինեա։
    Ինչի մասին է սա խոսում՞։Իմ կարծիքով,սառեցրած պատերազմից,արտագաղթից,ամեն ինչից կարևոր խնդիր է սա։
    Էլ չեմ խոսում պասիվ ծխելու մասին,հենց դրա մեջ է պրոբլեմի մեծ տոկոսը։Որ մարդիկ ծխում են ոչ հատուկ վայրերում,այլ նաև չծխողների մոտ։
    Ահավոր է։

  10. #877
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    37
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ես սկսում եմ համոզվել, որ խնդիրը ոչ թե ծխախոտի, այլ քո մեջ է: Ծխախոտի նկատմամբ քո պանիկ վախը խոսում է, կարծում եմ, էմոցիոնալ անհավասարակշռության մասին:

    Առաջին գրածդ, կներես, ախմախություն էր. մեծահասակն ազատ է գնահատել կողքինի ծխելու ներկայացրած վտանգներն ու թողնել-գնալ: Երեխան այդ ազատությունը չունի:

    Ահավոր է, որ սովորական ծխելուց մարդը կարող է այսպիսի հիստերիկ ապրումներ ունենալ, հիմնվելով մի կազմակերպության տարածած հիստերիայի վրա, որն իր հերթին պատվաստումների անվան տակ ԱՄՆ-ում աղքատ սևամորթ խավին 30-ականներին վարակել է սիֆիլիսով ու դիտել սիֆիլիսի զարգացումը չբուժելու դեպքում վարակումից մինչև մահ (1970-ական թվականներ), չնայած պենիցիլինը 40-ականներից արդեն հայտնի էր որպես սիֆիլիսի հուսալի բուժում:

    Ինձ թվում է, Ծայրահեղ, որ դու քո անձնական խնդիրները պրոյեկտում ես ծխախոտի վրա: Դու նախկին ծխո՞ղ ես:
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  11. #878
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    37
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Պարացետամոլ օգտագործու՞մ եք: Մեղմ հակաբորբոքային/ցավազրկող միջոց է: Վնասում է լյարդին: Պատահաբար խմեք ալկոհոլի հետ՝ մեծ հավանականությամբ դիակ եք: Ավելացվում է գրեթե ցանկացած դեղամիջոցի մեջ, եթե կարծում են, որ այն կարող է օգտագործվել որպես թմրադեղ կամ պսիխոդելիկ (վիկոդին, կաֆֆետին քոլդ): Խմեք չափից դուրս շատ, ու կմեռնեք: Ձեր առողջության մասին հոգացող կազմակերպությունները նախընտրում են, որ դուք մեռնեք, քան լինեք թմրամոլ:

    Լևոմիցիտին խմու՞մ եք: Լայն սպեկտրի անտիբիոտիկ է: Բերում է ոսկրածուծի տոքսիկության ու լեյկիմիայի: Կրծքով կերակրվող երեխայի մոտ՝ գրեթե վստահ: Դուրս են գրում որպես փորացավի դեղ: Զարգացած երկրներում արգելված է:

    Անալգին ամեն անգամ խմելիս շատ փոքր հավանականություն կա, որ կարող եք պարզապես մեռնել: Անալգին էլ չեք խմում, բայց խմում եք սպազմալգոն: Նույն անալգինն է իրականում:

    Ջերմուկ խմու՞մ եք հաց ուտելիս: Իջեցնում եք ստամոքսի թթվայնությունը, ստիպում ստամոքսին ավելի շատ աղաթթու արտադրել: Արդյունքում՝ գաստրիտ, խոցային հիվանդություններ:

    Հավատացեք ինձ, ես գիտակցաբար առողջությանը վնասող բան օգտագործող ու հետևանքները պատկերացնող մարդուն ավելի եմ հարգում, քան սեփական հիմարությունից ինքն իրեն վարի տվող մարդուն:
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  12. #879
    Սկսնակ անդամ Ծայրահեղ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.09.2013
    Գրառումներ
    24
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ոչ մի խուճապ չկա իմ բառերում,քեզ թվում է այն։
    եթե մարդ գնում է ռեստորան,իսկ էնտեղ բոլորը ծխում են,ինքը,այո,պիտի թողնի գնա տուն։հիմի ստեղ որն է՞ախմախություն։)

  13. #880
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    37
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ծայրահեղ-ի խոսքերից Նայել գրառումը
    ոչ մի խուճապ չկա իմ բառերում,քեզ թվում է այն։
    եթե մարդ գնում է ռեստորան,իսկ էնտեղ բոլորը ծխում են,ինքը,այո,պիտի թողնի գնա տուն։հիմի ստեղ որն է՞ախմախություն։)
    Ամեն իր հաճախորդին հարգող ռեստորանում չծխողների համար նախատեսված տեղեր կան:

    Խուճապի մասին խոսում է տրամաբանորեն չկապակցված խոսքը: Քո առաջադրած խնդիրների համար լուծում ինքդ կարող էիր գտնել, եթե տրամաբանեիր: Հետևաբար, գործում է քո ուղեղի զգայական, ոչ թե տրամաբանական կողմը:

    Ասածս այն է, որ կյանքն իրենով բավականին ո*ի բան է, ու եթե նրա միջից վախկոտաբար հանենք փոքրիկ հաճույքները, այն դրանից ավելի ո*ի կդառնա: Առանց այդ էլ Uքեզ նման մարդիկ Կոկա Կոլայից հանել են կոկաինը, 7UP-ից հանել են լիթիումը, Lucky Strike-ից հանել են մարիխուանան: Մենք ապրում ենք աստիճանաբար ստերիլացվող, անհամացող, ձանձրալի դարձող աշխարհում, որտեղ հրացաններն ու մահապատիժը թույլատրելի են, իսկ LSD-ն՝ արգելված:
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  14. #881
    alien
    Alphaone-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.11.2012
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    37
    Գրառումներ
    2,780
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ես ծխելուն դեմ եմ, բայց հենց էս թեման ակտիվանում ա, աննորմալ ծխելու ցանկություն եմ ունենում, ոնց որ «Նու պագածիի» գայլը լինեմ՝ չծխել ցուցանակը տեսնելիս

  15. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Rhayader (08.01.2014)

  16. #882
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,599
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Rhayader-ի խոսքերից Նայել գրառումը
    Ամեն իր հաճախորդին հարգող ռեստորանում չծխողների համար նախատեսված տեղեր կան:
    Ռայ ջան, ասածդ զարգացած երկրներում ծխողների համար նախատեսված տեղեր այլևս հեչ չկան...
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  17. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Sagittarius (08.01.2014)

  18. #883
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    37
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Sambitbaba-ի խոսքերից Նայել գրառումը
    Ռայ ջան, ասածդ զարգացած երկրներում ծխողների համար նախատեսված տեղեր այլևս հեչ չկան...
    Որովհետև, ինչ ասեմ, էշ են: Շվեդիայում մի մարդու չծխող աշխատողները պահանջել էին, որ աշխատավայրում ծխելն արգելի: Բոլոր չծխողներին գործից հանել էր: Ես էլ նույն կերպ կվարվեի: Երբ մեկն իր չծխելը փորձում է գեմառոյ դարձնել ծխողների համար, ինքը մարդու երեսին ծուխ փչողից էլ վատ է:
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  19. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Sagittarius (08.01.2014)

  20. #884
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,258
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մոտ քսան տարի ծխած ունեմ... Թունդ ծխող չեմ եղել, օրը 8-12 հատ, երբեմն էլ մինչև տուփ...

    Եկա Ամերկա, սկսեցի հեծանիվ քշել (յեքյա մարդ եմ)։
    Որ ծխելը արդեն սկսեց ինձ խանգարել... այսինքն ամենամեծ պրոբլեմն այն էր, որ նենց ակտիվ–ծանրաբեռնված հեծանիվ քշելուց սրտիս զարկերը հասնում էին 210–ի (կարդիոմոնիտոր ունեմ) ու ինձ թվում էր, որ ծխելը կապ ունի, ու մեկ էլ կինս ամեն օր բողոքում էր վրայիս հոտից, ապա անցա էլեկտրոնային սիգարետի։ Պարզվեց կախվածություն ունեմ ոչ միայն նիկոտինից (էլեկտրոնայինը նիկոտինով էր), այլև խեժից, կամ ծխից (էլեկտրոնայինում ծուխն ու խեժը բացակայում են)։ Մի ձև դիմացա, անցավ... Երկու ամիս էլեկտրոնայինը ծխելուց ու պահուստային քարտրիջներս հաշվելուց հետո դրանից էլ հոգնեցի... (չնայած կինս էլ չէր դժգոհում) էլ քարտրիջ չառա։
    Հիմա էլ չեմ ծխում արդեն մոտ երկու ամիս է։ Սրտիս զարկերը ամենադժվար տեղերով հեծանից քշելուց էլ 180–ից չեն անցնում ու էլ չեմ հևում առաջվա պես, չնայած կարող ա մի քիչ մարզվել եմ... չեմ խորանում։
    Բայց մեղքս ինչ թաքցնեմ, մեկ մեկ ուզում եմ ծխել, բայց զսպում եմ ինձ ու մոռանում եմ, անցնում է։
    Ավելի լավ եմ ինձ զգում, սիրում եմ կյանքը։

    Ամերկացիք... տարբեր են։ Բայց տեղի մեծամասնության համար սպորտ ու առողջությունը վեր են ամեն ինչից։ Մարդիկ ձգտում են ամեն ձև երկարացնել... թոշակային կյանքը։ Ինձ թվում է ստեղի հաջողակ, կամ ժամանակին շատ աշխատած ու տնտեսած թոշակառուները աշխարհի ամենաերջանիկ մարդիկ են։ Դուք մենակ տեսնեք դրանց բավարարված դեմքերը, երբ ես դեռ հեծանիվով մի կերպ դիք եմ բարձրանում, իսկ իրենք արդեն իջնում են միլիոնի տակ... իրենց սուպեր–սպորտային հեծանիվներով...
    Իրենք վազում են, գոլֆ են խաղում (շարիկ են գլորում), արշավների են գնում, լողում են, թռնում են պարաշյուտով, չեն ծխում։

    Ասածս այն է, որ կյանքը հեչ էլ ո*ի բան չի, երբ չես ծխում ։Ճ
    Si vis pacem, para bellum

  21. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (10.01.2014), Rhayader (10.01.2014), Sambitbaba (10.01.2014), Աթեիստ (10.01.2014), Արէա (10.01.2014), Ներսես_AM (10.01.2014), Ռուֆուս (10.01.2014), Տրիբուն (10.01.2014)

  22. #885
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    37
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ժող, մի հարց տամ: Ինչ-որ մեկը կհիշի՞, ծխելու դեմ առաջին հասարակական շարժումը (խոսքը չի գնում Անգլիայի թագավորի ծխողների քթանցքները կտրելու ու ինկվիզիցիայի արածների, այլ հենց իսկական հասարակական շարժման մասին) ով է կազմակերպել:

    (պատասխան. Ադոլֆ Հիտլերը)
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

Էջ 59 62-ից ԱռաջինԱռաջին ... 9495556575859606162 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Էլեկտրոնային ծխախոտ
    Հեղինակ՝ Elmo, բաժին` Մարդ և շրջակա միջավայր
    Գրառումներ: 90
    Վերջինը: 05.09.2018, 21:35
  2. Երեխաներին ալկոհոլ և ծխախոտ, արևածաղիկ տալու երևույթը
    Հեղինակ՝ GriFFin, բաժին` Մարդ և շրջակա միջավայր
    Գրառումներ: 54
    Վերջինը: 26.01.2017, 14:01
  3. Ծխախոտ
    Հեղինակ՝ Rammstein, բաժին` Մարդ և շրջակա միջավայր
    Գրառումներ: 9
    Վերջինը: 04.10.2008, 20:29

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •