Ա՜խ, ծխախո՜տ...Սպանիր ինձ քնքշորեն...
![]()
Ա՜խ, ծխախո՜տ...Սպանիր ինձ քնքշորեն...
![]()
DIXIcarpe noctem
Lianik (26.09.2010), Magic-Mushroom (26.09.2010), Quyr Qery (09.01.2012), Rhayader (27.09.2010), Ungrateful (26.09.2010), Ապե Ջան (26.09.2010)
Դավադիտ արիք էս թեմայով…
Լիանիկ, Սոնատինա և մնացած մի քանի մարդիք, որոնք էս վերջերս ստեղ գրառում են անում՝ դավայծի սենց անենք, մեկդ մտնում գրում եք «յախք, զզվում եմ, ատում եմ, ֆու՜, ոնց են մարդիդ ծխում էդ, մի սպանեք ձեզ, մի սպանեք կողքի շնչողներին, շները մարդու բարեկամներն են, մի կեղտոտեք երկիրը... Ու նմանատիպ ևս մի քանի տեքստ», մնացածն էլ թող էդ գրառմանը շնորհակալություն հայտնեն, առանց նույնը 4 անգամ գրելու... Ավելի հարմար, ավելի արագ, ավելի հանգիստ ու չներվայնացնող:
Մեկն ասում ա` «ծխախոտը 2 անգամ թանկացրեք, որ չծխեն», մյուսը ասում ա՝ «հենց ծխողներն են կեղտոտում քաղաքը, ծխում շպրտում են տուփերը»: Լրջով, էդ ձեր կարծիքն ա՞, թե՞ նենց պրոստո գրում եք էլի, գրառում ա էլի, ավելանում ա... Հ՞ն:
Էխ, չարժի էս թեմայում գրառում անել, որտև դրան հետևելու ա պատասխան, դրանից բացվելու ա զրույց... Ու քանի որ, գնալով ձեր գրառումներում ներկայացված, ծխախոտին դեմ լինելու պատճառները ավելի են անհեթեթանում` էդ զրույցի ձեր մասը կհայտնվի բլթագրքում, բա պետք ա՞...
Kuk (26.09.2010), Magic-Mushroom (26.09.2010), Moonwalker (26.09.2010), Quyr Qery (09.01.2012), Հայկօ (26.09.2010)
Չէ, ինչու՞, Ungrateful ջան, ես միշտ կողմ եմ ինտելեկտուալ և կառուցողական քննարկումների ծավալմանը: Դրանք, բացի գեղագիտական հաճույք պատճառելուց, նաև ծխելու անհագ ցանկություն են առաջացնում մեջս:
Ի դեպ՝ գիտնականները պարզել են, որ եթե սովորական թղթի փոխարեն թութունը փաթաթեք Շեքսպիրի սոնետների կամ Մոցարտի նոտաների մեջ, յուրաքանչյուր ծխած գլանակը ձեզ 0.002%-ով ավելի խելացի կդարձնի: Իսկ արդի բժշկությունը պնդում է, որ ծխելու ընթացքում դիմածնոտային ապարատի կատարած ծխման շարժումները խիստ օգտակար են առողջության համար, մասնավորապես՝ 42%-ով նվազեցնում են սրտի իշիեմիկ հիվանդություն ունենալու ռիսկը: Սրանք գիտականորեն ապացուցված փաստեր են: Ծխելը, ի թիվս այլոց, մարդուն դարձնում է ավելի համարձակ ու անվախ. ապացուցված է, որ յուրաքանչյուր մարդու ենթագիտակցության մեջ խորը կերպով արմատավորված է նախնադարյան անասնական վախը կրակից, և ծխող մարդիկ միակն են, ում դեպքում այդ արխայիկ ֆոբիան շատ թույլ է արտահայտված կամ իսպառ բացակայում է, քանի որ նրանք սովոր են «քթի տակ այրվող» կրակին:
![]()
DIXIcarpe noctem
Kuk (26.09.2010), Lianik (26.09.2010), Magic-Mushroom (26.09.2010), Quyr Qery (09.01.2012), Rhayader (27.09.2010), Ungrateful (26.09.2010)
Նախ ես իմ մասին ասեմ, ես ինքս չեմ ծխում, չեմ փորձել, ու աստված չանի փորձեմ, այ էդ քո նշած սաղ մինուսները, որ հանենք, որևէ դրական բան չի մնում տակը: Իսկ եթե ծխողները արդեն ներվայնանում են էդիկ ինչ կնշանակե, որ ծխողները ավելի ներվային են լինում ու էդ ծխելը ներվերը չի էլ հանգստացնում, ահա ևս մեկ բացասկան պատճառ: Ուրեմն նման թեման բացողը լավ էլ իմացելա, թե ինչպիսի կառուցվածքով ու ձևով պետք է ընթանա քննարկումը, դե իհարկե կրկնություններ էլ կլինեն, էսքան բացասական երևույթի մասին բա կարծիք ենք գրում, ընդ որում դա արվում է ոչ թե գալոչկի համար, այլ օրինակ կոնկրետ ես գրում եմ այն ինչ ես ինքս զգում եմ , տեսել եմ, կարդացել եմ: Ու չի եղել գոնե մի կետ ծխողների և ծխախոտի մասին, որ կարդամ և հաճելի էմոցիաներով լցվեմ: Դե ուրեմն ներվայնանալու փոխարեն քեզ խորհուրդ կտամ դու էլ քո խոսքը ասես ծխախոտի էութոյւնը և ծխելու կուլտուրան քո տեսանկյունից ներկայացնելու համար:![]()
Lianik (26.09.2010)
Ժողովուրդ, թութունը ի՞նչ ա որ ծխում եք... ավելի հարմար բան չկա՞
Ժողովուրդ ջան մի բան ասեմ,մեկա ինչքան ուզենան արգելեն ու թանկացնեն,ծխողները ավելի շատ են լինելու,արգելված պտուղը ավելի քաղցր է,ծխախոտը մի դրական հատկություն ունի,գիտնակաները պարզել են որ ծխողները ավելի ուշադիր են,քան չծխողները,ուստի չծխողները դժբախտ պատահարների զոհ ավելի շատ են դառնումժողովուրդ ծխողներին մի հարց եմ ուզում տամ,դեզանից ով է կարողանում սուրճ խմի առանց ծխախոտի?
![]()
Դուք կարող եք ասել,որ ես երազող եմ,բայց ես միայնակ չեմ" (c) Ջոն Լեննոն
Don't spend time beating on a wall, hoping to transform it into a door
Kuk (26.09.2010)
Հա բա ոնց Մեջիք ջան, էն օրը տաքսի եմ նստել վարորդն էլ թունդ ծխախոտ օգտագործողա: Էսի բա կծխեք ասի չէ ընդհանրապես չեմ ծխում,իսկ ինքը սիգարետը սիգարետի հետևիցա ծխում, հլա մեկը չհանգած մյուսնա վերցնում վերջը գնացինք գնացինք, մեկ էլ սրա ծուխը հո չի պատել մեքենան էն աստիճան , որ մեջից դուրսը չի երևում, մեկ էլ հո չխփեցինք մեքենան, քիչ էր մնում զռոցը գցեր գլուխը, տակ շտո ծխողները էդքան էլ ուշադիր չեն լինում, այ մարդ դեմը կպցրածա չծխել, տեսնում ես մի 60 հատ միանգամիցա ծխում, այ մարդ դե մի բան գիտեն էլի որ գրում են:
Վերջին խմբագրող՝ Adriano: 26.09.2010, 17:21:
Lianik (26.09.2010), Magic-Mushroom (26.09.2010)
Adriano (26.09.2010), Magic-Mushroom (26.09.2010), Quyr Qery (09.01.2012)
Ապեր, համոզվում եմ, որ գրառումս սխալ անկյունի տակ ես ընկալել: Բացատրեմ շաաա՜տ մանրամասն`
1. Ես ոչ մի բացասական կողմ չեմ նշել /նշել եմ էն արտահայտությունները, անհեթեթություններն ու բլթերը որոնք արվում են արդեն 2-3 էջ/:
2. Գրառմանս օրինակին հետևելով, կարծիքս չեմ հայտնում ծխելու վերաբերյալ, որտև էն ինչը որ պիտի գրեմ, արդեն ասվել է... ես շնորհակալություն եմ հայտնում կարծիքս ինձանից շուտ գրողներին, այդ կերպով ցույց եմ տալիս համաձայն լինելս տվյալ մարդու հետ:
3.Ներվայնությունը կամ շոֆեռիդ ավտովթարը ծխելու հետ կապելու պահով՝ գրառմանս մեջ չեմ նշել «փռփուռ ման գալու ու դրանից կախվելու պահը», սակայն դա էլ կարող էր պարզ դառնալ գրածս ճիշտ հասկանալու դեպքում:
Հ.Գ. Գնալով համոզվում եմ, որ առաջին գրառմանս վերջնամասը ճիշտ էր ու մանրից ամեն ինչ գնում ա դեպի դա…
Magic-Mushroom (26.09.2010), Quyr Qery (09.01.2012)
Самые лучшие и прекрасные вещи в мире нельзя увидеть и услышать... но их чувствуют сердцем.
Lianik (26.09.2010)
Հարգելի Ungrateful, շնորհակալ եմ կարծիքի համար
բայց ինչքան դու իրավունք ունես քո այս և մյուս կարծիքները գրառել, նույնքան բոլորս` ֆորումի անդամներս, մի քիչ ուշադիր կարդաիր կտեսնեիր որն է կրկնություն, որը քննարկում..երևի շատ ես ուզում կարդալ, որ <<Ծխախոտը բնության հրաշքներից է>> ու չի ստացվում....
ես պատվերով չեմ գրում, այլ օգտվում եմ իմ կարծիքն ազատ արտահաըտելու իրավունքից, իսկ եթե <<դավադիտ>> եղար, պարզապես մ կարդա![]()
Adriano (27.09.2010)
Lianik (26.09.2010), Magic-Mushroom (27.09.2010), Rhayader (27.09.2010)
Ինչի մյուս դեպքում կափսոսաս ծխել <<հրաշքը>>
ի դեպ մի բան հիշեցի... ԱՄՆ-ում մի մարդ իր թանկարժեք սիգարներն ապահովագրում է մի շարք բաներից, այդ թվում նաև հրդեհից (fire), իսկ fire բառն ունի նաև կրակ իմաստը...դե երկար չգրեմ...այդ նույն մարդը դատարանի որոշմամբ տույժ է կրում «ապահովագրված իրը մտադրված ոչնչացնելու» մեղադրանքով![]()
Չնայած անիմաստ ու անկապ շեշտեցիր կարգավիճակս, ինչ որ փիլիսոփայություններ արեցիր դրա հետ կապված, ասեմ՝ լավագույն պաշտպանությունը հարձակումն ա… Միշտ հիշիր:
Կարճ ես մտածում, Սոնատինա ջան՝ եթե կարծում ես, որ խոսքս վերաբերվում էր կոնկրետ նշածս արտահայտություններ անողներին:
Մեկ էլ, եթե հաջորդ գրառմանս պատասխանդ լինելու է նույն «բացատրվողական» ոճի մեջ, կլինի նույն կարգի ինչ այս մի գրառումդ՝ կարող ես չգրել, իմաստ չկա, ամենայն հավանականությամբ գրառումդ անպատասխան ա մնալու:
Նորեն համեցիր, հարգելի Լիանիկ:
Նման բան չի եղել, որ ես խոսեմ իրավունքներից, փորձեմ արգելել և այլն: Առաջարկել եմ մի տարբերակ, որն ավելի հարմար է:
Դու ինձ շատ քիչ ես ճանաչում, իմանալու համար թե ես ինչ եմ ուզում, արի անիմաստ մտորումների մեջ մի ընկիր էդ հարցի շուրջ, դրա բեռը քեզ չի տրված հաստատ` շառից փորձանքից հեռու:
Ազատ կարծիքի իրավունք, ազատ անկախ հայրենիք, տայ-րարամ` էդ սաղ քոնն ա, ի՞նչ կապ ունի դա իմ գրառման հետ: Ես փորձել եմ արգելե՞լ, դեմն առնե՞լ` ՈՉ... Անիմաստ, կրկնվող գրառումների, դրանցում անթիվ զզվելու սմայլիների ու անհետաքրքրության շտկմանն էր ուղղված գրառումս: Իմացիր, առանց մարդուն ճանաչելու, անիմաստ տեղն իր անունը չեմ շոշափի, մի բան տեսնում եմ էլի, որ շեշտում եմ: Իսկ թե ի՞նչ եմ տեսնում, պարզ ներկայացված ա գրառմանս մեջ` համաձայն ես դրան թե դեմ, դա արդեն քո պրոբլեմների շարքում ա:
Հ.Գ. Ու արի ինձ մի տուր քո բարի խորհուրդները, ոչ ես դրա կարիքը ունեմ, ոչ էլ դու իմ հանդեպ այդքան սրտացավ: Ես կարդում եմ այն, ինչը որ հետաքրքիր ա, կամ ինչը որ կարող է ինձ հետ կապ ունենալ:
Ստեղ մի հատ մեծ Հ.Գ. Աղջիկներ ջան, օրինակ՝ տեսեք ձեր 2 գրառումներն, որոնք ես մեջբերում եմ արել՝ 2-ն էլ նույն միտքն են ներկայացնում, մի քիչ տարբերվող բառերով ու օրինակներուվ... Իտոգում, նույն բանի են տանում չէ՞: Այս փոքր օրինակով էլ, վերջին անգամ ուզում եմ հասկացրած լինեմ ներկայացրած միտքս:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ