User Tag List

Ցույց են տրվում 226 համարից մինչև 240 համարի արդյունքները՝ ընդհանուր 927 հատից

Թեմա: Ծխախոտ

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #11
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    44
    Գրառումներ
    12,736
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ծխախոտ

    Մեջբերում Highordy-ի խոսքերից Նայել գրառումը
    Вполне свободная личность, сама выбирай как думать Բայց, խնդրում եմ, մի փորձիր ազդել մյուսների կարծիքի վրա կանխավ ծխախոտը հայտարարելով «թմրանյութ», որովհետև նույն տրամաբանությամբ և հաջողությամբ «թմրանյութ» կարելի է պիտակել թեյը, սուրճը, ցանկացած ցավազրկող և հանգստացնող դեղամիջոց, նույնիսկ երաժշտությունը և ընդհանրապես արվեստի ցանկացած բնագավառ…
    Չէ, արի ամեն ինչ չխառնենք իրար։ Այն, որ ծխախոտն ունի թմրանյութ համարվելու համար անհրաժեշտ հատկանիշներ, ես չեմ, որ պիտի ասեմ։ Թմրանյութ կարելի է անվանել այն ամենը, ինչը ֆիզիկական և/կամ հոգեբանական կախվածություն է առաջացնում մարդու մեջ։ Այո, եթե դու այնպիսի կախվածություն ունենայիր երաժշտությունից, որ դրա բացակայության պատճառով քո մեջ նկատվեին որոշակի հիվանդագին երևույթներ, ապա քեզ գոնե փոխաբերական իմաստով կարելի կլիներ թմրամոլ անվանել, պարզապես երաժշտությունից այդպիսի կախվածության դեպքեր, կարծում եմ, չեն լինում, համենայնդեպս, ինձ հայտնի չեն, եթե կան էլ, ապա շատ հազվագյուտ կլինեն, դրա համար էլ երաժշտությունը, ինչպես նաև արվեստի մյուս բնագավառները թմրանյութ անվանելն ընդունված չէ։

    Հիմա վերադառնանք ծխախոտի՝ թմրանյութ լինելու կամ չլինելու խնդրին։ Չգիտեմ, թե քեզ համար ընդհանրապես ինչը կարող է համոզիչ ու հավաստի լինել, որովհետև, ինչքան նկատել եմ, այս հարցում ամեն կերպ փորձում ես «տակից դուրս գալ»՝ հաճախ կառչելով փրփուրներից։ Եթե քեզ համար համոզիչ չեն ո՛չ գիտական ուսումնասիրությունները, ո՛չ վիճակագրական տվյալները, ո՛չ սովորական մարդկանց սեփական դիտարկումները և ո՛չ էլ այդ բոլորը՝ միասին վերցրած, ապա երևի նույնիսկ անիմաստ կլինի քեզ որևէ բան առաջարկելը, բայցևայնպես, պարտքս եմ համարում ներկայացնել ինձ հայտնի տվյալները՝ այստեղ դնելով տվյալ հարցին վերաբերող նյութ՝ քաղված wikipedia-ից.

    Материал из Википедии — свободной энциклопедии

    Табакокуре́ние (или просто куре́ние) — вдыхание дыма тлеющих высушенных листьев табака. Наиболее важным компонентом табачного дыма является никотин. В связи с тем, что курение часто становится привычкой, многие специалисты считают его разновидностью наркомании.

    Действие никотина

    Никотин является одним из веществ с сильнейшим аддиктивным потенциалом. При курении бо́льшая часть никотина пиролизуется, но даже оставшейся небольшой дозы достаточно для вызывания соматических и психологических эффектов, в том числе и для формирования химической зависимости. Исследования, проведённые Хеннингфилдом и Беновитцем показали, что никотин в бо́льшей степени вызывает зависимость, чем кофеин и марихуана, но в меньшей, чем алкоголь, кокаин и героин. Перрин в своём исследовании сделал вывод, что никотин больше, чем какие бы то ни было другие вещества, обладает способностью вызывать психологическую зависимость (даже считая алкоголь, сильнейший агент общесоматического действия, который может вызывать тяжёлые формы психических расстройств в результате отмены). С точки зрения психоаналитиков, курение - это раздражение оральной зоны, от которой человек получает самые первые удовольствия в жизни (сосание молока, насыщение, чувство защиты). Поэтому курение, с таких позиций, это признак неспокойствия, желания спрятаться, избежать напряжения.

    Бросить курить становится трудно из-за симптомов синдрома отмены, например, бессонницы, раздражительности, нервозности, брадикардии, тенденции к набору веса. Большой процент (порядка 60 %) людей, пытающихся бросить курить, через три месяца возвращаются к этой привычке снова. Большинство курильщиков не видит необходимости бросать курить, так как они не видят никаких краткосрочных рисков курения.


    Ասեմ նաև, որ ինձ անչափ հետաքրքիր կլինի լսել խնդրի հոգեբանության բնագավառին պատկանելու ունեցածդ հիմքերը, քանի որ, որքան ինձ հայտնի է չես ծխում և հազիվ թե ստույգ, անձամբ՝ «սեփական մաշկի» վրա զգացած փաստեր ունենաս ծխողի հոգեբանության և նրա օրգանիզմի, նիկոտինի նկատմամբ ունեցած պահանջի խորության բնագավառում, չհաշված այն իմացությունը, որը, գուցե ձեռք ես բերել հարց-ու-փորձով:
    Այո, անձամբ, իհարկե, չեմ ծխում և եզրակացություններս հիմնված են հենց այդ «հարցուփորձի» վրա։ Ուսումնասիրելով ինձ շատ մոտ կանգնած ծխող մարդկանց վարքը շատ մոտիկից, իսկ մի շարք մարդկանցը՝ իրենց ասածների, ինչպես նաև կողքից անձամբ կատարած ուսումնասիրությունների հիման վրա, հանգել եմ այն եզրակացության, որ ծխախոտից կախվածության հոգեբանական կողմն անհամեմատ ավելի զորեղ է, քան ֆիզիկական կողմը, որը, սակայն, նույնպես դեր ունի, և ես դա բոլորովին չեմ ժխտել։

    Շատ դեպքեր գիտեմ, երբ մարդը փորձել է թողնել ծխելը, և դա նրան հաջողվել է։ Պարզապես մարդը որոշել է, որ ծխելն իրեն վնասում է, և թողել է, ոչ թե փորձել է դրանից խուսափելու պատրվակներ փնտրել՝ ակամա խաբելով նախ ինքնք իրեն, հետո՝ մյուսներին, ինչպես արել և անում են այն բազմաթիվ ծխողները, ում, իբր, չի հաջողվել թողնել ծխելը։ Համենայնդեպս, իմ ճանաչած բոլոր այն մարդիկ, ովքեր ասել են, որ ուզում են թողնել, բայց չեն կարողանում, երկար անհաջող «փորձերից» հետո, ի վերջո, խոստովանել են, որ, այնուամենայնիվ, այնքան էլ չեն ուզում թողնել, և հենց դա էլ նրանց այդքան ժամանակ խանգարում էր, որովհետև գիտակցաբար պայքարում էին, բայց միաժամանակ ներքուստ ինչ-որ բան էլ պայքարում էր այդ պայքարի դեմ, և, բնականաբար, արդյունք չէր լինում։ Դրա համար եմ ասում, որ մարդ պետք է իրոք ցանկանա, ոչ իրեն խաբի, ոչ ուրիշներին, պիտի լիովին գիտակցի, որ ուզում է թողնել, ոչ թե արտաքին ճնշման ազդեցությամբ այս պահին որոշի թողնել, բայց հետո սկսի ներքուստ պայքարել դրա դեմ՝ առանց գիտակցելու։

    Իսկ ֆիզիկական կախվածության պատճառով առողջության ծայրահեղ վատացման դեպքերի գոյությունը ես նույնպես չեմ ժխտում, թեև իմ ծանոթներիդեպքերի մեջ այպիսիք չեն եղել։ Եղել են ինչ-որ խանգարումներ, որոնք ժամանակի ընթացքում հաղթահարվել են, համենայնդեպս, դեռ չեմ լսել այնպիսի դեպք, որ մարդը միայն դրա պատճառով չթողնի ծխելը։ Եթե ցանկություն ունենա, կարող է գոնե բժշկի օգնությամբ հաղթահարել առաջացած դժվարությունները։
    Ես ընդհանրապես չեմ գործածում ոգելից խմիչքներ, սակայն դա ինձ իրավունք չի տալիս կատեգորիկ դատողություններ անել մարդկանց մոտ ալկոհոլից հոգեբանական կամ ֆիզիկական կախվածության վերաբերյալ (թեև որպես գաղտնիք ասեմ, որ բժշկական կրթությունս ինձ տալիս է թե՛ դրա անհրաժեշտ հիմքերը և թե՛ իրավունքը):
    Շատ գովելի է, որ ոգելից խմիչք չես գործածում։ Իսկ ինչ վերաբերում է կատեգորիկ դատողություններին, ապա եթե ավելի ուշադիր կարդաս գրածներս, կտեսնես, որ դրանցում ընդամենը արտահայտել եմ իմ կարծիքը, գուցե որոշ դեպքերում համոզված կարծիքը, բայց, ամեն դեպքում, դրանք չեմ ներկայացրել որպես դոգմաներ։ Փառք աստծո, կարողանում եմ հիմքն ու ապացույցն իրարից զանազանել։
    Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 23.02.2007, 13:17:
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Էլեկտրոնային ծխախոտ
    Հեղինակ՝ Elmo, բաժին` Մարդ և շրջակա միջավայր
    Գրառումներ: 90
    Վերջինը: 05.09.2018, 21:35
  2. Երեխաներին ալկոհոլ և ծխախոտ, արևածաղիկ տալու երևույթը
    Հեղինակ՝ GriFFin, բաժին` Մարդ և շրջակա միջավայր
    Գրառումներ: 54
    Վերջինը: 26.01.2017, 14:01
  3. Ծխախոտ
    Հեղինակ՝ Rammstein, բաժին` Մարդ և շրջակա միջավայր
    Գրառումներ: 9
    Վերջինը: 04.10.2008, 20:29

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •