Narinfinity-ի խոսքերից
Բայց և այնպես, ամենալավն ու անակնկալը սենց որ կլիներ.
Մասնագիտությունդ մոռանում ես, փորձում ես առևտրական դառնալ,կամ մի լավ գյուտ կատարել, դէ որ Նոբելյան մրցանակ ստանալուն հավակնի...
Մի խոսքով շատ չէ, մի քիչ փող ես աշխատում, էնքան որ /թող աղջկա աչքերը շորով կապված, ծաղիկներով փակ լինեն, դե երբ անակնկալից առաջ ձեռքերով փակում են աչքերը, որ հետաքրքիր լինի, ու ինքը չտեսնի ճանապարհը/ երկու տոմս միակողմանի դեպի Փարիզ գնես, էնտես աչքերը չմոռանաս բացել, հետո Իտալիա` ամուսնանալու վայրը ինքը թող ընտրի, բայց մինչև դա արար աշխարհով թափառում ես նրա հետ և գրում երգեր, երգեր ամեն տեսակ, երգեր շատ տարօրինակ, երգեր թարս ու շիտակ... ամեն վայրկյան ավելի ու ավելի ես սիրահարվում նրան, ինչպես առաջին անգամ...
Ճանապարհներ ես անցնում նրա հետ` ծովերով, ծաղկապատ այգիներով, ջրվեժներով ու ծիածաններով, մի խոսքով ինչքան կյանքիդ երևակայությունը թույլ կտա...
Հետո ինչ էլ հիշես, որ առանց երջանկության արցունքների չլինի...
Հա, մեկել որքան կարող ես գեղեցիկը նկատիր ու բարին գործիր, ստեղծագործիր ու բարեգործություն կատարիր, փրկիր ու օգնիր... հետո վստահ կլինես, որ այդ ամենը ապրել ես ու զգացել ամեն վայրկյան լույսի շոյող քնքուշ ջերմությունը... որքան որ կկարողանաս ...Երջանիկ ես նրա հետ ու ՎԵՐՋ...
Էջանիշներ