Մեջբերում Սամվել-ի խոսքերից Նայել գրառումը
Դե ինչքան հասկացա սա կոդավորման մեխանիզմա.. դե բնականա կոդավորողը հենց հեռախոսնա Բա քեզ տվումա որ խոսում ես քո խոսակցությունը օդով տենց անալոգային ազդանշանի նման էլ թռնումա՞...

Ինքը Վերածվումա թվային ազդանշանի.. կարծեմ 8 բիտային կոդավորմամբ / մենակ խոսակցության հաճախության ազդանշանները/ ու պակետ պակետ որպես թվային սիգնալ գնումա ստանցիայ.. հետո ընդեղին Օպտիկայով գնումա մի ուրիշ ստանցիա /կամ էլ չի գնում/ ու գնալով հասցեատերի հեռախոսի մեջ դեկոդինգա լինում ու սինթեզատրը իրա ձայնը վերարտադրումա...

Հիմա էտ պակետների կոդավորումն են մեծացնում .. այսինքն սնեց թե նենց արագությունը աճումա ..

Իսկ 3Գ ի ու ԳՍՄի հիմնական տարբերությունը ինչքան հասկանում եմ հաճախականություննա... այսինքն ինչքան հաճախականությունը բարձր էնքան ազդանշանը ավելի առանց կորուսների ու հստակա գնում....
Ոնց որ Wi FI ի ու WI MAX դեպքում / 2400, 5600/

Բյաց դե եթե կոոդավուրոմը խտացնես մեկա կարագանա էլի ...
Մերսի մանրամասն տեղեկությունների համար։ Գիտեմ, որ անալոգային չի բջջայինի ազդանշանը։ Ես մի անգամ մտա ռուսական բջջային օպերատորներից մեկի կայքը (չասեմ որի, որ գովազդ չդիտվի), այնտեղ կար EDGE ծառայություն, բայց ինչքան ես հասկացա, դա ամբողջ ծածկույթով չի, ինչպես ԳՊՌՍ-ը։ Իհարկե կարող ա սխալ եմ հասկացել, բայց նման մի բան կար։

Ինձ մի սենց բան էլ հետաքրքրեց. օրինակ 3Գ-ն 2100ՄՀց ա, իսկ ԳՍՄ-ը` 900 (կամ 1800 Վիվայի մոտ)։ Բա հիմա սրանցից ո՞րն ա ավելի վնասակար։ Լսել եմ հակասական կարծիքներ, օրինակ, որ 3Գ-ն թույլ ա ճաթագայթում, բայց մյուս կողմից եթե տրամաբանենք, բարձր հաճախությունը ավելի հեշտ կթափանցի մարդու օրգանիզմ ու հետեւաբար ավելի շատ կազդի։