"Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"
Voice of the Nightingale - իմ բլոգը
Մի սահմանում կգրեմ հիմա այստեղ, որը կարծեմ Սվյատոսլավ Ռերիխին է պատկանում՝ Նիկոլայ և Ելենա Ռերիխների որդուն, որը նաև մեծ նկարիչ է եղել.
Գեղեցկությունը՝ էլ ավելի կատարյալն է...
Եվ եթե մտածում ես, շատ դիպուկ ու ճիշտ է սահմանել... եթե փորձում ես համեմատել, թե ո՞րն է օրինակ երկուսից ավելի գեղեցիկ, ապա բնականաբար գեղեցիկն ավելի կատարյալն է լինում և այստեղ խոսք չի կարող գնալ ճաշակի մասին ու նրանց մասին, որոնք տվյալ ոլորտում բանիմաց չեն ու կարող են գնահատել միայն սեփական նախասիրություններից ու պատկերացումներից ելնելով։
Թե սիրում ենք՝ մեր սրտի բոլոր լարերո՜վ սիրենք...Միայն Սիրուն է երաժշտությունը զիջում, բայց և Սերն էլ մեղեդի է...
Ես և Դու՝ Մի Ենք՝ Մի-Մի Աշխարհ Ենք, Հավերժի Ճամփորդներ...
Վերջին խմբագրող՝ Chuk: 07.11.2008, 17:06: Պատճառ: Սմայլերի չափավորում
"Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"
Voice of the Nightingale - իմ բլոգը
հմմ, չէ, համաձայն չեմ… կատարյալը ձանձրացնում է…
Մի անգամ մեկը շատ դիպուկ արտահայտություն արեց. ամենագեղեցիկը այն է, ինչ հաճելի է…
գեղեցկության հարցում ես ու Նիդլզ ին Այզը նման պատկերացումներ ունենք…
այ սա շատ լավն էր.
Needles In Eyes-ի խոսքերից
![]()
…և այդպես էլ չհասկացա՝ ով եմ ես…
մի Աղջիկ, որը երազում է մի օր Թիթեռ դառնալ, թե՞ Թիթեռ, որը երազում է Աղջիկ լինել…
Մեծ նկարիչն ասաց. << Մի վախեցիր կատարյալից, դու երբեք դրան չես հասնի>> Ես ինձ թույլ կտամ բացատրել , թե ինչպես եմ ընկալում նրա խոսքերը: Մի տխրիր, որ չես կարող հասնել կատարյալին, ընդհակառակը, ուրախացիր նրա համար, որ կատարյալը սահմաններ չունի և քո կյանքը բոլոր ժամանակներում միշտ կարող է լցվել իմաստով և գեղեցկությամբ, հոգու գեղեցկությամբ և դու միշտ կունենաս ձգտման դաշտ ու պիտի ձգտես որպիսի կյանքի ամեն փուլում լինես կատարյալ և գեղեցիկ:![]()
Եղիր հե՛զ, բանող ե՛զ, և վարիր այս անվերջ սևահողը, երբ կիջնի երեկոն, դու հանգիստ գնա գոմ, որոճա՛ քեզ բաժին ընկած խոտը, մինչև կբացվի առավոտը:
Կողբի Գեղարվեստի Դպրոց
Մաեստրո (26.03.2011)
Չէ սխալ ես ընկալել ասածս կամ պարզապես ուշադիր չես եղել. խոսքը գեղեցկության ոլորտի մասին չէր, այլ ցանկացած բնագավառ, որտեղ կա համեմատելու բան ու որոշելու, թե որն է նրանցից առավել գեղեցիկը։ Իսկ անկատարությունը գեղեցիկ չի կարող լինել՝ լինի դա ճիշտ տեղում հայտնված, թե մի քիչ ոչ տեղում։
Համամիտ եմ ասածիդ հետ. բնականաբար բացարձակ կատարելություն չկա ու չկա մեկն էլ հետևաբար, որ դրան կարողանա հասնել, բայց եթե կա օրինակ երկու քանդակ ու փորձում են այդ ոլորտի բանիմաց մասնագետները դրանք գնահատեն ու կոպիտ ասած որոշեն, թե որն է ավելի գեղեցիկ, բնականաբար գեղեցիկը կհամարեն նա, որն ավելի համեմատաբար կատարյալ ու անթերի է արված. դրա համար էլ հենց ասվում է.
Գեղեցիկը՝ էլ ավելի կատարյալն է...
Թե սիրում ենք՝ մեր սրտի բոլոր լարերո՜վ սիրենք...Միայն Սիրուն է երաժշտությունը զիջում, բայց և Սերն էլ մեղեդի է...
Ես և Դու՝ Մի Ենք՝ Մի-Մի Աշխարհ Ենք, Հավերժի Ճամփորդներ...
Ես ճիշտ եմ քեզ հասկացել:
Պարզապես իսկական գեղեցիկը համեմատության մեջ չի գեղեցիկ: Այն պարզապես գեղեցիկ է: Յուրովի:
Դու առաջնորդվում ես գեղեցիկի գնահատման Կալի Յուգայի չափանիշերով, ինչը, մեղմ ասած մանր է:
Գեղեցիկն այն է, ինչը սեր է ծնում: Իսկ կատարելությունը երբեք սեր չի ծնում՝ ընդամենը հիացմունք:
"Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"
Voice of the Nightingale - իմ բլոգը
Needles in eyes, հմմ.. ես ատում եմ քեզ, բայց դու ինչպես միշտ ճիշտ ես ասում, ես համամիտ եմ, մանավանդ էն մտքի հետ, որ գեղեցիկն այն է, ինչ սեր է ծնում...
![]()
Եթե մարդ մի բան գնահատում է ու պետք է ասի այ սա գեղեցիկ է, իսկ սա տգեղ ուրեմն մարդ պետք է չափանիշներ ունենա ըստ որի նա պետք է գնահատի ու ասի այ սա գեղեցիկ է, իսկ սա տգեղ և հետևաբար եթե նրանցից մեկի աշխատանքն այդ չափորոշիչների ընդունելի պահանջներին շատ մոտ է արված ու տեխնիկապես և բովանդակային առումով ճիշտ - այլ խւսքերով կատարյալ կամ դրան մոտ - նշանակում է այն համարվում է գեղեցիկ, իսկ հակառակ դեպքում տգեղ ու այստեղ Կալի Յուգան նույնքան կապ չունի, որքան Պիզայի աշտարակը։
Անձամբ ինձ համար կատարելությունը սեր է ծնում և հենց ինքը գեղեցկությունն է, չնայած հասկանում եմ, որ ոմանց մոտ կարող է և անկատարությունը սեր ծնի նույնիսկ Սատյա Յուգայի ժամանակ։
Թե սիրում ենք՝ մեր սրտի բոլոր լարերո՜վ սիրենք...Միայն Սիրուն է երաժշտությունը զիջում, բայց և Սերն էլ մեղեդի է...
Ես և Դու՝ Մի Ենք՝ Մի-Մի Աշխարհ Ենք, Հավերժի Ճամփորդներ...
Էս Վիկիպեդիան լավ ա աշխատում, հա՞:
Լսի, ասենք երկու գեղեցիկ նկար գոյություն ունեն աշխարհում՝ միայն, ասենք, Էլ Գրեկոյի «Կոմս Օրգասի թաղումն» ու Լեոնարդո դա Վինչիի «Մոնա Լիզան», ապա ի՞նչ է ստացվում, համեմատության կարգով նրանցից մեկը գեղեցիկ է, մյուսը տգե՞ղ:
Ու եթե ընտրությունը տգեղ բաների միջև է, տգեղը հո դրանից գեղեցիկ չի՞ դառնա:
Սատյա յուգայում (իրականում ինքն ավելի հաճախ կոչվում ա Կրիտա Յուգա) ամեն ինչ հիմնվում ա սիրո վրա՝ իշխում ա Կաման, ու էնտեղ ըստ էության տգեղ բան գոյություն չի կարա ունենա:
Կարծում ես, դեռ կապ չունի՞ իմ ասածի հետ 3ուգան:
"Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"
Voice of the Nightingale - իմ բլոգը
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ