Kuk ջան, ճաշակին ընկեր չկա: Ու վափշե ուրիշների՛ն ինչ՝ ես ինչ եմ լսում: Լա՛վ եմ անում՝ Թաթուլ եմ լսում: Ու ի՛մ կարծիքով՝ ուրիշների լսած ռոքը, խոսքի, տուֆտա երաժշտություն ա: Կարա՞ք՝ հակառակը համոզեք: Ես, օրինակ, համոզված եմ, որ եթե ինչ-որ մեկը ռաբիզ չի սիրում, ուրեմն չի հասկանում: Հլը դրան չի հասել:
DIXIcarpe noctem
Ու օրը չորս անգամ պետքա Թաթուլի դիսկերը հանի, թքի վրեն ու էն թաշկինակը, որ ամիսը մեկ ա փոխվում ու օգտագործվում ա մենակ կոշիկ մաքրելու համար, էդ թաշկինակով մաքրի փոշին, այ էդ ա է արվեստը, թեչէ ի՞նչ Մակարյան, ի՞նչ Փամբուկչյան:
Հարցումը թերի է, խնդրում և պահանջում եմ ավելացնել նաև` «մուղամոտ պահերը» տարբերակը:
Վերջին խմբագրող՝ Kuk: 16.11.2008, 23:30: Պատճառ: Գրառման ավելացում
Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…
Ո՛նց: Ուրեմն իմ ասածը քեզ հերիք չի՞: Ուրեմն սու՛տ եմ ասում, հա՞: Է՛դ ես ուզում ասել:Ընգե՛ր ջան, տորենտը քո համար չգիտեմ՝ ոնց, բայց իմ համար հիմք չի. ճարող տղեն կճարի՛ իրա ուզած երգը: Կոմպիս մեջ ռոք չունեմ, չեմ ունեցել ու չեմ էլ ունենա: Թրաշ ունեմ, ունեցել եմ ու կունենամ: Տե՛ս՝ ներքևում: Սև շորերն էլ ամենաճիշտ շորերն են, լյուբոյ հայ տղա պտի սև շոր ունենա:
Ախպերը՜ս, թող՝ ե՛ս ասեմ, հա՞, ինչն եմ գնահատում: Դու մեկ ա՝ դրանից բան չես հասկանում: Ուրեմն գնահատում եմ.
ա. բառերը, նրանց իմաստը
բ. գործիքայինը
գ. կլկլոցը
Ո՞նց կարա մարդ ընգերոջը, մորը կամ յարին նվիրված էդ գյոզալական բառերը չգնահատի, ես չեմ հասկանում: Դու յար չունե՞ս: Ընգե՛ր ջան, աղջկեքը էդ քո ասած ռաբիզը լսում-հալվում են, սեփական փորձիցս եմ ասում: Ով էլ չի սիրում՝ ինքը մեզի հազար տարի պետկ չի, որտև բան չի հասկանում կարգին երաշտությունից:
Ապեր արդեն չես դզում ինձի: Ես էդ դիսկերս մաքրելու հատուկ թաշկինակ ունեմ, դրանով դաժը կոշիկ չեմ մաքրում: Ընգել եք՝ Մակարյա՜ն, Փամբուկչյա՜ն: Իրանց երգերն էլ իրանց փայ իրանց ռաբիզն ա, է՛լի, պռոստը իրանք չեն ջոգել, որ բռակ են տալիս: Ու վափշե ամեն ինչ էլ ռաբիզ ա, դաժը ձեր պոպն ու ջազը: Պոպը ամերիկական ռաբիզն ա, ջազը՝ նեգռական, ֆլամենգոն՝ իսպանական: Հմի մենք մեր հալալ ռաբիզը ունենք, ու կարգին էլ ճիշտ երաժշտություն ա, խի՞ պտի էթանք ընկնենք ուրիշների տուֆտ ռաբիզների հետևից: Հը՞:
Հմի ես եմ հարց տալի. ձեր հարսնիքի վախտ կարանալու ե՞ք, խոսքի, Դիփ Փառփլի տակ պարեք: Թե՞ Ռեյ Չարլզ եք լսելու ու զույգ ծաղիկների կենաց խմեք:
DIXIcarpe noctem
ՀԻմա Կոնկրետ հարց լսել ես թե՞ չէ...
Համոզված եմ որ կամ չես լսել կամ ինչոր կլկլոց ես լսել..
Կամ էլ քեզ թվումա էն մուղամներն են ռաբիզը...
Հենց նույն Թաթան ու Հախվերդյանը ռաբիզ են.. հիմա ինչ ուզում ես ասել չե՞ս լսել..
Կամ ասենք Երևանի գիշերներումը լսելուց նենց ստամոքսի նոպանե՞ր ես ունենում![]()
Loading your personal settings....
Է՜ դե Սամ, ծայրահեղությունից ծայրահեղություն ընկանք : Նախ Երևանի գիշերներում էդքան էլ ռաբիզ չի : Ու դուք լավ գիտեք Անին , որ մուղամակլկլոցի հետ էր, ուզումա աստվածային, չնաշխարիկ բառերով ողողված լինի, եթե անդուրա ականջիդ, հենց առաջին նոտայից ձեռքերդ զզվեանքից սկսում են քոր գալ, ինչի մասինա խոսքը: Ում դուրա գալիս թող լսի, իսկ ում չէ, իրանց հետ դուք գործ չունեք: Ու պարտադիր չի դնես լսես, ամբողջ քաղաքը էտա, ուր էլ գնաս, մի տեղից կգա, ականջիդ կհասնի![]()
Վերջին խմբագրող՝ *e}|{uka*: 17.11.2008, 02:14:
Чеширский КотЭ
Հա', դե ինձ ու՞ր է այդքան բախտ` ռաբիզը հասկանալ: Դրա համար մարդ պետք է զտարյուն չարբախցի, կամ էլ ասենք բանգլադեշցի /կամ էլ վստրեչ/ ծնված լինի ու նորածին ժամանակվանից էնքան էտ երաժշտությունը սրսկեն, էլ չիմանա` լավը որն ա
![]()
Դու գոնյա գիտես Փինք Ֆլոյդը ով ա՞, որ նախ` թաթուլների կողքն ես շարում, երկրորդնեն էլսմայլիկ ես դնում: Թե փոքր վախտ ասել են` բալիկ ջան, չլսես հանկարծ, ռոքը սատանաների երաժշտություն ա, մենակ սատանաները ու կտցրածներն են ռոք լսում, ու դու մինչև հիմա դեռ հավատում ես դրան
Թաթուլդ ու Հայկոդ երևի նոտաներն էլ չգիտեն, մենակ կլկացնել են սովորել ու մեկ մեկ էլ գնում են պարսկաստան ու արաբստան «որակավորման բարձրացման թրենինգների»
Իսկ գոնե Բախ, Բեթհովեն, Վիվալդի... տենց մեծություններին ընդունում ես, թե դրանք էլ են անգլո-սաքսոնա-ճապոնական երգ ու թաթուլի մի կլկլոց էլ չարժեն
Ես չեմ էլ ուզում, որ դիսկը տաս, կամ էլ քաշելու տեղը ասես, սաղ երգերն էլ ունեմ, գիշերները թաքուն մտնում եմ պահարանի մեջ լսում եմ, որ մարդ չիմանա![]()
Some are born to sweet delight,
Some are born to an endless night,
End of the night...
Այ սրա մասին էր էլի խոսքը, որ մարդուն ասում ես` ես տանել չեմ կարողանում ռաբիզը, ինքն էլ սկսում ա քեզ համոզել, որ ` պռոստը դու բան չես հասկանում, դրա համար չես հավանումՀետո սկսում ա ապացուցել, որ ռաբիզը ՅՈՒՐԱՀԱՏՈՒԿ, աշխարհում գոյություն չունեցող, մաքուր հայակական երաժշտություն ա, մեջ շատ ԽՈՐԸ բառերի իմաստ կա, օրինակ,
Սուրբ Սարգիս ես կըգընաաա~մ,
Երկու հատ մոմ կվաաաա~~~ռեմ,
Մեկը` լինենք անբա~ժա~ն,
Մեկն էլ`Աստված քեզ պաշտպ~~ա~ն:
Ստեղ ի՞նչ իմաստ կա, որ մի հատ էլ հասկանամ: Սենտիմենտալության վերջն ա:
Բա տղամարդը սենց սենտիմենտալ բաներ կլսի՞՞՞
Some are born to sweet delight,
Some are born to an endless night,
End of the night...
Թաթան` համաձայն եմ, ռաբիզ ա: Բայց Հախվերդյանն ա ռաբիզՀախվերդյանը կարգին բառդ ա, ինչ կապ ունի ռաբիզի հետ: Մարդը ուղեղը աշխատացնում ա երգ գրելուց, չի կլկլացնում, էժանագին սինտեզատորային ձայներ չի օգտագործում, ու պրիմիտիվ 3 ակորդի վրա հիմնված հարմոնիաներ:
Բախտի բերումով, մի քանի անգամ լսել եմ: Օրինակ, մի անգամ կանգառում կանգնած երթուղային էի սպասում, մի 10 րոպե կանգնեցի, մոտս կոնվուլսիաներ սկսեցին, հետո էլ գլուխս ամբողջ օրը ցավում էր:
Իմ համար ռաբիզ լսելը հավասարազոր է գրիլ լինելուն:![]()
Վերջին խմբագրող՝ Ֆրեյա: 17.11.2008, 10:36:
Some are born to sweet delight,
Some are born to an endless night,
End of the night...
Ախր էս ասածդ էնքան ծիծաղելիա...
Ընենց տպավորությունա որ դու ոչ թե Ռաբիզից ես զզվում այլ հենց էտ Ռաբիզ բառից
Որ Ռաբիզի մեջ մի հատ երգ էլ դրուդ գալիսա ասում չէ՜ հլը մի րոպե էդ չի կարա ռաբիզ լինիԷտ հաստատ ուրիշ բանա ... Ախր ձև չի իմ էլիտար ականջները ռաբիզ սիրեին
ԻՄ ասածը ինչա.. ամեն ոճի մեջ էլ լավ երգեր կան.. ու սխալա ասել ես էտ ոճը չեմ սիրում.. որովհետև կարողա հետո պարզվի որ էտ ոճի երգեր կա որ սիրում ես խայտառակ լինես...
Այ որ ասես ասենք հա այ մարդ ես Մուղամակլկլոց չեմ սիրում... ԽՈսքի Թաթուլ չեմ սիրում.. կասեմ հա ախպեր ջան քո գործնա չես սիրում մի սիրի...
Բայց դե սխալա ասել ես էս ոճը չեմ սիրում ու վերջ
Իմիջայլով որ ուշադիր լինեիր դժվար չէր Հայկօ–ի գրառման մեջ սարկազմը նկատել![]()
Loading your personal settings....
Deep Purple, Pink Floyd ... հեչ չի հնչում բայց հլը ՌԱԲԻԶԻ ԱՐՔԱ ԹԱԹՈՒԼԵՈ, ցնդցնումա: կառոչի Ռաբիզ ֆոռեվեռ.![]()
ՄեռաԻնչ սարկազմ, ինչ բան՞ Հայկօից ավելի թունդ ռաբիզ լսող չկա, ոնց կարող էր սարկազմով գրել՞՞՞
Երևի լավ չեմ բացատրում
Ես խնդիր չունեմ ինքնահաստատվելու, եթե մի երգ դուրս գա, չասեմ, ինչ ա թե չստացվի ռաբիզ եմ սիրում: Հարցն այն է, որ ռաբիզը իսկզբանե չի կարող դուր գալ ինձ, որովհետև ռաբիզի մեջ.
1, ականջներս չեն դիմանում անորակ երաժշտական գործիքների ձայներին,
2, ականջներս չեն դիմանում անորակ նվագակցությունների, անորակ մեղեդիներին /եթե լինում է մեղեդի ընդհանրապես/
3, ուղեղս սկսում է ետընթաց զարգացում ապրել անիմաստ իրար հետևից շարված բառերից /երգի բառերից/ , ինձ ընդհանրապես հոգեհարազատ չեն, իմ կյանքի հետ ընդհանրապես կապ չունեն ու չեն էլ կարող ունենալ,
4, պարսիկների, արաբների ու թուրքերի երաժշտությունը չարժի այդքան «ջերմ» ընդունել ու ամաչում եմ, երբ ասում են, որ դա հայկական է: Միակ հայկական մաքուր երաժշտությունը հոգեւոր երաժշտությունն է և գյուղական /բայց ոչ գուսանա-աշուղական/ հին հայկական ժողովրդական երգերը /օրինակ, որոնք մշակել է Կոմիտասը/
Համաձայն եմ, որ որևէ ոճի մասին պետք չի ասել, թե զզվում ես, կարող է պատահել մի օր սիրես: ԲԱՑՅ ՈՉ ՌԱԲԻԶԸ: ԴԱ ԲԱՑԱՌՎՈՒՄ Է:
Որպեսզի մի բան սիրես, պետք է սկսես լսել, իսկ ես ԵՐԲԵՔ չեմ սկսի լսել:
Some are born to sweet delight,
Some are born to an endless night,
End of the night...
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ