Լավ կատարված գործը միշտ էլ գնահատելի է, անկախ այն բանից թե որ ոճի մեջ է:
Նույն ռաբիզ երգն ու երաժշտությունը լավ մշակման և կատարման դեպքում հաճելի լսվում է: Իսկ այ որ մեկը ճաթած ձայնով ձենը գցում է գլուխը ու մոլլայի նման կլկլացնում տանել չեմ կարողանում: Նույնը վերաբերում է մյուս ուղղություններին.. ռոք երաժշտություն կա որ կփախնես, բայց օրինակ ով կբողոքի show must go on-ից? Կամ ում հաճույք չի պատճառի take five-ը? Կարճ ասած հարցը հիմնականում որակի մեջ է...
Վերջին խմբագրող՝ Սամվել: 06.11.2008, 23:31: Պատճառ: Գրառման ավելացում
Loading your personal settings....
artak.amDe gustibus et coloribus non est disputandum.
Փաստն այն է հարգելի ժողովուրդ, որ մեր փողոցներում շատ հաճախ կարելի է հանդիպել երիտասարդների, որոնք ռաբիզը կամ բլատնոյը հեռախոսով «քոքում են», ու տենց քայլում են։ Բայց ինչ-որ մեկը կհանդիպի՞ արդյոք մարդու, որ ռոք, կամ ջազ, կամ էլ դասական երաժշտություն դնի հեռախոսով, ու փողոցով քայլի։
Այ ես սա չեմ հանդուրժում, որ հերիք չի լսում են, մի հատ էլ իրանց «ճաշակը» թելադրում են ուրիշներին։
Դե ես ինկատի ունեի փնովելը և այլն.. ըստ երևույթին թեման դրա մասին էր...
Իսկ այդ դեպքում դու ուղակի չես ուզեցել լսել...
Կարծում եմ տարբերություն կա
Հա ես էլ Նաուշնիկներով Scorpion, Pink Floyd Լսելով եմ ման գալիս... Բայց դե մասսա կա չի հասկանում որ մասսայական վայրերում չի կարելի երգերը քոքել...
Էտ արդեն դաստիարակության հարցա..![]()
Loading your personal settings....
Հա, բայց մի՞թե դու պատահական ես համարում, որ հենց ռաբիզ լսողները ունեն դաստիարակության հետ «պրոբլեմ» (չեմ ասում բոլորը)։ Էդ ինչո՞ւ քո նման, կամ իմ նման մարդիկ, որ Ռոք են լսում, էդքանը հասկանում են, որ պետք չի քոքել։
Ինձ թվում ա, այնուամենայնիվ, այստեղ դեր ունի հենց երաժշտությունը, այսինքն նաեւ ռաբիզն է վնասում մարդկանց ու դարձնում այդպիսին։
Հ.Գ. Ավատարդ շնորհավոր։![]()
Չէ.. չեմ կարծում որ մեկը մյուսի հետ կապվածա...
Ավելի ճիշտ երևի էտ մասսան Ռաբիզա լսում .. դե որովհետև հայերենա իրան հասանելիյա... եսիմ
Բայց դե Ռաբիզի մեջ էլ լավ գործեր կան որ շա՜տ մեծ հաճույքով երբեմն լսվում են..
Հենց եմկը Թաթան.. ու չեմ կարծում որ դա մարդկանց վնասում է...
Տարոսը քեզ...Հ.Գ. Ավատարդ շնորհավոր։![]()
Loading your personal settings....
Ես ինքս ջազ չեմ սիրում, ու չեմ ել կարողանում լսել, բայց ջազ լսողներին շատ եմ հարգում, գուցե դա տարիքի հետ է կապված, օրինակ դժվար եմ պատկերացնում 70 տարեկան RAP լսող մարդու
ՀԳ: Հայաստանում
701ը դզեցի
Զազը խոսում է բարձր երաժշտական ճաշակի մասին: Դրա համար նախ և առաջ անհրաժեշտ է հոգևոր հասունության հասնել: Իհարկե Թաթուլ լսողը դժվար ջազի մեծ սիրահար լինի: Դրա մեջ ոչ մի տարօրինակ բան չկա: Նույն ջազային կատարումը կարելի է 100 անգամ լսել և 100 անգամ էլ այն տարբեր կլինի, քանի որ ջազը ոչ միայն բառեր և երաժշտություն է, այլ էմոցիաների արփ, իսկ էմոցիաները կախված իրավիճակից և հոգևոր ապրումներից միշտ տարբեր են: Զազ wooooow դա սուպեր է
Վերջին խմբագրող՝ Ռուֆուս: 07.11.2008, 01:05: Պատճառ: # տրանսլիտ
Ավելի լավ կլինի կարդաս ակումբի ՀՏՀ-ն , Գրիր հայերեն տառերով, իսկ ջազի մասին կարելի է ավելի մանրամասն՞
Վերջին խմբագրող՝ Ռուֆուս: 07.11.2008, 01:31:
701ը դզեցի
Բոլոր ջազ Չսիրողներին...
Լսել եք Լուի Արմսթրոնգի և Էլլա Ֆիցջերալդի կատարմամբ Summertime երգը՞
Dave Brubeck Take five ստեղծագործությունը՞
Franck Sinatra-ի I got you under my skin, Fly me to the moon,
Լուի Արմսթրոնգի Let it snowհրաշք է, ոչ թե երգ
, Hallo Dolly, Dream a little dream of me, և նրա ստեղծագործությունները կարելի է անվերջ նշել, մեկը մյուսից հրաշք
Մի կասկածեք, ջազի մեջ էլ կան բազմաթիվ անտաղանդ ստեղծագործություններ, տարբեր ոճեր, որոնք մեկին դուր են գալիս, մյուսին`ոչ: Օրինակ ես swing չեմ սիրում, երկար անիմաստ իմպրովիզացիաներից հոգնում եմ...
Ու հաստատ իմացեք, որ ջազ ամեն մարդ չի կարող նվագել, դրա համար շատ մեծ երաժշտական տաղանդ է պետք, որովհետև նոտաներով ամեն բութ էլ կարող է նվագել, բայց իմպրովիզացիա միայն մեծ տաղանդ ունեցողը կարող է անել, անմիջապես հոգուց բխող, նախորոք չմտածված երաժշտություն նվագել, ինչպես պոետ, որ առանց մտածելու կարդում է մտքին եկած բանաստեղծությունները...
Some are born to sweet delight,
Some are born to an endless night,
End of the night...
Կամիլլա, քո ասածը ջազ չի, ջազանման պոպսա ա)))
Իսկական ջազը սա է՝ Chick Corea/Return to Forever, John McLaughlin/Mahavishnu Orchestra, Bobby McFerrin, Miles Davis, Billy Cobham, Trilok Gurtu և այլն:
Քո նշածներից մենակ Արմսթրոնգն էր ջազ:
"Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"
Voice of the Nightingale - իմ բլոգը
Some are born to sweet delight,
Some are born to an endless night,
End of the night...
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ