Some are born to sweet delight,
Some are born to an endless night,
End of the night...
"Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"
Voice of the Nightingale - իմ բլոգը
Ես մինչև հիմա էլ չեմ կարողանում ջազ լսել, ինձ համար երգերում կարևոր են և մեղեդին և տակտը: Ջազում շատ է իմպրովիզացիան, որը բացասաբար է անդրադառնում հենց տակտի վրա:
Դե ռաբիսի մասին խոսել չարժի, "բլատնոյ"-ը այն եզակի ոճերից է, որոնց դեպքում ուշադրություն եմ դարձնում նաև բառերի վրա. արդյունքում դրա կատարողների մեծ մասին համարում են մանկամիտ կամ հակասոցիալական և չեմ լսում:
Ռեպում բացակայում է մեղեդին:
artak.amDe gustibus et coloribus non est disputandum.
"Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"
Voice of the Nightingale - իմ բլոգը
Հետաքրքիր է, ինձ մոտ լրիվ նույն վիճակն է, միայն այն տարբերությամբ, որ ես մինչև հիմա էլ չեմ սիրում ու արդեն հույս էլ չունեմ, թե երբևէ կհաջողվի սիրել ջազը։ Երբեմն պատահում են կատարումներ, որ դուր են գալիս, բայց ընդհանուր առմամբ մի տեսակ ձանձրանում եմ ջազ լսելիս։Այսպես ասած՝ սամթը չեմ բռնում։
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Ջազ չե, Բլյու ՜ ու ՜ուզ, Rock, մի քիչ էլ Rap
![]()
Չսիրել կարելի է... Իսկ Չհանդուրժե՞լ.. իմաստը չեմ հասկանում..Հա ինչի՞ ախր չես հանդուրժում
Չես սիրում մի լսի այ մարդ.. ով սիրում թող նա լսի.. քեզ ի՞նչ...
Ես մենակ չեմ սիրում որ ընկերներիս հետ մի տեղ գնալուց մանյակավարի ռեպ են դնում ու ընենց բարձր որ բասերը սրտիդ վրա արդեն ազդում են.. բայց դե իրանց խաթր հանդուրժում եմ ջանդամ...
ես որ էս վերջերս նոր երգերը անկախ ոճից չեմ հավանում.. մի տեսակ երգարվեստին վերածնունդա պետք... 60 ականներից 90 ականներ ի՞նչ ունեին ու ինչ ունենք հիմա...
Է՛Է՛Է՛ գոռացող Ռեաննաներ ու եսիմինչեր.. Մելոդիան թողել են ընկել են բասերի հետևից... Բայց դե եթե լսով ունեն թող ունենան.. իմ համար մեկա...
Loading your personal settings....
artak.amDe gustibus et coloribus non est disputandum.
Ես ինքս ջազ չեմ սիրում, ու չեմ ել կարողանում լսել, բայց ջազ լսողներին շատ եմ հարգում, գուցե դա տարիքի հետ է կապված, օրինակ դժվար եմ պատկերացնում 70 տարեկան RAP լսող մարդու
ՀԳ: Հայաստանում
701ը դզեցի
Զազը խոսում է բարձր երաժշտական ճաշակի մասին: Դրա համար նախ և առաջ անհրաժեշտ է հոգևոր հասունության հասնել: Իհարկե Թաթուլ լսողը դժվար ջազի մեծ սիրահար լինի: Դրա մեջ ոչ մի տարօրինակ բան չկա: Նույն ջազային կատարումը կարելի է 100 անգամ լսել և 100 անգամ էլ այն տարբեր կլինի, քանի որ ջազը ոչ միայն բառեր և երաժշտություն է, այլ էմոցիաների արփ, իսկ էմոցիաները կախված իրավիճակից և հոգևոր ապրումներից միշտ տարբեր են: Զազ wooooow դա սուպեր է
Վերջին խմբագրող՝ Ռուֆուս: 07.11.2008, 01:05: Պատճառ: # տրանսլիտ
Ախր էս ասածդ էնքան ծիծաղելիա...
Ընենց տպավորությունա որ դու ոչ թե Ռաբիզից ես զզվում այլ հենց էտ Ռաբիզ բառից
Որ Ռաբիզի մեջ մի հատ երգ էլ դրուդ գալիսա ասում չէ՜ հլը մի րոպե էդ չի կարա ռաբիզ լինիԷտ հաստատ ուրիշ բանա ... Ախր ձև չի իմ էլիտար ականջները ռաբիզ սիրեին
ԻՄ ասածը ինչա.. ամեն ոճի մեջ էլ լավ երգեր կան.. ու սխալա ասել ես էտ ոճը չեմ սիրում.. որովհետև կարողա հետո պարզվի որ էտ ոճի երգեր կա որ սիրում ես խայտառակ լինես...
Այ որ ասես ասենք հա այ մարդ ես Մուղամակլկլոց չեմ սիրում... ԽՈսքի Թաթուլ չեմ սիրում.. կասեմ հա ախպեր ջան քո գործնա չես սիրում մի սիրի...
Բայց դե սխալա ասել ես էս ոճը չեմ սիրում ու վերջ
Իմիջայլով որ ուշադիր լինեիր դժվար չէր Հայկօ–ի գրառման մեջ սարկազմը նկատել![]()
Loading your personal settings....
Լավ կատարված գործը միշտ էլ գնահատելի է, անկախ այն բանից թե որ ոճի մեջ է:
Նույն ռաբիզ երգն ու երաժշտությունը լավ մշակման և կատարման դեպքում հաճելի լսվում է: Իսկ այ որ մեկը ճաթած ձայնով ձենը գցում է գլուխը ու մոլլայի նման կլկլացնում տանել չեմ կարողանում: Նույնը վերաբերում է մյուս ուղղություններին.. ռոք երաժշտություն կա որ կփախնես, բայց օրինակ ով կբողոքի show must go on-ից? Կամ ում հաճույք չի պատճառի take five-ը? Կարճ ասած հարցը հիմնականում որակի մեջ է...
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ