Հայկօ-ի խոսքերից
Cmilla ջան, պատճառն, ըստ իս, էն ա, որ էսօր երաժշտություն լսում են (ջահելությունը, մանավանդ) ոչ էնքան հոգևոր քաղցը բավարարելու ու էսթետիկ հաճույք ստանալու, այլ կյանքում ինքնահաստատվելու, ինքնաարտահայտվելու համար: Մարդու լսած երաժշտությունն արդեն ոչ միայն ճաշակի, այլև սոցիալական ստատուսի նշան է: Ընդ որում՝ անձնավորության տեսակն է պայմանավում լսած երաժշտությունը, ոչ թե՝ երաժշտությունն է որոշում, թե լսողն ինչ մարդ է: Այսինքն՝ նույն ոճի երաժշտություն լսողների ընդհանրությունը ոչ միայն երաժշտությունն է, այլև շատ ու շատ այլ աշխարհայացքներ, և, նմանապես, ռոք ու ռաբիզ լսողները միմյանցից ոչ միայն փլեյլիստի պարունակությամբ են տարբերվում, այլև մի շարք այլ՝ երաժշտության բնագավառից հեռու հարցերով: Հենց դա՛ է պատճառը, որ տարբեր երաժշտություն լսողներն իրար «չեն ընդունում»: Որովհետև ռաբիզ լսողի համար գուցե և էնքան էլ տհաճ չեն էլեկտարական գիթառի հնչյունները, սակայն նա տանել չի կարողանում (ասենք) երկար մազերով տղաների կամ պիրսինգով աղջիկների: Եվ, համապատասխանաբար, ռոքերը չի սիրում ռաբիզ լսողին, քանի որ ռաբիզը, 6/8 չափից ու մուղամից բացի, ենթագիտակցորեն ասոցացվում է նաև, օրինակ, ճկույթի եղունգի ու պպզած դիրքի հետ: Էս դեպքում լսած երաժշտությունն արդեն մի տեսակ «այցեքարտ» է, արձնագիր, որը շատ ավելին է ասում իր տիրոջ մասին, քան զուտ երաժշտական ճաշակն է:
Էջանիշներ