User Tag List

Էջ 1 7-ից 12345 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 96 հատից

Թեմա: Երաժշտական ոճերի հանդեպ անհանդուրժողականություն

  1. #1
    Bring out your dead!!! Ֆրեյա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.02.2008
    Գրառումներ
    2,543
    Բլոգի գրառումներ
    11
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Երաժշտական ոճերի հանդեպ անհանդուրժողականություն

    Հերիք է ասեմ կախարդական «ռաբիզ» կամ «փանք» բառերը և այս երկու երաժշտական ոճերի սիրահարները արդեն պատրաստ են իրար կոկորդ կրծել...

    Մեկը ջազի սիրահար է, մեկը` ռոքի, մեկը` հիփ-հոփի...
    Հենց մեկն է ասում է, թե «ռոքը այլանդակություն է», կամ «ջազից զզվում եմ» կամ «ռեպը սևամորթների անմակարդակ երաժշտություն» է, սկսում են հիստերիկ ճիչեր, աչքհանոցի, հավերժ թշնամանք «վիրավորողոի» հանդեպ

    Ինչն է պատճառը, որ մարդիկ այդքան ցավալի են տանում հակադարձ երաժշտական ճաշակները՞ Ինչպես ապրել համերաշխ՞ Ինչպես բացատրել «հակառակորդին», որ բոլոր ոճերն էլ յուրահատուկ են և արժանի են գոյություն ունենալ այն մարդկանց համար, ով դա սիրում է

    Հ.գ. Այսօր իմ ոխերիմ թշնամիներից մեկին, ով ասում էր. «Ես զզվում եմ Լեդ Զեփից, ռոքից և այլ ագրեսիվ երաժշտությունից», պարտության մատնեցի, քանի որ նախկինում պնդում էր, որ լսել է այդ երաժշտությունը ու չի հավանել: Բայց պարզվեց, որ կյանքում չի լսել, չի հետաքրքրվել, ԲԱՅՑ հայտարարություններ անելուց ամենաագրեսիվ վերաբերմունքն է ցույց տալիս
    Some are born to sweet delight,
    Some are born to an endless night,
    End of the night...

  2. #2
    Պատվավոր անդամ impression-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.03.2007
    Գրառումներ
    3,730
    Բլոգի գրառումներ
    7
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Երաժշտական ոճերի հանդեպ անհանդուրժողականություն...

    Անի ջան, ինչի՞ մենակ երաժշտական ոճեր, անհանդուրժողականություն կա ամենուր բոլոր նրանց հանդեպ, ովքեր մեզ նման չեն: Դա փոխելու ձևը մեկնումեկդ գիտի՞. ես հավեսով մի երկու շտրիխ կփոխեի որոշ ԲԱՆԵՐԻ ու ՄԱՐԴԿԱՆՑ հանդեպ իմ վերաբերմունքի մեջ:
    Find what you love and let it kill you. (c) Bukowski

  3. #3
    Bring out your dead!!! Ֆրեյա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.02.2008
    Գրառումներ
    2,543
    Բլոգի գրառումներ
    11
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Երաժշտական ոճերի հանդեպ անհանդուրժողականություն...

    Մեջբերում impression-ի խոսքերից Նայել գրառումը
    Անի ջան, ինչի՞ մենակ երաժշտական ոճեր, անհանդուրժողականություն կա ամենուր բոլոր նրանց հանդեպ, ովքեր մեզ նման չեն: Դա փոխելու ձևը մեկնումեկդ գիտի՞. ես հավեսով մի երկու շտրիխ կփոխեի որոշ ԲԱՆԵՐԻ ու ՄԱՐԴԿԱՆՑ հանդեպ իմ վերաբերմունքի մեջ:
    Բայց անհանդուրժողականությունը երաժշտության նկատմամբ հենց նրանով է հետաքրքիր, որ եթե քաղաքական հայացքներդ, կամ աշխարհահայացքդ չես կարող փոխել և հիմնվում ես որոշակի օբյեկտիվ կամ ռացիոնալ պատճառների վրա/կամ էլ եթե մարդ կա, որ կարող է փոխի, ապա դժվարությամբ/, իսկ երաժշտական հայացքներդ հիմնված են իռացիոնալի վրա, կամ սուբյեկտիվի:
    Էն, ինչ երեկ ատում էիր, մի քանի անգամ լսելուց հետո, կարող ես սիրել:
    Some are born to sweet delight,
    Some are born to an endless night,
    End of the night...

  4. #4
    Bring out your dead!!! Ֆրեյա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.02.2008
    Գրառումներ
    2,543
    Բլոգի գրառումներ
    11
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Երաժշտական ոճերի հանդեպ անհանդուրժողականություն...

    Կոնկրետ ես, ատում եմ ռաբիզը ու բլատնոյը...

    ինչքան էլ լսեմ, մեկ է` զզվելու եմ, որովհետև օբյեկտիվորեն ռաբիզ ու բլատնոյ երգերը իմ համար ոչ արժեքավոր լիրիքա են պարունակում, ոչ էլ արժեքավոր են երաժշտական առումով, անհասկանալի ոճ են` ստեղից ընդեղից թխած
    Some are born to sweet delight,
    Some are born to an endless night,
    End of the night...

  5. #5
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    23.03.2008
    Տարիք
    33
    Գրառումներ
    2,708
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Երաժշտական ոճերի հանդեպ անհանդուրժողականություն...

    Մեջբերում Camilla-ի խոսքերից Նայել գրառումը
    Հերիք է ասեմ կախարդական «ռաբիզ» կամ «փանք» բառերը և այս երկու երաժշտական ոճերի սիրահարները արդեն պատրաստ են իրար կոկորդ կրծել...

    Մեկը ջազի սիրահար է, մեկը` ռոքի, մեկը` հիփ-հոփի...
    Հենց մեկն է ասում է, թե «ռոքը այլանդակություն է», կամ «ջազից զզվում եմ» կամ «ռեպը սևամորթների անմակարդակ երաժշտություն» է, սկսում են հիստերիկ ճիչեր, աչքհանոցի, հավերժ թշնամանք «վիրավորողոի» հանդեպ

    Ինչն է պատճառը, որ մարդիկ այդքան ցավալի են տանում հակադարձ երաժշտական ճաշակները՞ Ինչպես ապրել համերաշխ՞ Ինչպես բացատրել «հակառակորդին», որ բոլոր ոճերն էլ յուրահատուկ են և արժանի են գոյություն ունենալ այն մարդկանց համար, ով դա սիրում է

    Հ.գ. Այսօր իմ ոխերիմ թշնամիներից մեկին, ով ասում էր. «Ես զզվում եմ Լեդ Զեփից, ռոքից և այլ ագրեսիվ երաժշտությունից», պարտության մատնեցի, քանի որ նախկինում պնդում էր, որ լսել է այդ երաժշտությունը ու չի հավանել: Բայց պարզվեց, որ կյանքում չի լսել, չի հետաքրքրվել, ԲԱՅՑ հայտարարություններ անելուց ամենաագրեսիվ վերաբերմունքն է ցույց տալիս
    Ոհո՜՜՜ վերջապես պահը եկավ գրելու
    Կարծում եմ վեճերի մեծ մասը նրանից է ծագում, երբ մեկը մյուսին ասում է, ասենք "ռոքը էշություն ա"
    Եթե քեզ դուր չի գալիս ինչ-որ բան, ասա, որ էդ բանը քո դուրը չի գալիս, քո ճաշակով չի, բայց մի ասա "էշություն ա" /եթե նույնիսկ այդպես ես մտածում/
    Նույնը նաև սպորտի թեմայում, եթե մեկը, ասում ա, ասենք, "Ռեալը թիմ չի", սկսվում ա տուրուդմփոցը, ու մեղավորը հենց էդ ասողն ա: Թող ասի, որ ինքը ուղղակի չի սիրում Ռեալը, դժվար ա՞
    Փաստորեն ամեն ինչ սկսվում է միմյանց նկատմամբ անհարգալից վերաբերմունքից:
    Հ.Գ. շատ խոսեցի

    Ավելացվել է 1 րոպե անց
    Մեջբերում Camilla-ի խոսքերից Նայել գրառումը
    Կոնկրետ ես, ատում եմ ռաբիզը ու բլատնոյը...

    ինչքան էլ լսեմ, մեկ է` զզվելու եմ, որովհետև օբյեկտիվորեն ռաբիզ ու բլատնոյ երգերը իմ համար ոչ արժեքավոր լիրիքա են պարունակում, ոչ էլ արժեքավոր են երաժշտական առումով, անհասկանալի ոճ են` ստեղից ընդեղից թխած
    Այ, օրինակ, այ սենց
    Մարդը ասում է "ատում եմ", բայց չի ասում "էշություն ա, ապուշություն ա", որ էդ ոճի լսողները սկսեն կռիվ անել
    Վերջին խմբագրող՝ Ռեդ: 06.11.2008, 18:03: Պատճառ: Գրառման ավելացում

  6. #6
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Երաժշտական ոճերի հանդեպ անհանդուրժողականություն...

    Cmilla ջան, պատճառն, ըստ իս, էն ա, որ էսօր երաժշտություն լսում են (ջահելությունը, մանավանդ) ոչ էնքան հոգևոր քաղցը բավարարելու ու էսթետիկ հաճույք ստանալու, այլ կյանքում ինքնահաստատվելու, ինքնաարտահայտվելու համար: Մարդու լսած երաժշտությունն արդեն ոչ միայն ճաշակի, այլև սոցիալական ստատուսի նշան է: Ընդ որում՝ անձնավորության տեսակն է պայմանավում լսած երաժշտությունը, ոչ թե՝ երաժշտությունն է որոշում, թե լսողն ինչ մարդ է: Այսինքն՝ նույն ոճի երաժշտություն լսողների ընդհանրությունը ոչ միայն երաժշտությունն է, այլև շատ ու շատ այլ աշխարհայացքներ, և, նմանապես, ռոք ու ռաբիզ լսողները միմյանցից ոչ միայն փլեյլիստի պարունակությամբ են տարբերվում, այլև մի շարք այլ՝ երաժշտության բնագավառից հեռու հարցերով: Հենց դա՛ է պատճառը, որ տարբեր երաժշտություն լսողներն իրար «չեն ընդունում»: Որովհետև ռաբիզ լսողի համար գուցե և էնքան էլ տհաճ չեն էլեկտարական գիթառի հնչյունները, սակայն նա տանել չի կարողանում (ասենք) երկար մազերով տղաների կամ պիրսինգով աղջիկների: Եվ, համապատասխանաբար, ռոքերը չի սիրում ռաբիզ լսողին, քանի որ ռաբիզը, 6/8 չափից ու մուղամից բացի, ենթագիտակցորեն ասոցացվում է նաև, օրինակ, ճկույթի եղունգի ու պպզած դիրքի հետ: Էս դեպքում լսած երաժշտությունն արդեն մի տեսակ «այցեքարտ» է, արձնագիր, որը շատ ավելին է ասում իր տիրոջ մասին, քան զուտ երաժշտական ճաշակն է:
    DIXI
    carpe noctem

  7. #7
    Bring out your dead!!! Ֆրեյա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.02.2008
    Գրառումներ
    2,543
    Բլոգի գրառումներ
    11
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Երաժշտական ոճերի հանդեպ անհանդուրժողականություն...

    Մեջբերում Հայկօ-ի խոսքերից Նայել գրառումը

    Համաձայն եմ: Բայց, օրինակ, ինչպես կմեկնաբանես ջազ ատողների նման դիրքորոշումը՞ Չէ որ ջազմենները արտասովոր հագուստ չեն կրում, արտասովոր ոչինչ չեն անում: Նույնիսկ ավելին` ջազմենները դուրս են եկել ամենացածր խավերից:

    Գուցե սովորելու վրա է՞
    Some are born to sweet delight,
    Some are born to an endless night,
    End of the night...

  8. #8
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    38
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Երաժշտական ոճերի հանդեպ անհանդուրժողականություն...

    Մեջբերում Camilla-ի խոսքերից Նայել գրառումը
    Համաձայն եմ: Բայց, օրինակ, ինչպես կմեկնաբանես ջազ ատողների նման դիրքորոշումը՞ Չէ որ ջազմենները արտասովոր հագուստ չեն կրում, արտասովոր ոչինչ չեն անում: Նույնիսկ ավելին` ջազմենները դուրս են եկել ամենացածր խավերից:

    Գուցե սովորելու վրա է՞
    Ջազ ես ինքս ժամանակին տանել չէի կարողանում (ինտուիտիվ զգում էի արժեքը, հարգում էի, բայց սիրել չէի կարողանում), ու չէի կարողանում ինձ ստիպել այն լսել, քանի որ չէի հասկանում այն ու ինձ թերի էի զգում: Ժամանակն ամեն ինչ դրեց իր տեղը:
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  9. #9
    Պապա x3 Աթեիստ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2007
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    47
    Գրառումներ
    8,712
    Mentioned
    50 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Երաժշտական ոճերի հանդեպ անհանդուրժողականություն...

    Մեջբերում Needles In Eyes-ի խոսքերից Նայել գրառումը
    Ջազ ես ինքս ժամանակին տանել չէի կարողանում (ինտուիտիվ զգում էի արժեքը, հարգում էի, բայց սիրել չէի կարողանում), ու չէի կարողանում ինձ ստիպել այն լսել, քանի որ չէի հասկանում այն ու ինձ թերի էի զգում: Ժամանակն ամեն ինչ դրեց իր տեղը:
    Ես մինչև հիմա էլ չեմ կարողանում ջազ լսել, ինձ համար երգերում կարևոր են և մեղեդին և տակտը: Ջազում շատ է իմպրովիզացիան, որը բացասաբար է անդրադառնում հենց տակտի վրա:

    Դե ռաբիսի մասին խոսել չարժի, "բլատնոյ"-ը այն եզակի ոճերից է, որոնց դեպքում ուշադրություն եմ դարձնում նաև բառերի վրա. արդյունքում դրա կատարողների մեծ մասին համարում են մանկամիտ կամ հակասոցիալական և չեմ լսում:

    Ռեպում բացակայում է մեղեդին:
    artak.am De gustibus et coloribus non est disputandum.

  10. #10
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    38
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Երաժշտական ոճերի հանդեպ անհանդուրժողականություն...

    Մեջբերում Աթեիստ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես մինչև հիմա էլ չեմ կարողանում ջազ լսել, ինձ համար երգերում կարևոր են և մեղեդին և տակտը: Ջազում շատ է իմպրովիզացիան, որը բացասաբար է անդրադառնում հենց տակտի վրա:

    Դե ռաբիսի մասին խոսել չարժի, "բլատնոյ"-ը այն եզակի ոճերից է, որոնց դեպքում ուշադրություն եմ դարձնում նաև բառերի վրա. արդյունքում դրա կատարողների մեծ մասին համարում են մանկամիտ կամ հակասոցիալական և չեմ լսում:

    Ռեպում բացակայում է մեղեդին:
    Իրականում ինքը տակտի վրա բացասական չի անդրադառնում, պարզապես ավելի դինամիկ ու փոփոխվող ա դարձնում իրան:
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  11. #11
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    43
    Գրառումներ
    12,735
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Երաժշտական ոճերի հանդեպ անհանդուրժողականություն...

    Մեջբերում Needles In Eyes-ի խոսքերից Նայել գրառումը
    Ջազ ես ինքս ժամանակին տանել չէի կարողանում (ինտուիտիվ զգում էի արժեքը, հարգում էի, բայց սիրել չէի կարողանում), ու չէի կարողանում ինձ ստիպել այն լսել, քանի որ չէի հասկանում այն ու ինձ թերի էի զգում: Ժամանակն ամեն ինչ դրեց իր տեղը:
    Հետաքրքիր է, ինձ մոտ լրիվ նույն վիճակն է, միայն այն տարբերությամբ, որ ես մինչև հիմա էլ չեմ սիրում ու արդեն հույս էլ չունեմ, թե երբևէ կհաջողվի սիրել ջազը։ Երբեմն պատահում են կատարումներ, որ դուր են գալիս, բայց ընդհանուր առմամբ մի տեսակ ձանձրանում եմ ջազ լսելիս։ Այսպես ասած՝ սամթը չեմ բռնում։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  12. #12
    Ավագ Մոդերատոր Rammstein-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2008
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    36
    Գրառումներ
    8,728
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ուշադրություն Re. Երաժշտական ոճերի հանդեպ անհանդուրժողականություն...

    Ես էլ ջազ չեմ սիրում, բայց որ ասեմ անհանդուրժող եմ, սուտ կլինի։
    Այ անհանդուրժողություն ունեմ ռաբիսի մեկ էլ «բլատնոյ» «երաժշտության» նկատմամբ։

  13. #13
    Յէժիկ *e}|{uka*-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.07.2007
    Հասցե
    Альфа Центавра
    Գրառումներ
    2,799
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Երաժշտական ոճերի հանդեպ անհանդուրժողականություն...

    Մեջբերում Rammstein-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես էլ ջազ չեմ սիրում, բայց որ ասեմ անհանդուրժող եմ, սուտ կլինի։
    Այ անհանդուրժողություն ունեմ ռաբիսի մեկ էլ «բլատնոյ» «երաժշտության» նկատմամբ։
    Ջազ պաշտում եմ...
    Այ ռաբիզ, բլատնոյ, սպասեք տեղ հատկացնեմ ,
    Ոչ մի արժեք չեմ գտնում , մենակ չասեք կյանքից բխող ոճեր են, էս կողմ , էն կողմ չեմ հանդուրժում
    Чеширский КотЭ

  14. #14
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    23.03.2008
    Տարիք
    33
    Գրառումներ
    2,708
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Երաժշտական ոճերի հանդեպ անհանդուրժողականություն...

    Ջազ չե, Բլյու ՜ ու ՜ուզ , Rock, մի քիչ էլ Rap

  15. #15
    Ազատ Սամվել-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.04.2007
    Հասցե
    Հայաստան, Երևան
    Տարիք
    36
    Գրառումներ
    4,975
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Երաժշտական ոճերի հանդեպ անհանդուրժողականություն...

    Մեջբերում *e}|{uka*-ի խոսքերից Նայել գրառումը
    Ջազ պաշտում եմ...
    Այ ռաբիզ, բլատնոյ, սպասեք տեղ հատկացնեմ ,
    Ոչ մի արժեք չեմ գտնում , մենակ չասեք կյանքից բխող ոճեր են, էս կողմ , էն կողմ չեմ հանդուրժում
    Չսիրել կարելի է... Իսկ Չհանդուրժե՞լ.. իմաստը չեմ հասկանում.. Հա ինչի՞ ախր չես հանդուրժում Չես սիրում մի լսի այ մարդ.. ով սիրում թող նա լսի.. քեզ ի՞նչ...

    Ես մենակ չեմ սիրում որ ընկերներիս հետ մի տեղ գնալուց մանյակավարի ռեպ են դնում ու ընենց բարձր որ բասերը սրտիդ վրա արդեն ազդում են.. բայց դե իրանց խաթր հանդուրժում եմ ջանդամ...

    ես որ էս վերջերս նոր երգերը անկախ ոճից չեմ հավանում.. մի տեսակ երգարվեստին վերածնունդա պետք... 60 ականներից 90 ականներ ի՞նչ ունեին ու ինչ ունենք հիմա...

    Է՛Է՛Է՛ գոռացող Ռեաննաներ ու եսիմինչեր.. Մելոդիան թողել են ընկել են բասերի հետևից... Բայց դե եթե լսով ունեն թող ունենան.. իմ համար մեկա...
    Loading your personal settings....

Էջ 1 7-ից 12345 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Կրոնական անհանդուրժողականություն
    Հեղինակ՝ StrangeLittleGirl, բաժին` Կրոն
    Գրառումներ: 157
    Վերջինը: 28.10.2011, 00:18
  2. Սեր կույրի հանդեպ
    Հեղինակ՝ dasola, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 21
    Վերջինը: 19.02.2007, 17:15

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •