ԼուԼու․քոմ կայքում կարող եք տպագրել ցանկացաք գիրք, ուղարկելով իրենց միայն pdf ֆայլը։ Այդ գիրքը կարող եք վաճառել հենց իրենց խանութում։ Կարող եք վաճառել հա՛մ էլեկտրոնային տեսքով՝ այսինքն պդֆ ֆայլը, հա՛մ էլ իրենց տպարանում տպագրված տեսքով։ ԼուԼու-ն ամեն ինչ ձրի է անում, այսինքն ձեզանից նախորոք ոչ մի փող չի ուզում, իրենք միայն վերցնում են ձեր երկամտի 20%-ը։ Ենթադրենք եթե վաճառում եք պդֆ գիրք $5-ով ապա $4-ը ձեզ, $1-ը ԼուԼու․քոմ-ին։ Եթե վաճառում եք թղթի վրա տպված գիրք, ապա թղթի ծաղսը ուղղակի ավելանում է։ Ենթադրենք որ այդ գրքի տպելու ծախսը $5 է։ Իսկ դուք ծախում եք $10-ով։ Այդ դեպքում $10=$5(թղթի ծախս) + $4 (քեզ) +$1(Lulu.com-ին)
Եթե այս ֆորումում կան գործարար մարդիկ ապա իրենց խորհուրդ կտայի տեղադրել հայերեն լեզվով գրքեր։ Արտասահմանում միլլիոնավոր հայեր կան որոնք ուզում են հայերեն գրքեր առնել, բայց չեն կարողանում։ Այս գործով դուք հա՛մ իրենց կոգնեք, հա՛մ էլ ձեզ համար կոմպենսացիա կստանաք ձեր բարի գործի համար։
Մանրամասնությունների համար մտեք http://www.lulu.com/
Էջանիշներ