User Tag List

Էջ 1 6-ից 12345 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 80 հատից

Թեմա: Կենտրոնացված քննություններ

  1. #1
    Լիարժեք անդամ Սյունիք-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.06.2006
    Հասցե
    Erevan
    Տարիք
    32
    Գրառումներ
    141
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Կենտրոնացված քննություններ

    Ի՞նչ կարծիք ունեք այս մասին

    Ավելացվել է 5 րոպե անց
    Երեկ մեր դպրոցում փորձարկեցին, շատ հեշտ ու շատ պարզ էր, ինչը չի կարող հանդիսանալ մարդու գիտելիքների ստուգման ճիշտ տարբերակ... Ինքս էլ է 10-րդ դասարան եմ ու չեմ ուզում այս ձևով քննություն հանձնել.. Մի խոսքով, ես դեմ եմ,

  2. #2
    Բարև ձեզ Aida-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.09.2006
    Տարիք
    34
    Գրառումներ
    142
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Կենտրոնացված քննություններ

    Մեջբերում Սյունիք-ի խոսքերից
    Ի՞նչ կարծիք ունեք այս մասին

    Ավելացվել է 5 րոպե անց
    Երեկ մեր դպրոցում փորձարկեցին, շատ հեշտ ու շատ պարզ էր, ինչը չի կարող հանդիսանալ մարդու գիտելիքների ստուգման ճիշտ տարբերակ... Ինքս էլ է 10-րդ դասարան եմ ու չեմ ուզում այս ձևով քննություն հանձնել.. Մի խոսքով, ես դեմ եմ,
    Դու դեմ ես, որովհետև հե՞շտ է:
    Ճիշտն ասած ես էլ կողմ չեմ: Դեռ անցած տարվանից այդ խոսակցությունները կային, բայց իմ բախտը բերեց: Կարծում եմ արժե փոխել հայերենի «Շտեմարան»-ը, բայց ընդհանուր քննությունների համակարգը փոխելը կարծում եմ մեծ խնդիր է իրենից ներկայացնում: Լսել եմ, որ նոր տարբերակների մեջ կա շարադրություն, ինչը համարում եմ անմտություն: Եթե շարադրություն չլինի երևի քննությունները քիչ թե շատ նորմալ կընթանան:
    Բայց հաստա՞տ փոխում են:
    Կա՛նգ առ, վայրկյա՛ն, չքնաղ ես դու:

  3. #3
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,578
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Կենտրոնացված քննություններ

    Լեզվական գիտելիքները ստուգելու լավագույն տարբերակը շարադրությունն է: Այդ շտեմարան կոչվածը ստից բան է. ցանկացած մարդ կարող է անգիր անել, բարձր ստանալ, իսկ լեզվին տիրապետողը, եթե շտեմարանին ծանոթ չլինի, կարող է ցածր ստանալ:
    Բայց մեր երկրում մի ուրիշ խնդիր կա. այստեղ քննությունները ոչ թե գիտելիք ստուգելու միջոց են, այլ փող աշխատելու, հետևաբար շարադրությունները ստուգելիս ոչ թե լեզվի իմացությունն են գնահատում, այլ փորձում են աննշան ոճական սխալներ գտնել, որ գնահատականն իջեցնեն:

  4. #4
    Լիարժեք անդամ Սյունիք-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.06.2006
    Հասցե
    Erevan
    Տարիք
    32
    Գրառումներ
    141
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Կենտրոնացված քննություններ

    Մեջբերում Aida-ի խոսքերից

    Գիտե՞ս ինչն է էստեղ հարցը... Ա տարբերակի (Դպրոցն ավարտելու համար) հարցերը շատ մանր են, ընդ որում գրականությունից էլ հարցեր կան, իսկ Բ տարբերակի(ԲՈՒՀ-ի համար) հարցերը իրոք շատ հեշտ են... կան հոմանիշներ, հականիշներ ու մի քանի փոխակերպումներ, որոնց տարբերակները նշված են ու իմանալու դեպքում անպայման կնշես ճիշտը... Ես դեմ եմ, որովհետև չես իմանա, թե ինչ մանր-մունր հարցեր կլինեն... Մեկ էլ հարց կար ոճաբանությունից, որը դպրոցում նորմալ չեն ուսումնասիրում... Շարադրությունն էլ հանել են...

    Ավելացվել է 2 րոպե անց
    Մեջբերում Բյուրակն-ի խոսքերից
    Լեզվական գիտելիքները ստուգելու լավագույն տարբերակը շարադրությունն է: Այդ շտեմարան կոչվածը ստից բան է. ցանկացած մարդ կարող է անգիր անել, բարձր ստանալ, իսկ լեզվին տիրապետողը, եթե շտեմարանին ծանոթ չլինի, կարող է ցածր ստանալ:
    Բայց մեր երկրում մի ուրիշ խնդիր կա. այստեղ քննությունները ոչ թե գիտելիք ստուգելու միջոց են, այլ փող աշխատելու, հետևաբար շարադրությունները ստուգելիս ոչ թե լեզվի իմացությունն են գնահատում, այլ փորձում են աննշան ոճական սխալներ գտնել, որ գնահատականն իջեցնեն:
    Միանգամայն համամիտ եմ Քեզ հետ..
    Վերջին խմբագրող՝ Սյունիք: 28.11.2006, 22:37:

  5. #5
    Բարև ձեզ Aida-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.09.2006
    Տարիք
    34
    Գրառումներ
    142
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Կենտրոնացված քննություններ

    Ճիշտ են արել, որ շարադրությունը հանել են, որովհետև ինչքան էլ գիտելիք ստուգելու ձև ա, շարադրությունը նենց բանա, որ ես կարամ ասեմ, որ տվյալ շարադրությունը ընտիր գործ ա, իսկ մի ուրիշի համար դա մանկամտական պատմություն լինի: Ինչը ստուգողների համար հեշտացնում է բարձր գնահատել նրան, ում համար խոսացված է: Ոչ ոք չի կարա ապացուցի, որ ինչ-որ մեկի շարադրությունը շատ լավնա: Ամեն ինչ կախված ա հանձնաժողովի նախագահից, վեջինս էլ ասում ա ինձ դուր չի գալիս էս շարադրությունը ու վերջ, նման ձևով հարյուրավոր երեխաների գրավորները իրենց տեղը զիջում են պաշտոնյաները երեխաների գրած ցնդաբանություններին: Ու եթե անգամ անսխալ շարադրություն լինի կարան կպնեն շարադրության մտքին՝ ասելով միտքը թերի ա, ոճական սխալներ կան: Իսկ Շտեմարանի ժամանակ գոնե անսխալ գրավորը արդարորեն ստանում էր իր 20 միավորը:
    Կա՛նգ առ, վայրկյա՛ն, չքնաղ ես դու:

  6. #6
    ալոգիկ Արշակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2006
    Հասցե
    Շվեդիա
    Տարիք
    39
    Գրառումներ
    3,408
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Կենտրոնացված քննություններ

    Մեջբերում Բյուրակն-ի խոսքերից
    Լեզվական գիտելիքները ստուգելու լավագույն տարբերակը շարադրությունն է: Այդ շտեմարան կոչվածը ստից բան է. ցանկացած մարդ կարող է անգիր անել, բարձր ստանալ, իսկ լեզվին տիրապետողը, եթե շտեմարանին ծանոթ չլինի, կարող է ցածր ստանալ:
    Բայց մեր երկրում մի ուրիշ խնդիր կա. այստեղ քննությունները ոչ թե գիտելիք ստուգելու միջոց են, այլ փող աշխատելու, հետևաբար շարադրությունները ստուգելիս ոչ թե լեզվի իմացությունն են գնահատում, այլ փորձում են աննշան ոճական սխալներ գտնել, որ գնահատականն իջեցնեն:
    Բյուրակնի հետ համաձայն եմ, որ շտեմարանը գիտելիքներ ստուգելու համար լավագույն տարբերակը չի։ Բայց իմ կարծիքով շարադրությունն էլ ճիշտ չի։ Օրինակ ես միշտ դժվարացել եմ շարադրություններ գրել, բայց պատճառը բոլորովին էլ հայերեն վատ իմանալը չի եղել։ Ինձ թվում է, որ լեզվի իմացությունը ստուգելու համար ավելի լավ ձև է փոխադրությունը։ Այդ դեպքում ստուգվում է երևի ամենակարևորը բանը՝ հայերեն գրագետ խոսք կազմելու ու մտքերը շարադրելու ունակությունը։
    Добро победило зло, поставило его на колени и зверски убило

  7. #7
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,578
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Կենտրոնացված քննություններ

    Ու եթե անգամ անսխալ շարադրություն լինի կարան կպնեն շարադրության մտքին՝ ասելով միտքը թերի ա, ոճական սխալներ կան: Իսկ Շտեմարանի ժամանակ գոնե անսխալ գրավորը արդարորեն ստանում էր իր 20 միավորը:
    Դրա համար էլ ասում եմ, որ մեր երկրում շարադրություն մտցնելն անիմաստ է, որովհետև ոչ թե գիտելիք են ստուգում այլ փող աշխատում:
    Բայց շտեմարանն էլ լուծում չէ: Այն շատ ձեռնտու է լեզվից թերի գիտելիքներ ունեցողների համար: Ես հանգիստ կարող եմ ասել, որ երբ 10-րդ դասարանում մեդալի համար հայոց լեզվի կենտրոնացված ավարտական քննություն էի հանձնում, մնացած շրջանավարտների մեջ հազիվ կգտնվեր մեկը, որն իմ չափ հայերեն գիտեր, բայց արի ու տես, որ ես «19» ստացա: Ավելի ցածր կստանայի, եթե ընդհանրապես չպարապեի: Պարզապես, ի տարբերություն մյուսների, ես շտեմարան պարապել եմ ոչ թե կես կամ մեկ տարի, այլ ընդամենը երկու ամիս, դրա համար էլ չէի հասցրել ինչպես հարկն է անգիր անել:
    Այն դասախոսը, որի մոտ պարապում էի, ցավով նշում էր, որ ես շատ լավ հայերեն գիտեմ, բայց հնարավոր է, որ ցածր ստանամ, որովհետև շտեմարանը գիտելիք չի ստուգում:

    Ավելացվել է 1 րոպե անց
    Այդ դեպքում ստուգվում է երևի ամենակարևորը բանը՝ հայերեն գրագետ խոսք կազմելու ու մտքերը շարադրելու ունակությունը։
    Նույնը ստուգվում է նաև շարադրությամբ:
    Մնացածը քեզ առանձին կասեմ

  8. #8
    ալոգիկ Արշակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2006
    Հասցե
    Շվեդիա
    Տարիք
    39
    Գրառումներ
    3,408
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Կենտրոնացված քննություններ

    Մեջբերում Բյուրակն-ի խոսքերից
    Նույնը ստուգվում է նաև շարադրությամբ:
    Բայց շարադրություն գրելու համար բացի հայերենին տիրապետելուց, պետք են նաև ստեղծագործական ունակություններ։ Շատ մեծ դեր կարող է խաղալ նաև շարադրության թեման։ Այն կարող է հոգեհարազատ չլինել ու առանձնապես ասելիք չունենաս այդ թեմայով։ Իսկ փոխադրության դեպքում այդպիսի հարցեր չեն առաջանում։ Բացի դրանից, ինչպես արդեն նշվեց, շարադրության մեջ շատ է ոճի ու բովանդակության հետ կապված սուբյեկտիվությունը։
    Добро победило зло, поставило его на колени и зверски убило

  9. #9
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,578
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Կենտրոնացված քննություններ

    Բայց շարադրություն գրելու համար բացի հայերենին տիրապետելուց, պետք են նաև ստեղծագործական ունակություններ։
    Ստեղծագործական ունակություններ պետք չեն: Պարզապես պետք է իմանալ մտածել և մտքերը թղթին հանձնել:
    Շատ մեծ դեր կարող է խաղալ նաև շարադրության թեման։ Այն կարող է հոգեհարազատ չլինել ու առանձնապես ասելիք չունենաս այդ թեմայով։
    Համաձայն եմ: Դրա համար շատ նեղ թեմաներ պետք չէ ընտրել և քննություն հանձնողին առաջարկել ընտրել, ասենք, հնարավոր երեք թեմաներից մեկը:
    Իսկ փոխադրության դեպքում այդպիսի հարցեր չեն առաջանում։ Բացի դրանից, ինչպես արդեն նշվեց, շարադրության մեջ շատ են ոճի ու բովանդակության հետ կապված սուբյեկտիվ կողմերը։
    Ուզու՞մ ես փոխադրության թերություններն էլ նշեմ: Փոխադրության համար պետք է զարգացած կարճատև հիշողությունը, մինչդեռ լեզվի իմացությունը պայմանավորվում է երկարատև հիշողությամբ: Սուբյեկտիվ կողմերը կարող են նաև փոխադրության ժամանակ լինել: Սեփական փորձից եմ ասում:

  10. #10
    Լիարժեք անդամ Սյունիք-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.06.2006
    Հասցե
    Erevan
    Տարիք
    32
    Գրառումներ
    141
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Կենտրոնացված քննություններ

    Արդեն հաստատ ընդունվել է, երեկ հայտարարեցին....

  11. #11
    ոչ մեկին չեմ խանգարում PygmaliOn-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.10.2006
    Գրառումներ
    291
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Կենտրոնացված քննություններ

    Մինչև հիմա ես մի բան չեմ ջոկել: Ա տարբերակը դպրոցը ավարտելու համար է, իսկ +Բ տարբերակը ԲՈւՀ-ի համար: Մինչև այս ձևի քննություններին անցնելը ես ԲՈՒՀ-ի համար պիտի տաի 2 քննություն(հայոց լեզվու չկա), իսկ հիմա դառնում է, որ պիտի տամ 3 քննություն: Ում ընդունվելու քննությունների մեջ մտնում է հայոց լեզու նրանց համար հարմար է, երևի: Հիմա ի՞նչ, դարնում է, որ ես 2 քննության փողարեն 3 պիտի տամ:
    Вот и все... я уже НЕ в армии

  12. #12
    Հատուկ John-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.04.2006
    Տարիք
    32
    Գրառումներ
    5,748
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Կենտրոնացված քննություններ

    Մեջբերում PygmaliOn-ի խոսքերից
    Մինչև հիմա ես մի բան չեմ ջոկել: Ա տարբերակը դպրոցը ավարտելու համար է, իսկ +Բ տարբերակը ԲՈւՀ-ի համար: Մինչև այս ձևի քննություններին անցնելը ես ԲՈՒՀ-ի համար պիտի տաի 2 քննություն(հայոց լեզվու չկա), իսկ հիմա դառնում է, որ պիտի տամ 3 քննություն: Ում ընդունվելու քննությունների մեջ մտնում է հայոց լեզու նրանց համար հարմար է, երևի: Հիմա ի՞նչ, դարնում է, որ ես 2 քննության փողարեն 3 պիտի տամ:
    իմ ջոգելով հայոցը մենակ Ա տարբերակն ես գրելու

  13. #13
    ոչ մեկին չեմ խանգարում PygmaliOn-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.10.2006
    Գրառումներ
    291
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Կենտրոնացված քննություններ

    Եթե այդպես լինի,այյյնննքաննն լավ կլիներ
    Вот и все... я уже НЕ в армии

  14. #14
    Լիարժեք անդամ Lider2006-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.04.2006
    Հասցե
    erevan
    Տարիք
    32
    Գրառումներ
    122
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Կենտրոնացված քննություններ

    Հա ես ել եմ ետ որին ու անպայման ուզում եմ իմանամ թե գլխիս ինչա գալու տարվա վերջում
    Քանի դեռ Աստված ապագալի վարագույրը փակ է պահում մարդկանց համար, մարդկային ամբողջ իմաստությունը պարփակված է երկու բառի մեջ.
    Սպասել և հուսալ

  15. #15
    Աննորմալ գժուկ:( Kita-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.05.2006
    Տարիք
    36
    Գրառումներ
    2,599
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Կենտրոնացված քննություններ

    Մեջբերում PygmaliOn-ի խոսքերից
    Մինչև հիմա ես մի բան չեմ ջոկել: Ա տարբերակը դպրոցը ավարտելու համար է, իսկ +Բ տարբերակը ԲՈւՀ-ի համար: Մինչև այս ձևի քննություններին անցնելը ես ԲՈՒՀ-ի համար պիտի տաի 2 քննություն(հայոց լեզվու չկա), իսկ հիմա դառնում է, որ պիտի տամ 3 քննություն: Ում ընդունվելու քննությունների մեջ մտնում է հայոց լեզու նրանց համար հարմար է, երևի: Հիմա ի՞նչ, դարնում է, որ ես 2 քննության փողարեն 3 պիտի տամ:
    դեռևս իրենք էլ չգիտեն...բայց սկզբնական տեղեկությունների համաձայն Ա տարբերակը տեխնիկում տվող երեխաների համար էլ...
    իսկ ընդհանրապես, իզուր եք ասում, որ հեշտ է...
    դրա հանար պետք է լավ գրականություն իմանալ և ընդհասնրապես լավ հայերեն և ինչ անցել եք 4 դասարանից, իսկ ո՞վ գիտի...
    շատ բաներ նույնիսկ խորությամբ չեն անցել...էլ չասաց չեն կարդացել...
    Ты или заходи в мою жизнь, или иди куда-нибудь.. стоишь на пороге, а дверь настежь. мне холодно.

Էջ 1 6-ից 12345 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Միջանկյալ քննություններ
    Հեղինակ՝ n1djhayko, բաժին` Կրթություն
    Գրառումներ: 17
    Վերջինը: 30.12.2010, 01:26
  2. Կենսաբի 9-ի քննություններ...
    Հեղինակ՝ isoedo, բաժին` Քիմիա, Կենսաբանություն
    Գրառումներ: 4
    Վերջինը: 11.06.2010, 21:22
  3. Գրառումներ: 1
    Վերջինը: 15.12.2009, 23:14
  4. Help Կենսաբի 11-ի քննություններ
    Հեղինակ՝ Freddie, բաժին` Քիմիա, Կենսաբանություն
    Գրառումներ: 5
    Վերջինը: 22.05.2008, 15:47
  5. Ընդունելության քննություններ
    Հեղինակ՝ Amaru, բաժին` Կրթություն
    Գրառումներ: 4
    Վերջինը: 22.03.2007, 19:35

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •