Քարը (տուֆ քարը)
Մռայլված է այսօր նրա հայացքը: Նայում եմ նրան` փորձելով գտնել նրա խորհրդավորությունը: Մտածում էի. ՙՄեր հայ ժաղովրդի դարավոր փոշին է նստած մեր ուսերին: Կարելի՞ է արդյոք թափ տալ այն և մոռանալ ինքներս մեզ՚: Միակ քարն էր շրջակայքում, որ շնչում էր հայկական շնչով: Հպարտ էր, թեկուզ և շրջապատված էր օտարացված ճարտարա-պետությամբ: Նայում եմ նրան, և կարծես մի անմեկնելի ուժ ձգում է ինձ դեպի նա: Մի պահ ինձ թվաց, որ նա շնչում է:
Քարը,- ՙԻ՞նչ ես նայում ինձ, արի՜ նստիր վրաս, թե՞ արդեն ինձ մոռացել ես՚:
Ես հաճախ էի նստում այդ քարին: Ամեն անգամ մի նոր բան էր պատմում իմ հիշողություններից: Շատ ժամանակ ինքնամոռացության տրված` մոռանում ենք այն կարճատև, բայց հաճելի պահերը, որոնցից յուրաքանչյուրը մի յուրովի խազ կամ պատռվածք է թողել մեր սրտերում: Եվ ամեն անգամ բորբոքվելիս մի մրմուռ է առաջացնում մեր կրծքի տակ, որի հաՃույքը չի զգացել նույնիսկ թմրանյութով հագեցած երգիծանքի արքան:
Նստեցի քարին: Շուրջս էլի նույնն էր` հին ու նոր խռնված իրար:
Քարը,- ՙՆայի՜, նայի՜, ինչ գեղատեսիլ աղջիկ է անցնում՚:
Առավել ակնակալ էր նրա աջ ձեռքի դաջվածքը, որը ինձ ծանոթ էր. թերևս այնքանով, որ ոչինչ չէր հիշեցնում:
Աղջկան ուղեկցեց քամին ոռնացող ձայնով, որի մոլորյալ տերևը աղջիկն էր, և տարավ նրան, ինչպես բերել էր: Նրանից սրբված տեղում երևաց ասֆալտի կնճռոտված դեմքը, որն ամբողջ ուժով փոշին փչեց դեպի ինձ: Փակեցի աչքերս: Իմ առջև ուրվագծվեց այն նույն պատկերը, որը շատ հաճախ էր այցելում ինձ. ՙԱստղաշատ գիշեր: Էլի ես մենակ եմ մնացել: Ես վախենում եմ մենակությունից: Չէ՞ որ երբ մաքուր է հոգիդ, միայն այդ դեպքում կարող ես մնալ ինքդ քեզ հետ` անդրադարձ հայացքով քեզ նայելով: Մթության մեջ ինձ ուղեկցում է մի երաժշտություն, որը սիրտս է հորինել ինձ համար: Անծայրածիր տիեզերքն է իմ տեսադաշտում: Մեր իրականության մեջ այն փոքրացել, սեղմվել է մեզ` զգացնել տալով մեզ ինչպես թրթուրը իր կծիկում, որը պատրաստվում է թիթեռնիկ դառնալ: Չէ՜, գիշերով թիթեռնիկներ չեն լինում, նրանք անհայտանում են, կամ երևի վերածվում են աստղերի՚:
Սթափվեցի ինչ-որ անախորժ երաժշտությունից: Բացեցի աչքերս:
Քարը,- ՙԼավ երաժշտությունը կարող է փոխել մարդու տրամադրությունը, իսկ որոշները պարզապես ուժեղացնում են մարդու ներքին դխկդխկոցը՚:
- Քա՜ր, դու կիմանաս, ո՞նց ա լինում, որ մարդիկ քարե սիրտ են ունենում:
Քարը լռում է: Չէ՞ որ քարը չի խոսում, այն միայն մեր սրտերում է լինում, և մենք չունենք շատ հարցերի պատասխանները:
- Քա՜ր, դու իմ հետ չե՞ս խոսում: Էլ քո հետ չեմ խոսում: Ես գնացի:
* * *
Օրը նոր էր բացվում: Աչքերս բացեցի: Նորից նույն երազը` աստղաշատ գիշերը: Ինձ հարց եմ տալիս. ՙԱրդյոք գալու՞ է այն օրը, երբ իրականությունը կառուցվի մեր սրտի թելադրանքով: Միայն այդ դեպքում ինձ պետք չի լինի իմ երազը՚:
Լքեցի անկողինս և դուրս եկա զբոսնելու: Ամեն ինչ նույնն էր. նույն մարդիկ, նույն տեսարանը, նույն փողոցը, ինչպես երեկ:
- Վա՜յ, իմ քարը:
Քարը,- ՙԱյսօր այնքան բան ունեմ քեզ պատմելու …՚:
Սիմոն Սիմոնյան
16 Ապրիլի, 2005թ.
ՍՏՍ
Ավելացվել է 1 րոպե անց
Թե այսպե՜ս անես«
Թե այնպես չանես...
Ես այդ լա՛վ գիտեմ« գրո՜ղը տանի«-
Կարող եմ սերը՝ սիրախա՛ղ անել
Եվ տողը փոխել ամեն փուչ բանից...
Բայց եթե սերը՝ սե՜ր է իսկական«
Մատնում է իրեն՝ ինչ էլ որ անես«
Ծունկի չի՜ գալի տողը իսկական«
Հավանե՜ս իրեն« թե չհավանես...
Զո՛ւր ես խրատում« ե՜ս ու իմ հոգին«
Եվ մերթ՝ զայրանում
Ու մերթ՝ հառաչում.-
Չե՜մ դավաճանում ես գրած երգին
Եվ սիրո բախտից ես չե՛մ ամաչում։
ԳԵՎՈՐԳ ԷՄԻՆ
Էջանիշներ