Գնացքով Հրազդան, Բջնիով հետ։
Sent from my Redmi 5 Plus using Tapatalk
Գնացքով Հրազդան, Բջնիով հետ։
Sent from my Redmi 5 Plus using Tapatalk
artak.amDe gustibus et coloribus non est disputandum.
Thom (23.04.2019)
ես էլ եմ ուզում![]()
artak.amDe gustibus et coloribus non est disputandum.
Յոհաննես (25.05.2022)
ՎԱՐՉԱՊԵՏԻ ԳԱՎԱԹ սիրողական հեծանվասպորտի մրցաշարը տեղի կունենա ՀՀ Գեղարքունիքի մարզում՝ Շողակաթ-Սևանա լճի թերակղզի ճանապարհահատվածում (մեկնարկը՝ Շողակաթ (նախկին՝ Շորժա) համայնքից, 40 կմ):
Բոլոր մասնակիցներն ունենան անձնագրի պատճեներ:
1. Մրցաշարի մասնակիցները Շողակաթ կժամանեն գնացքով: Տեղեկացնում ենք՝ մասնակիցներին մրցավայր տեղափոխող գնացքը մայիսի 28-ին՝ ժամը 06:40-ին, կլինի Երևանի Սասունցի Դավիթ կայարանում: Ժամը 07:15 նախատեսվում է գնացքի մեկնումը դեպի Շողակաթ՝ առանց կանգառի: Երևան վերադարձը նախատեսված է 17:00-ին Սևանի կայարանից:
2. «ՀՀ Վարչապետի գավաթ» սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի մեկնարկը ժամը 12:30-ին նախատեսված է Շողակաթ համայնքից:
3. Այն մասնակիցները, ովքեր մրցավայր կժամանեն իրենց անձնական մեքենաներով, մեկնարկի հատվածում՝ Շողակաթ համայնքում պետք է լինեն մրցումից երկու ժամ առաջ՝ ժամը 10:30-ին՝ անձը հաստատող փաստաթղթերով և բժշկի համապատասխան թույլտվությամբ:
Հիշեցնենք՝ մասնակցության հայտերն ու անհրաժեշտ փաստաթղթերը հարկ է ներկայացնել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության սպորտի քաղաքականության վարչություն մինչև 2022 թվականի մայիսի 25-ը ներառյալ: Հայտերն ընդունվում են նաև առցանց՝ հետևյալ հղմամբ
https://bit.ly/3uZYELo
Հիշեցնենք՝ մրցման ամբողջ ընթացքում փակ կլինի Երևան-Սևան-Դիլիջան մայրուղու որոշակի հատվածը: Փակ ճանապարհահատվածի վերաբերյալ առավել մանրամասն կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:
Մրցաշարի ընթացքում կաշխատեն շտապօգնության 6 մեքենա, տեխնիկական սպասարկման և մրցավարական բրիգադներ:
Մրցաշարի ընթացքում առաջին անգամ նախատեսվում է իրականացնել դոպինգ-ստուգում՝ WADA-ի կանոնների համաձայն: Վերջնարկից հետո երկու տարիքային խմբերում հաղթող մասնակիցները, ինչպես նաև այլ մասնակից՝ վիճակահանությամբ, տեղում կենթարկվեն դոպինգ-ստուգման:
--------------------------
Ակումբից ես ու @boooooooom-ը գրվել ենք, որ մասնակցենք։
Ցանկացողները դեռ կարող են գրանցվել։
artak.amDe gustibus et coloribus non est disputandum.
Հեծանիվ սիրող մարդիկ, հեծանիվ որտեղի՞ց առնեմ Երևանում մի 300.000-500.000-ի շրջանում, քաղաքային հեծանիվ, բայց դիքերի համար հարմար ։Ճ
Վերջին խմբագրող՝ Enna Adoly: 07.05.2023, 16:28:
When you look at your life, in a strange new room, maybe drowning soon, is this the start of it all?
Երևի՝
Giant bikes
Mybike
list.am
Si vis pacem, para bellum
Աթեիստ (15.05.2023)
Եթե նոր պտի սկսես, ինչ էլ առնես (բացի էլեկտրականից), նեղվելու ես ։)
Ու էդքան փող իմաստ էլ չունի։
Կարբոն ռամայով էդ գնի մեջ չես ճարի, ալյումինն էլ ավելի էժան էլ կարելի ա։
Ես սկսելու համար խորհուրդ եմ տալիս ռուսական Stels-ները։
Համ որակը տեղն ա (դետալները նորմալ Shimano են) համ էժան ա։
Ներմուխողը Վեգան ա։
Եթե որոշես առնել, ինձ կամ Բումին գրի, օգնենք ընտրել։
artak.amDe gustibus et coloribus non est disputandum.
boooooooom (16.05.2023)
Որպես առաջին հեծանիվ կարելի ա անգամ օգտագործված մի լավ հեծո ճարել (ոչ թանկ), ինչու ոչ, թեկուզ լիստից։ Մրնչև 150.000դր լիքը նորմալ հեծո կա։
Կարճ
Կոնկրետ
Աթեիստ (16.05.2023)
Այս պահին թեմայում են 2 հոգի. (0 անդամ և 2 հյուր)
Էջանիշներ